ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ բոլորիս պետք է հասկանալ այսօրվա իշխանության քաղաքականության հիմքում ընկած շատ պարզ երեք դրույթ․ Աբովյան 03/21/2022 22:33 | Քաղաքական
Փաշինյանական իշխանությունների քաղաքականությունը անխուսափելիորեն բերելու է Հայաստանի և Արցախի շուրջ նոր գոյաբանական վտանգների կտրուկ գեներացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
«Մեզ բոլորիս պետք է ՀԱՍԿԱՆԱԼ շատ պարզ երեք դրույթ, որոնք ընկած են այսօրվա իշխանության քաղաքականության հիմքում։
1․ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆ ընդունել 44 օրվա պատերազմից հետո ձեւավորված հակահայկական իրողությունները և Արցախի և Հայաստանի շուրջ ձեւավորված տարածաշրջանային կոնֆիգուրացիան։
Այսինքն,այս իշխանությունները իրենց քայլերով օրինականացնում են թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերի հակահայկական քայլերի հետեւանքները և հետեւաբար գործում են թուրքական և ադրբեջանական հետաքրքրությոյնների շրջանակներում։
2․ Հայստանի Հանրապետության իշխանությունները գտնում են,որ Արցախի և արցախահայության ճակատագիրը այլևս չունի ուղիղ անվտանգային կապ Մայր Հայաստանի հետ և պատրաստ են քննարկել թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի հետ արցախահության և Արցախի Հանրապետության հանձնումը իրավական տիրապետության տակ։ Այլ կերպ ասած իրենք նվազագույնը պատրաստ են դիտարկել Արցախը Ադրբեջանի կազմում։
Եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ ես գույները խտացնում եմ, ապա խնդրում եմ ֆիքսել մի կարևորագույն հանգամանք․ Հայասատանի Հանրապետության իշխանավորները և իշխանամետ պատգամավորները պատրաստ են խոսել ամեն ինչից, բայց հրաժարվում են արտաբերել մի պարզ միտք, որ իրենք բացառում են Արցախի գոյությունը Ադրբեջանի իրավական դաշտում։ Կարծում եմ սա բավական է, որպեսզի գալ այն եզրակացությանը,որը ես հնչեցնում եմ։
3․ Հասյատանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն համառորեն հրաժարվում են մեկնաբանել թուրքերի նախապայմաններն առ այն, որ Թուրքիան իր դիվանագիտական և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր հայտարարությունների միջոցով նախապայմաններ է դրել հայկական կողմի առջև։ Օրինակ՝ ընդունել 44 օրվա պատերազմի հետեւանքները որպես անփոփոխ տարածաշրջանային իրողություն կամ Հայոց Ցեղասպանության հարցի հեռացումը հայկական քաղաքական օրակարգից։
Հայկական կողմը պնդում է, որ թուրքերի հետ հարաբերությունների հաստատումը տեղի է ունենալու առանց նախապայմանների, սակայն հաշվի առնելով թուրքերի հայտարարությունները և թուրք-ադրբեջանական հավաքական տեսլականը հայկական գործոնի վերաբերյալ, կարելի է փաստել, որ հայկական կողմը կամ ցինիկաբար ստում է, կամ այնքան ամբարտավան է, որ իր քայլերը չի համադրում իրականության հետ։
Որպեսզի չստացվի այնպես, թե ես ուռճացնում եմ առկա վտանգների մակարդակը, ստորեւ ներկայացնում եմ թուրքերի (... նաև ադրբեջանցիների) ազգային տեսլականի հիմնարար դրույթները,որոնք շատ պարզ և հասկանալի ամրագրել է թուրքական պետական կոնցեպտի մեջ ներկայիս Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Խորհուրդ եմ տալիս կարդալ նամանավանդ այն հայերին,որոնք հույսեր են փայփայում ,որ կարելի է թուրքերի հետ «խաղաղության դարաշրջան» բացել։
...
...Մեջբերումներ «Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ» գրքից.
️«... Բացարձակապես անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը մեջտեղից կործանվի քաղաքականապես և նյութապես։
▪️Սրանից հետևում է, որ հայերի հետ հրադադարի պարզ պայմանագրով պայմանավորված մեր նահանջը չի կարող քննարկման առարկա լինել։
Զինադադարի սկզբունքները, որոնք մենք փոխանցել ենք հայերին, պետք է ուղղված լինեն ոչ թե Հայաստանից հեռանալուն, այլ հայերին մոլորեցնելու և Եվրոպայի հանդեպ խաղաղ երևալուն։
▪️Ներկայումս խիստ անհրաժեշտ է հայկական բանակի զորացրումը և զինամթերքի առգրավումը` դրանով իսկ կանխելով նրա ռազմական կառուցվածքի վերականգնումը։
▪️Երկաթուղիները պահպանելու և մահմեդական բնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական վերահսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքում և այդպիսով վերահսկել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները։
▪️Վերոնշյալ նպատակին պետք է հասնել թաքնված և փափուկ ձևով(!!!!!), ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ դրանից բխող գործողություններում, պայմանով, որ այն միշտ հայության աչքում ներկայացվի որպես խաղաղ»:
...
ԵՒ որպես վերջաբան կարելի է փաստել,որ փաշինյանական իշխանությունների քաղաքականությունը անխուսափելի բերելու է Հայաստանի և Արցախի շուրջ նոր գոյաբանական վտանգների կտրուկ գեներացմանը, ինչը միանշանակ համապատասխանում է թուրք-ադրբեջանական տանդեմի վերջնանպատակին, այսինքն այս կամ այլ ձեւաչափով վերացնել կամ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ