ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը չի մերժել Ադրբեջանի առաջարկները, դրանցում Հայաստանի համար մերժելի ոչինչ չկա. Միրզոյան (տեսանյութ) 03/23/2022 17:31 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ ըստ էության չկա: ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի Բաքվի ներկայացրած 5 նախապայմանների վերաբերյալ հարցերին։
«Այն բանից հետո, երբ մենք ասացինք, որ պարզ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը թյուր, սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականն այնպիսին էր, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ես ուզում եմ ասել, որ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա։ Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը»,-ասաց Միրզոյանը:
Նա նաև հայտնեց, որ Հայաստանը Ադրբեջանի առաջարկները համալրել է իր առաջարկներով և փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նամանախագահությանը, սակայն Բաքվից դեռևս արձագանք չկա.
«Համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են Բաքվին, Բաքվից առայժմ պատասխան չունենք։ Հայաստանի առաջարկները ամբողջովին, գրեթե 100 տոկոսով բացահայտված են իմ՝ Արմենպրեսին տված հարցազրույցում։ Չկա մի բան մեր առաջարկներում, որը բացակայում է այդ հարցազրույցից։ Եվ որևէ հետաքրքրվող անձ կարող է ամբողջությամբ պատկերացում կազմել մեր պատասխանի մասին՝ կարդալով այդ շատ համառոտ հարցազրույցը»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Արուսյակ Ջուլհակյանը Միրզոյանից նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի զբաղվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ:
Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ համանախագահության աշխատանքները՝ ընդհուպ մինչև համատեղ քննարկումների դեպքում.
«Ելնելով որոշակի ազդակներից և ուղերձներից, որ ես եմ ստացել Մինսկի խմբի անդամ երկրներից, ես ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը շարունակում է տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, ինչը շատ հուսադրող է»,-ասաց նա:
Ադրբեջանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանին ներկայացրել է «Խաղաղության պայմանագրի» իր առաջարկը, որտեղ կարեւոր 5 նախապայման կա։ Պաշտոնապես դրանք չեն հրապարակվել, սակայն, ըստ փորձագիտական հանրության, այդ կետերն են՝
- Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում
- Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզմի մեկ և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է
- Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա
- Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
- Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ