ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին երկու իշխանությունները, որոնց ղեկավարները քաղաքական ծնունդ ու հասունություն էին առել Ղարաբաղյան շարժման և պատերազմի միջոցով, իրենց այս կամ այն թերացումով հանդերձ, ազգային էին.Էլբակյան 03/21/2022 16:36 | Մեկնաբանություն
Եթե նախկին իշխանություններն ինչ-որ ենթադրյալ զանցանք էին անում, ապա, այո՛, անկախ արդյունավետությունից՝ փիլիսոփայական իմաստով դա արվում էր Արցախի համար։ Եթե այս իշխանություններն են զանցանք կամ նույնիսկ՝ լավ բան անում, ապա դա արվում է Հայաստանն սպանելու համար. Նման գրառում է արել քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքի իր էջում։
«ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԿԱՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքական հայերի շրջանում հաճախ հնչող «սրանք ամեն ինչի պատրաստ են՝ հանուն իշխանության» փաստարկը դասական տրամաբանության տեսանկյունից ինքնին ոչինչ չի նշանակում։ Դա նույնն է, թե ասել՝ «ԱՄՆ-ն/ՌԴ-ն/Ֆրանսիան/Թուրքիան իրենց շահով են առաջնորդվում»։ Իշխանության ձգտելը, սեփական շահը հետապնդելը քաղաքական սուբյեկտների բնական վարքն է։ Խնդիրը պետք է որոնել իշխանության նպատակի և շահի տեսակի մեջ։
Նախկին երկու իշխանությունները, որոնց ղեկավարները քաղաքական ծնունդ ու հասունություն էին առել Ղարաբաղյան շարժման և պատերազմի միջոցով, իրենց այս կամ այն թերացումով հանդերձ, ազգային էին, քանզի որպես իրենց իշխանության նպատակ ունեին Արցախի հարցում խիստ հայանպաստ կարմիր գծեր։ Եվ Հայաստանի թշնամիները շատ լավ էին ֆիքսել դա ու ըստ այդմ էին պայքարում նրանց դեմ։
Ավելին՝ եթե հիշեք Հայաստանի թշնամիների տեղական գործակալական ցանցի տեքստերը, կտեսնեք, որ նրանք չէին էլ թաքցնում, թե ինչու են պայքարում «Սերժի ու Քոչարյանի» դեմ։ Այդ մարդիկ, զինված «հիմնադիր վիլայեթբաշու» բառապաշարով, ասում էին, որ այդ իշխանությունը «պատերազմի կուսակցություն» է, որ իր լեգիտիմությունը կառուցում է Արցախի ու Արցախի համար պայքարի վրա, դրա համար իրենք դեմ են։ Միով բանիվ՝ իրենք ցանկանում էին Արցախը նվիրել Ադրբեջանին, դրա համար դեմ էին «Սերժին ու Քոչարյանին»։
Իսկ այս իշխանության հետ կապված խնդիրն, ինչպես ասացի, ինքնին այն չէ, որ նրանք ցանկանում են պահել իրենց իշխանությունը, այլ որ այդ իշխանության նպատակը Հայաստանն սպանելն է՝ զրկելով նրան ազգային ամբիցիաներից, նպատակներից, միակ ռազմավարական դաշնակցից և անվտանգության երաշխավորից և հանձնելով նրան թուրքական յաթաղանի «ողորմածությանը»։ Սա՛ է խնդիրը։
Ուստի՝ եթե նախկին իշխանություններն ինչ-որ ենթադրյալ զանցանք էին անում, ապա, այո՛, անկախ արդյունավետությունից՝ փիլիսոփայական իմաստով դա արվում էր Արցախի համար։ Եթե այս իշխանություններն են զանցանք կամ նույնիսկ՝ լավ բան անում, ապա դա արվում է Հայաստանն սպանելու համար։
Հենց այսպիսին պիտի լինի քաղաքական հայերի դիրքորոշումը՝ այս իշխանություններին դիտարկել որպես գոյաբանական և ոչ սոսկ դիրքային կամ մարտավարական թշնամի, ճիշտ ինչպես երկու տասնամյակ շարունակ իրենք են քաղաքական հայերիս դիտարկել որպես գոյաբանական թշնամի կամ, ի վերջո, ինչպես թուրքերն են հայերիս դիտարկում որպես այդպիսին։
Բարի՜ աշխատանքային շաբաթ բոլորիս»,-գրել է նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ