ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արարատ Միրզոյանը, կարծես, թուրքերենով բարևեց Չավուշօղլուն, ասելով՝ մեհրաբա». Հայկ Դեմոյան 03/21/2022 20:10 | ԼՐԱՀՈՍ
«Այս իշխանությունները, որի ներկայացուցիչն է Արարատ Միրզոյանը, չունեն հստակ ինքնություն։ Նրանք, բացարձակապես, զուրկ են որևէ ինքնությունից։ Քամին որ կողմից փչի, այդ ուղղությամբ էլ թեքվում են։ Եթե գիտականորեն բացատրենք այս երևույթը, ապա պետք է նկատենք՝ ցանկացած պատերազմի ընթացքում գոյություն ունի երկու ինքնություն՝ յուրային և հակառակորդ կամ թշնամի։ Հիմա սրանք, իրենց ցուցաբերած վարքով և վարած քաղաքականությամբ չեն զանազանում՝ թուրքն իրենց յուրայի՞նն է, թե՞ թշնամին», - «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։
Վերջինս նկատում է՝ երբ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե, ադրբեջանական կողմի առաջադրած հինգը կետերի (իսկ իրականում՝ վերջնագրի) մեջ ինքը, մեծ իմաստով, որևէ անընդունելի բան չի տեսնում, ապա կցանկանայի, որ նա պատասխաներ նաև հետևյալ հարցին՝ այն պատերազմ, որ եղավ իրենց մեղքով, որը հենց իրենք հրահրեցին, որի ընթացքում մենք հազարավոր զոհեր և տասնյակ հազարի հասնող հաշմանդամ և անհետ կորածներ ունեցանք, որի պարտության ճարտարապետները կրկին իրենք են, արդյո՞ք սա յուրայինի՞ թե՞ հակառակորդի կամ թշնամու գործողությունների արդյունքում է եղել. «Թող Արարատ Միրզոյանը բարի լինի հստակ ասել՝ արդյո՞ք յուրայի՞ն են մեզ Թուրքիան և Ադրբեջանը, թե՞թշնամի։ Վստահ եմ՝ նա հարցին չի կարող պատասխանել… Ամենահավանական պատասխանը պետք է լինի՝ հարևան։ Այստեղ չմոռանանք նաև այն դրվագը, երբ Արցախում, պատերազմի արդյունքում թափված արյունը դեռ չչորացած, այս իշխանությունները, հանկարծ, հայտարարեցին, թե Թուրքիայի հետ երկխոսության լավ շանսեր կան։ Սրանց, նույնիսկ, դեկոդավորելու կարիք չկա։ Սրանք ինչ մտածում, անմիջապես բաց տեքստով արտասանում են՝ ջրի երես հանելով այն, ինչ իրենց հրահանգված է անել։ Գիտե՞ք, ինձ այլևս ոչինչ չի մնում ավելացնելու, քան այն, որ հանճարեղ հոգեվերլուծաբան Ֆրեյդն, անգամ, այստեղ անելիք չունի, ամեն ինչ շատ պարզ է…»։
Վերլուծելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մանրամասները՝ Հայկ Դեմոյանը նկատում է՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց սպառնալիքին հավատարիմ՝ ում հետ ինչ ուզեն և ինչպես ուզեն կբանակցեն, անում են այն, ինչ ուզում են։
«Ես չգիտեմ, թե ի՞նչ է բանակցել Արարատ Միրզոյանն այնտեղ՝ Թուրքիայի իր կոլեգայի հետ։ Փոխարենը, կարող եմ ֆիքսել արարողակարգային որոշ դրվագներ, որոնք, ի դեպ, նույնքան խոսուն կարող են լինել։ Օրինակ, ինձ խիստ զարմացրեց, երբ առաջին փոխադարձ ձեռքսեղման ընթացքում, Արարատ Միրզոյանը, կարծես, թուրքերով բարևեց Չավուշօղլուն։ Եթե ուշադրությամբ հետևեք նրա շուրթերի շարժումներին, կնկատեք, որ նա, կարծես ասում է «մեհրաբա», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է՝ բարև։ Համենայն դեպս, առանց փողկապի ներկայացած Չավուշօղլուն, հաստատ, իրեն հայերենով չէր բարևի։ Սա, նույնպես, հստակ ցուցիչ է՝ քեզ ստորադասելու, էլ չխոսեմ դիվանագիտական արարողակարգային այլ ակնհայտ նվաստացուցիչ խախտումների մասին»։
Հայկ Դեմոյանը նկատում է՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ունեն հստակ ընդգծված սահմանազատումներ՝ ո՞վ է մեր պետության թշնամին, ո՞վ է հակառակորդը, ո՞վ է բարեկամը կամ դաշնակիցը. այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորովին հակառակ կերպով են ընկալում.«Օրինակ, սրանց համար ակնհայտ սուտն ու կեղծիքը, եթե, անգամ դա պատմական կեղծիք է, շատ հանգիստ կերպով, կարող է դերերով փոխվել ու դառնալ ճշմարտություն։ Երբ վարչապետը ԱԺ ամբիոնից հպարտորեն հոխորտում է, թե՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է, այստեղ սուտը կայանում է նրանում, որ նա նույն կերպ՝ դուխով չի բարձրաձայնում, որ իրենց ինչ հանձնարարում են, այն էլ բանակցում են։ Հիմա, ամեն կողմից հարց են տալիս՝ ի՞նչ է Արարատ Միրզոյանը բանակցել մեր թշնամի պետության ներկայացուցիչ՝ Չավուշօղլու հետ, որի մասին, ոչ ոք ոչինչ չգիտի։ Պատասխանեմ՝ բանակցել է այն, ինչ իրեն հանձնարարել են։ Իսկ հանձնարարել են նրանք, ովքեր իրեն ու իր ինդենտիֆիկացիա , դիրքորոշում և պատվախնդրություն չունեցող թիմին իշխանության են բերել՝ անելու այն, ինչ պետք է անեն։ Այլ կերպ ասած՝ այս իշխանությունն, ընդամենը, գործիքակազմ է»։
Անդրադառնալով ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից՝ հարցի առնչությամբ ունեցած դիրքորոշմանն առ այն, որ Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից՝ տարածաշրջանում արյունալի բախումների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար, Հայկ Դեմոյանը նկատում է՝ սեփական արժանապատվությունից ցածր է համարում մեկնաբանել տվյալ անձի վերոհիշյալ դիրքորոշումը։
Հարցին՝ ի վերջո, ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ անվտանգային և սահմանային իրավիճակով պայմանավորված, իշխանությունների այսօրինակ վարքագծի պայմաններում, Հայկ Դեմոյանը պատասխանում է՝ զիջվելու է այն ամենն, ինչ, հնարավոր է, այն, ինչ պահանջելու է այս իշխանություններից իրենց հարևան Թուրքիան, ընդ որում, ոչ միայն իր, այլ նաև իր ռազմավարական դաշնակից՝ Ադրբեջանի պետական շահի համար նույնպես.«Իշխանությունների այսօրինակ դիրքորոշումը ենթադրում է շարունակական նսեմացուցիչ և մեծ կատաստրոֆայի նախերգանք հանդիսացող զիջումների մի ամբողջ համալիր պատկեր։ Առաջին զիջումից հետո, Թուրքիան ակնկալելու է երկրորդը, հետո երրորդը և այդպես շարունակ՝ մինչև վերջնականորեն ծնկի կբերի Հայաստանը։ Ինչպես արդեն ասվեց՝ այստեղ աշխատելու է թուրք – ադրբեջանական տանդեմը։ Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին նոր պատերազմի բռնկման վտանգին, ապա, կարծում եմ լայնամասշտաբ պատերազմ, որպես այդպիսին, չի լինի։ Փոխարենը, կլինեն չընդհատվող տեղային ռազմական սադրանքներ և բախումներ՝ իրենց ուզածը վերցնելու և ազգաբնակչության ու բանակին մշտական լարվածության ու տագնապի մեջ պահելու համար։ Սա նրանց ձեռագիրն է, որը, ինչպես տեսնում ենք, փոփոխության չի ենթարկվում»- ամփոփելով զրույցն, ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ