Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Մարդկանց թրաֆիքինգի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացվել է. Հայաստանի դիրքերը բարելավվել են 03/22/2022   17:18  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2021թ. ընթացքում թրաֆիկինգի դեմ քրեաիրավաան պայքարի շրջանակներում ՀՀ դատախազության և իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ըստ այդմ՝ 2021թ. ընթացքում նման դեպքերի առթիվ հարուցվել է 16 քրեական գործ, որը 60%-ով ավելի է 2020թ. համեմատ:

Նշվածներից 7-ը վերաբերել են աշխատանքային շահագործմանը, նման ևս 4 գործ փոխանցվել է 2020թ.-ից: Քրեական այս գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 7 գործով 8 անձ, ինչը 2020թ. համեմատ (3 գործով 4 անձ) ավելի է կրկնակի: Դրանցից 4 գործ 6 անձի նկատմամբ մեղարդական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս ցուցանիշը ևս կրկնակի գերազանցում է 2020թ. արդյունքը (2 գործով 3 մեղադրյալ):

Դատարան ուղարկված աշխատանքային շահագործման վերաբերյալ 1 գործով 1 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայամանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան 2 տարի: Դատարան ուղարկված մյուս գորեծով դատաքննությունը շարունակվում է:  

Ընդհանուր առմամբ աշխատանքային շահագործման վերաբերյալ գործերով տուժող է ճանաչվել 14 անձ, որոնցից 9-ը՝ տղամարդ, 5-ը՝ անչափահաս:

Հարուցված 16 գործերից մյուս 9-ը (2020թ.` 1-ը) վերաբերել է սեռական շահագործմանը: Դրանցից 2-ն ուղարկվել է դատարան, 4-ով ընթանում է նախաքննություն:     

Սեռական շահագործման վերաբերյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 8 անձի (2020թ. այդպիսիք չեն եղել), որոնցից 4-ի վերաբերյալ 2 գործ մեղարդական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դատարան ուղարկված քրեական գործերով 4 մեղադրյալներից 3-ը կանայք են, 1-ը՝ տղամարդ:

Սեռական շահագործմանը վերաբերող քրեական գործերով 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Դատարան ուղարկված նման բնույթի 1 գործով 1 անձ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով դատապարտվել է ազատազրկման՝ 12 տարի ժամկետով։ Միայն նշված գործով անցնող 15 տուժողներից մեկը եղել է անչափահաս:

Իսկ ընդհանուր առմամբ սեռական շահագործման վերաբերյալ գործերով տուժող է ճանաչվել 25 անձ:

Նախորդ տարվա համեմատ՝ ներքին սեռական շահագործման դեպքերի բացահայտման կտրուկ /9- դեպք՝ նախորդ տարվա 1-ի դիմաց/, աճը պայմանավորված է հասարակության իրազեկվածության բարձրացմամբ, ինչպես նաև բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու հարցում իրավապահ մարմինների հետևողականությամբ: Այսինքն, դեպքերի բացահայտումը չի թողնվում տուժողների ինքնաբացահյտմանը:

Այս հանգամանքը դրական դեր է ունենում ապացույցների հավաքման և ամրագրման գործում՝ բացառելով այդ բնույթի գործերով տուժողների ցուցմունքները որպես հիմնական աղբյուր օգտագործելու պրակտիկան:

2021թ. հատուկ հաստատություններում (բանտեր, երեխաների խնամքի տներ, մտավոր և ֆիզիկական սահմանափակումներով մարդկանց համար նախատեսված հաստատություններ) շահագործման դեպքեր չեն արձանագրվել:

Չեն արձանագրվել նաև սեռական շահագործման դեպքեր ԱՄԷ-ում, Թուրքիայում և այլ երկրներում: 2021թ. բացահայտված՝ արտաքին աշխատանքային շահագործման միակ դեպքը եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որը վերաբերել է 2016-2018թթ.-ին:

 ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր առմամբ ավելացել է անչափահասների, հոգեկան հիվանդների, այսինքն՝ խոցելի խմբերի նկատմամբ կատարված շահագործման դեպքերի բացահայտման քանակը: Այդ հանգամանքը թրաֆիկինգի դեմ պայքարում միջազգայնորեն գնահատվում է որպես դրական միտում՝ հաշվի առնելով, որ որպես կանոն այս կատերգորիայի անձինք չէին կարող ինքնուրույն ինքնաբացահայտվել որպես թրաֆիքինգի զոհեր: Այսինքն այս դեպքերի բացահայտումը իրավապահ մարմինների կողմից նախաձեռնողական քննության (proactive investigation) արդյունք է։

Անչափահասին աշխատանքային շահագործման ենթարկելու 1 գործով որպես վարույթի նախաձեռնող հանդես է եկել դատախազը, որը, ականատես լինելով անչափահասի մուրացկանությամբ զբաղվելուն, ընթացք է տրվել միջադեպին: Քննության արդյունքում բացահայտվել է սոցիալական անբարենպաստ վիճակում գտնվող ընտանիք, որտեղ այլ անչափահասների նկատմամբ կատարվել էր մարդու դեմ ուղղված այլ հանցագործություն:

Թրաֆիկինգի գործերով դատավճիռների բացակայությունը արդիական խնդիր է համարվում միջազգայնորեն: ՀՀ-ում 2020թ.-ին 1, իսկ 2021թ.-ին՝ 2 մեղադրական դատավճիռների կայացումը համարվում է էական առաջընթաց՝ նկատի ունենալով նաև, որ ՀՀ-ում մինչև այդ սեռական շահագործման գործով դատավճիռ կայացվել էր 2016թ.-ին, իսկ աշխատանքային շահագործման վերաբերյալ գործով՝ 2014թ.-ին:

Նշված ցուցանիշներն ու միտումներն ազդակ են հանդիսացել, որպեսզի 2021թ. հուլիսի 1-ին հրապարակված՝ Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ. ամենամյա զեկույցում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում երկրների դասակարգման  սանդղակում Հայաստանի դիրքը բարելավվել է՝  2-րդ խմբի 2-րդ ենթախմբից Հայաստանը դրական առումով տեղափոխվել է նույն խմբի 1-ին ենթախումբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտվորեն ներգրավված է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման միջազգային տարբեր հարթակներում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]