ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկատվություն փոխանցվեց, որն ամբողջական համարելը դժվար է. Աբրահամյան 03/22/2022 17:22 | ԼՐԱՀՈՍ
Արցախի հարցով փակ նիստի ընթացքում բանակցությունների հետ կապված որոշակի տեղեկատվություն փոխանցվեց, որն ամբողջական համարելը դժվար է։ Ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ, որը ենթադրում է այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռը թեթևացնելու կամ նրանց ուղղվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ երկու խնդիր կար՝ հասկանալու, թե ինչ է բակացվում գազատարի շուրջ, որովհետև կան բազամթիվ վարկածներ, որ ադրբեջանական կողմն այդ ահաբեկչության միջոցով փորձում է ճնշում գործադրել և ստանալ այլ զիջումներ՝ Հայաստանից և Արցախից։ Երկրորդ խնդիրն էր հասկանալ՝ ճգնաժամերի պարագայում կառավարությունն ունի գործիքակազմ, կատարել է ռիսկերի հաշվարկ, որպեսզի հետագայում կարողանա այդ ռիսկերը կառավարել որևէ ձևով։
Փակ նիստի ընթացքում Արցախում գազամատակարարման խնդրի վերաբերյալ կառավարության ներկայացուցիչն արձանագրել է, որ իրականում բարդ իրավիճակում ենք, արագ լուծումներ չենք կարող գտնել, բայց գլխավոր խնդիրն այն է, որ նույնիսկ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ժամանակահատվածի համար որևէ լուրջ միջոցառման մասին տեղեկություն չի փոխանցվել։
«Այսինքն, հասկանալի է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, բավականին բարդ իրադրություն է ստեղծել, բարդ է լուծումների առումով, բայց միևնույն ժամանակ շատ խնդրահարույց է, որ կառավարությունն իր համար անհրաժեշտ արձանագրումները չի արել և դրա հիման վրա հետագայում այդ խնդիրների հաղթահարմանը կամ որոշակի առումով թեթևացմանն ուղղված որևէ լուրջ քայլ այս պահին չունեն»,- արձանագրեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ կառավարության ներկայացուցիչները փորձել են վստահեցնել, որ ոչ միայն ռուսական կողմի հետ, այլև՝ այլ գործընկերների հետ աշխատում են, փոխանցում են իրավիճակը, ակնկալում են համապատասխան ճնշումներն Ադրբեջանի վրա՝ կանխելով այն գործողությունները, որոնք տեսանելի են։ Աբրահամյանի դիտարկմամբ՝ ունենք երկու իրավիճակ՝ բանեցնել դիվանագիտական ողջ ներուժը՝ հասնելու Ադրբեջանի զսպմանը, բայց ցանկացած կառավարություն պետք է ստեղծված իրավիճակի պայմաններում ունենա բոլոր ռիսկերի և սպառնալիքների վերլուծությունը, հասկանա, թե այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է գործի, որպեսզի Արցախում ստեղծված ճգնաժամը լինի հնարավորինս հաղթահարելի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ