ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թուրքիան և Ադրբեջանն անխուսափելիորեն կհարվածեն Ռուսաստանին». Արման Աբովյան (տեսանյութ) 03/20/2022 20:15 | Քաղաքական
«Պատմությունը չի հանդուրժում պայմանականություն։ Պետք է հստակ հասկանալ և իրադարձությունները բաժանել երկու հիմնական գործոնների. առաջինը աշխարհաքաղաքականությունն է, իսկ երկրորդը՝ անմիջականորեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է քաղաքական վերլուծաբան, ՀՀ 7 - րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Աբովյանը։ Ես ռազմական փորձագետ չեմ, եւ ինձ համար դժվար է գնահատել Ռուսաստանի Դաշնության կամ Ուկրաինայի ռազմական գործողությունների ռազմավարությունը: Բայց դատելով սոցցանցերից՝ հայ հասարակությունն, օրինակ, կովիդի մասնագետներից արագ «վերաորակավորվեց» Ռուսագետների կամ ուկրաինագետների։ Սա բարի հումորի շարքից է»։
«Այժմ ուկրաինական կողմից կատաղի, չդադարող տեղեկատվական հարձակում է ընթանում։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ուկրաինական ռեսուրսների մասին է (ուզում եմ նշել, որ բուն հակամարտությունը չի կարելի անվանել Ռուս-ուկրաինական, Ուկրաինան այստեղ հանդես է գալիս միայն որպես պլացդարմ), այլ,, փաստացի, պայմանական Արեւմուտքի բոլոր տեղեկատվական ռեսուրսներն այժմ աշխատում են Ուկրաինայի համար։ Այսինքն՝ առաջ են տանում Ուկրաինական տեսակետը։
Նման մի բան տեղի է ունեցել նաև մեզ հետ տեղեկատվական դաշտում, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրք-ադրբեջանական զորքերը գրոհում էին Արցախի և Հայաստանի խաղաղ քաղաքները։ Մենք որոշակի «արծրունացում» ենք ունեցել, այս տերմին այն ժամանակ հայտնվեց՝ չկապակցելով Արծրուն Հովհաննիսյանի հետ, որ մենք հաղթում ենք սոցցանցերում, իսկ մարտի դաշտում լրիվ այլ իրավիճակ է։ Ճշմարտության մասնիկները տեղեկատվության հոսքից առանձնացնելը շատ դժվար է։
Ես մասնագիտորեն զբաղվում եմ վերլուծությամբ, ուստի ստիպված եմ ուսումնասիրել տեղեկատվության ամբողջ հոսքը, եւ պատկերացրեք, որ ուկրաինացիների ցուցադրած մարտական տեխնիկայի ոչնչացման մասին պայմանական տեսանյութերի գրեթե կեսը նույն կադրերն են, ինչ ցուցադրվում են ռուսական տեղեկատվական ռեսուրսներով», - պատմում է վերլուծաբանը։ «Փաստինֆո»-ի զրուցակիցը նշում է, որ նման իրավիճակում ինչ-որ հայտարարի գալը շատ դժվար է։ «Սակայն, այս ամենով հանդերձ, փաստերը մնում են փաստեր՝ ռուսական զորքերն արդեն Կիևի շեմին են՝ Խարկովի մոտ, ավարտում են մարտական գործողությունը Մարիուպոլում, մի քաղաքում, որը, փաստորեն, Ազովի ծովով Ուկրաինայի դարպասն է։
Ռուսները մտնում են քաղաքներ, կարող եմ ենթադրել, որ դա տեղի է ունենում խուսափելու համար «Գրոզնիի համախտանիշից», երբ զորքերը մտնում են քաղաք եւ նրանց սկսում են այնտեղ աղալ, քանի որ զորքերը քաղաքներում կորցնում են իրենց հիմնական առավելությունները», - նկատում է Ա. Աբովյանըը։ «Որքան ավելի բարդանում է իրավիճակն Ուկրաինական ուղղությամբ, այնքան ավելի լկտի ու անսկզբունքային են իրենց պահում թուրքերն ու ադրբեջանցիները, - կարծում է «Փաստինֆո» - ի հյուրը։ Դեռևս նրանք շնագայլերի պես վնգստում են, բայց վախենում են հարձակվել։ Բայց հարցն այն է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի բախումն անխուսափելի է։
Այդ երկրների միջեւ հակասությունների կծիկը չափազանց մեծ է, այն ամենուր է։ Նրանք միայն լավ առեւտուր են անում, բայց դա, հավատացեք, ամենեւին էլ պատերազմի համար զսպող գործոն չէ։ Թուրքիան և Ադրբեջանն անխուսափելիորեն կհարվածեն Ռուսաստանին»։ «Եթե որեւէ մեկը որոշել է մեզ գցել թուրք գազանի երախը, ապա նրա որոշումը բավարար չէ։ Ամենակարևորն այն է, որ մենք չհամաձայնենք, կարողանանք հայ մնալ՝ անկախ նրանից, թե մեզանից ով որտեղ է ապրում, և մեզ մոտ ամեն ինչ կստացվի», - զրույցի ավարտին հայտարարեց Արման Աբովյանը։
Լանա Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ