ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացիան սկսվել է 2019 թվականի մայիսին՝ Արենիից, ինչո՞ւ այդ ժամանակ չէին աղմկում». «Մանախ» 03/22/2022 20:10 | ԼՐԱՀՈՍ
«Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացումը չի սկսվել 2020 թվականի պատերազմից հետո, այլ 2019 թվականի մայիսի 27-ին, երբ Արենիում դիրք վերցրեցին։ Խոսքը ռեզերվային դիրքերի մասին է։ Չգիտես ինչի՞ ոչ ոք դրա մասին չէր խոսում, բոլորը, չգիտես ինչի, սկսեցին գոռգոռոց դնել Սև լճի դեպքերից հետո միայն։ Հիմա հարց եմ տալիս ՊՆ-ին, թող պատասխանեն՝ ինչո՞ւ 2019 թվականին, երբ թուրքը եկավ ու լուռ նստեց Արենիի դիրքերում, դուք չէիք աղմկում, ի՞նչ էր պատահել, թե՞ ձեր թուրք տերերից համապատասխան հրահանգ չէիք ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը (Մանախ)։
Նրա խոսքերով՝ «Փաշօղլու» հրամանով, 2019 թվականին արգելեցին Արենիի հատվածում գործողություներ կատարել։
«Ես այն ժամանակ մասնակցել եմ օպերացիային՝ գնացել, դիտարկում ենք կատարել։ Եկել, նստել էին մեր դիրքերի վրա։ Ո՞նց եկան, ի՞նչ ձևով հասան ու նստեցին մեր ռեզերվային դիրքերի վրա, չպարզաբանվեց, մեզ էլ թույլ չտվեցին որևէ գործողություն կատարել։ Նորից եմ կրկնում՝ 2019 թվականին՝ երբ ո՛չ պատերազմ կար, ո՛չ ռազմական ակտիվ գործողություններ։ Դրանից անմիջապես հետո, բեմադրվում են տավուշյան հաղթական մարտերը, որի ընթացքում ազգային հերոսի կոչումներ են շնորհվում Փաշօղլու կողմից։ Այս ամենն այլ բան չէր, քան պատերազմի նախապատրաստում՝ հրահրում, որպեսզի Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչի էլ մենք ականատես եղանք 2020 թվականին»,- ասում է Արթուր Այվազյանը։
Խոսելով ՊՆ-ի կողմից վերջին տարածած հաղորդագրության մասին, որտեղ երկրի գլխավոր ռազմական գերատեսչությունն, իբր, պարզաբանումներ է կատարում Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շուրջ ստեղծված խնդրի առնչությամբ, Արթուր Այվազյանը հարց է տալիս՝ ո՞ւմ է հիմարի տեղ դնում Պաշտպանության նախարարությունը. «Հիմա էլ նոր հեքիաթներ են պատմում, թե, իբր, թուրքերը Ներքին Հանդի տարածք են մտել ոչ թե մի քանի օր առաջ, այլ, դեռևս, անցյալ տարի գարնանը։ Ա՜յ քեզ բան։ Մի հատ հարցրեք՝ առհասարակ, ինչի՞ են դրանք եկել մտել ՀՀ սուվերեն տարածք, որ դրել, կռիվ եք անում, պարզաբանումներ եք տալիս՝ երե՞կ են մտել, թե՞ մի տարի առաջ։ Ինչպե՞ս են դրանք եկել հասել ու Ներքին Հանդի տարածքում դիրքավորվել, եթե այդ տարածքում, նույնիսկ, 2020 թվականի պատերազմի ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ չեն կատարվել։ Աբսուրդ է…»։
Ավելին՝ նա տարօրինակ համարեց ՊՆ-ի տարանջատումը Հին ու Նոր Ներքին Հանդերի։ «Մարդիկ, այնտեղ ապրող գյուղացին բողոքում է, որ իր արոտավայրը, իր ամենօրյա անցուդարձի ճանապարհը, իր գերեզմանատունը թշնամու նշանառության տակ են հայտնվել, սրանք դրել՝ ինչ - որ հեքիաթներ են պատմում, թե դիրքը տեսանելի վայրում չէ, անտառի մեջ է մի քանի կիլոմետր խորության վրա է, անտեսանելի է և այլն։ Կամ էլ ասում են՝ դիրքը տեսանելի վայրում չէ… Ուրեմն, ավելի վատ, որ այն տեսանելի վայրում չէ, բայց գյուղացիները տեսել են ու ահազանգում են, որ նշանառության տակ են։ Լսեք, հո դուք ապո՞ւշ չեք… Կամ ո՞ւմ եք ապուշի տեղ դրել։ Հասկանո՞ւմ եք, որ խոսելու կամ մեկնաբանելու որևէ բան չկա, ուղղակի չկա…»,- ասել է ազատամարտիկ Արթուր Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից