ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ականջներիդ օղ արեք՝ ԳԽ ու ՍԴ-ի որոշումները ուժի մեջ են, ով խախտեց վատ կվերջացնի. Վարդանյան 03/22/2022 17:14 | ԼՐԱՀՈՍ
Ականջներիդ օղ արեք՝ ԳԽ որոշումն ուժի մեջ է, ուժի մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՍԴ որոշումը։ Ով խախտեց դրանք, վատ է վերջացնելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը իշխանական պատգամավորների հիշողությունը թարմացնելու համար խորհրդարանական հայտարարությունների ժամի ընթացքում իր ելույթն սկսեց պատմական ակնարկով։
«1992 թվական։ Ամառ։ Շուշիի ազատագրումից Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին միացնելուց հետո Ադրբեջանն անցել էր հարձակման՝ գրավել էին Շահումյանը, Գետաշենը Մարտակերտը...հազարավոր փախստականներ էին ճանապարհներին, ծանրագույն վիճակ էր՝ շատ նման այսօրվան»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ լարվածություններ էին նաև Երևանում. ընդդիմությունը պահանջում էր համարժեք իշխանություն, համարժեք գործողություններ, Գերագույն խորհուրդը եռում էր, անընդմեջ քննարկումներ էին, անհանգիստ էին բոլորը, 35-40 պատգամավորներ Արցախում էին և այս ԱԺ մեռելային վիճակը չկար, ձախ կողմի ճահիճը չկար։
Վարդանյանը հիշեցրեց, որ 1992թ հուլիսի 8-ին Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որում նշված է՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգային ինքնորոշման իրավունքի և ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով ԼՂՀ և նրա բնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը՝ ՀՀ-ի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ սա բոլոր ուժերի համախմբում էր՝ բոլոր նպատակների շուրջ, հետո՝ 1992թ օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հուսահատ վճռական պոռթկումն էր՝ 500 մահապարտների կոչը, հետո ստեղծվեծ Արցախի պետական պաշտպանության կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, հետո՝ Վազգեն Մանուկյանը նշանակվեց ՀՀ անվտանգության գծով պետնախարար-ՊՆ նախարարի պաշտոնակատար։
«Հետո՝ գիտեք... հաղթանակներ, ազատագրումների շարք։ Ամենածանր իրավիճակում համախմբումն արդյունք տվեց։ Հիմա համեմատեք այս իշխանությունների պահվածքը՝ պատերազմի ժամանակ և հետո, այսօրվա խաղաղություն մուրալու գործելաոճը, այսօրվա քվեարկությունը՝ ՔՊ-ական պատգամավորների»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով.
«Վերջապես հիշեք, ականջներիդ օղ արեք՝ ԳԽ որոշումն ուժի մեջ է, ուժի մեջ է նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՍԴ որոշումը։ Ով խախտեց դրանք, վատ է վերջացնելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից