ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում․ Թաթոյան 03/22/2022 23:45 | ԼՐԱՀՈՍ
Խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր երեկ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան: Այս մասին տելեգրամի ալիքում գրում է նախկին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապաճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար:
ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը:
Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր:
Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից:
Դիտարկումն էլ ո՞նց է լինում: ՊՆ-ի պարզաբանումից ու տեսանյութից ստացվում է՝ պետք է գյուղի ամեն տան մոտ տեղակայվի ադրբեջանական զինվորական, որպեսզի գյուղը համարվի դիտարկվո՞ղ: Դեռ մի հատ էլ հին ու նոր գյուղերի տեղակայման համեմատական ուսումնասիրություն է արվում: Անվտանգությունն այսպե՞ս է որոշվում, սա ի՞նչ մոտեցում է:
Ադրբեջանական հանցավոր արարքների լեգիտիմացումն ու մարդկանց անվտանգության անտեսումն ուրիշ ի՞նչ ձև է լինում:
Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ երեկվա պարզաբանումն ՀՀ պետական մարմինների այն դատապարտելի հայտարարություններից է, որ օգտագործվելու է ՀՀ շահերի դեմ. որքան էլ միջազգայնորեն պնդենք, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է դուրս մղվեն մեր գյուղերի մոտից այն հիմքով, որ խաթարել են մարդկանց անվտանգությունը, անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական կողմը ՀՀ-ի դեմ օգտագործելու է ՊՆ երեկվա տեսանյութը և ՊՆ նախորդ պարզաբանումը՝ պատճառաբանելով, որ «իրենց զինվորականները Ներքին Հանդի մոտ ուղղակի «անմեղ» տեղակայված են և որևէ բարդություն մարդկանց համար կամ անվտանգության հարցեր չեն առաջացրել. հետո՞ ինչ, որ ներթափանցել են ՀՀ տարածք»:
Ուստի, ՊՆ երեկվա պարզաբանումը լեգիտիմություն չունի և չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու կամ որոշելու հարցերում, հատկապես՝ միջազգային ատյաններում:
Իրականում, ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքներն, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում»,- գրել է Թաթոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից