ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիսուս Քրիստոսի արձանը կարող է տեղադրվել Սևանի թերակղզում. հանձնախումբը հրապարակեց մրցույթի առաջին փուլը հաղթահարած 21 մասնակիցների անունները 03/18/2022 15:37 | ԼՐԱՀՈՍ
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հայտարարած Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլն ավարտվել է: Մրցութային հանձնախումբն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց աշխատանքները և հանրությանը ներկայացրեց 21 նկարիչ-քանդակագործների անուններ, որոնք հաղթահարել են մրցութային առաջին փուլը:
Մշակութային գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյան, որը հանդիսանում է նաև Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի անդամ, ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մի քանի հարյուր քանդակագործ է դիմել Հիսուսի արձանը քանդակելու համար, որոնցից առաջին փուլի համար ընտրել են 21-ը:
Այսպիսով առաջին փուլով ընտրված մասնակիցներն են՝
Աղամալյան Խաչատուր-քանդակագործ, ՌԴ նկարիչների միության անդամ
Մանթաշյան Վլադիմիր- քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ
Ավագյան Արթուր- նկարիչ, քանդակագործ
Ավետյան Հրայր-քանդակագործ, Լատվիայի նկարիչների միության անդամ
Ավետիս-Վիգեն-քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ
Բերնեթյան Ֆրունզիկ-քանդակագործ
Բերթիզյան Վիգեն-նկարիչ, Սիրիայի նկարիչների միության անդամ
Թավաքարյան Արայիկ- քանդակագործ
Թոքաթրյան Րաֆֆի-երկրաչափ, քանդակագործ
Թևանյան Դավիթ-քանդակագործ
Հարությունյան Հարություն-քանդակագործ
Հարությունյան Միքայել-նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ
Հարությունյան Գարիկ-քանդակագործ
Համբարձումյան Արմենակ-նկարիչ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ
Ղալայան Լավրենտ-Հայաստանի և Արցախի նկարիչների միության անդամ, Արցախի զինանշանի հեղինակ
Շահինյան Սմբատ-քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ
Արտուշ, Հովհաննես և Վահագն Պապոյաններ-քանդակագործներ
Պետրոսյան Սամվել-ՀՀ վաստակավոր քանդակագործ, նկարիչ
Ջացախյան Ռաֆայել- նկարիչ, քանդակագործ
Սամվելյան Արմեն- քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ
Դանիել-Վարուժան Հեջինյան- գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ:
Ռուբեն Հովհաննիսյանը շեշտեց, որ հեշտ չի եղել մասնակիցների ընտրությունը, քանի բավական շատ չափանիշներ են հաշվի առել մասնակիցներին ընտրելիս
«Մասնակիցներն ընտրվել են հետևյալ կարգով՝ իրենց մոտեցումը քանդակի իմաստին բնույթին, հաշվի է առնվել նաև նրանց մասնագիտական պատրաստվածությունը»,-ասաց նա:
Նրա փոխանցմամբ՝ Հիսուս Քրիստոսի արձանը կտեղադրվի ՀՀ մարզերից որևէ մեկում՝ չբացառելով Սևանի թերակղզում տեղադրելու հավանականությունը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում չորս կետ, որտեղ նախատեսվում է տեղադրել արձանը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Հստակ է միայն, որ Երեւանում չի լինելու։
«Վայր ընտրելը, իհարկե, միայն գեղեցիկ տեսարանը չէ, թեև, այո, շատ կարևոր է նաև գեղեցիկ տեսարան ապահովելը, որը իր մեջ կապահովվի ողջ խորհուրդը։ Հետագայում հանձնախմբի կազմում մեզ միանալու են սեյսմոլոգներ, վայրի ընտրությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի»-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ֆինանսական ծախսերին՝ Ռուբեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ խոշոր չափով գումարներ են ծախսվելու արձանի և դրա տեղադրման համար։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հանձնախմբի անդամ Ռուբեն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ արձանի նախապատրաստական աշխատանքները համաձայնեցվում են ՀՀ Կառավարության հետ.
«Կառավարության ներսում քննարկում եղել է, բայց սպասում ենք պետական այրերի արձագանքին, նրանց կողմից դրական արձագանք է եղել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից