Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Դատավոր Բորիս Բախշիյանի գործով քննությունն ապօրինի է. դատավորի վերաբերյալ այլ գործով քողարկված քննություն է կատարվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու. փաստաբան 03/18/2022   22:22  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով քննությունն ապօրինի է։ Դատավոր Բախշիյանի վերաբերյալ այլ գործով քողարկված քննություն է կատարվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, որի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վարույթում։

Նիստն այսօր կայացել է, ապա՝ հետաձգվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Վերաքննիչ բողոքում պաշտպանության կողմը բարձրացրել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ դատարանը չի հանդիսացել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, մակագրումը պատահական ընտրությամբ չի եղել, ընդ որում, մակագրման կարգի խախտման հանգամանքը հաստատվել է նաև դատարանի նախագահին հասցեագրված գրության պատասխանով, ինչպես նաև՝ դատավոր Դավիթ Արղամանյանը, մերժելով ինքնաբացարկի միջնորդությունը, նշել էր, որ այս դեպքում պատահական ընտրության սկզբունքը չի գործում, ինչը փաստաբան Սարգսյանի գնահատմամբ՝ լուրջ խախտում է։ Բացի այդ՝ պաշտպանության կողմը գտնում է, որ Դավիթ Արղամանյանը ի սկզբանե չի կարող կանխակալ վերաբերմունք չունենալ այս գործով՝ հաշվի առնելով իր քաղաքական հայացքները, նախկինում՝ իր կատարած հրապարակումները։

Պաշտպանները բարձրացնում են նաև դատավոր Բորիս Բախշիյանի գործով քննության ապօրինության հարցը։ Մասնավորապես, հունվարի 11-ից արդեն քննիչի զեկուցագիր կար, որ իր պատկերացմամբ Բախշիյանի կողմից հնարավոր է հանցանք է կատարվել, ինչը ենթադրում էր, որ պետք է քրեական գործ հարուցվեր։

«Երբ պետական մարմինը՝ գործի նյութերով ասում է, որ պետք է այլևս քրեական գործ հարուցվի և քննություն կատարվի, բայց քանի որ դրա համար պետք է դիմեին ԲԴԽ՝ համաձայնություն ստանալու, շրջանցել են կանոնները, խախտում են կատարել և այլ գործ են քննել՝ փորձելով Բախշիյանի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, դրանից հետո մեկ այլ գործ են հարուցել՝ ցուցմունք տալուն հարկադրելու մասով, դրանով են փորձել համաձայնություն ձեռք բերել։ Այսինքն՝ քողարկված քննություն են կատարել՝ առանց ԲԴԽ համաձայնության»,- նշեց Երեմ Սարգսյանն՝ ընդգծելով, որ, եթե այլ գործով է քննություն իրականացվում, ապա ապացույցներն անթույլատրելի են։

Պաշտպանի խոսքով՝ Բախշիյանի կողմից ընդհանրապես ապօրինի կալանքի մասին խոսք չի կարող գնալ, որովհետև դատավորն ինքն արձանագրել է, որ Բախշիյանի որոշումն օրինական է և այն կասկածի տակ դնելու հիմքեր չկան։

«Եթե կասկածի տակ դնելու հիմքեր չկան, հետևաբար, ասում ենք՝ տեսնենք, թե Մկրտչյանին կալանավորելու մեջ ինչ ապօրինություն կա։ Տեսնում ենք, որ այն, ինչ արել է Բախշիյանը, օրինական է եղել։ Դատավորն էլ ասում է՝ Բախշիյանը գործել է բարեխիղճ, անկախ, պատշաճ, անաչառ, կալանքի հիմքերն ու պայմաններն էլ եղել են, բա այդքանից հետո ի՞նչն է ապօրինի։ Այս հարցն ենք բարձրացնում դատարանի առջև։ Քանի որ նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանն էլ քրեական իրավունքի դասախոս է, խնդրեցինք, որ առավել խորությամբ այս հարցին նայի։ Եթե պետք է ապագա իրավաբաններին այս ձևով դասախոսեն, որ ցանկացած պահի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համար կարող են դատավորին քրեական պատասխանատվության ենթարկել, խնդրել ենք այս հարցերին անդրադառնալ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ հատուկ հարց է բարձրացվել նաև, թե որն է ծանր հետևանքը, այսինքն, ասում են, որ, երբ Բախշիյանը կալանավորել է Նվեր Մկրտչյանին, ծանր հետևանք է առաջացել։

Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք է դիտարկում այն հանգամանքը, որ Նվեր Մկրտչյանը 14 օր եղել է կալանավորված, ինչպես նաև՝ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել նրա նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը։ Մինչդեռ պաշտպանության կողմը պնդում է, որ կալանքի տակ 14 օր մնալը հանցագործության պարտադիր հատկանիշն է, օրենքն ասում է՝ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, այսինքն, դա ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշն է, ոչ թե՝ 3-րդ, իսկ ինչ վերաբերում է հետևանքին, ապա պետք է հիմնավորվեր, որ այս դեպքում իր գործողությունների անմիջական կապն է, որը՝ չկա։

«Էլ չեմ ասում, որ ասում են՝ հանցագործություն է, եթե դիտավորյալ, ըստ էության, կալանավորել է, որ ներազդեն, բայց մեղադրանքում գրված է, որ անզգուշություն է իր մասով, այսինքն, նման դիտավորություն չի ունեցել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ հարց է բարձրացվել, որ, եթե դիտավորություն չի ունեցել, ապա ընդհանրապես որտեղ է հանցագործությունը, իսկ, եթե անզգուշություն է, ապա որն է իր կապը պատճառական՝ ՔԿՀ-ում ամբաստանյալի նկատմամբ ենթադրյալ ազդեցության հետ, որը քրեական գործով չի փաստվել։

Փաստաբանը հայտնեց, որ ՔԿՀ-ում Մկրտչյանի նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու և ցուցմունքից հրաժարվելուն հարկադրելու դրվագով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ՝ ապացույցներ չկան, որ որևէ մեկը հարկադրել է։ Բորիս Բախշիյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություններ չեն կատարվել, Բախշիյանը մասնակցում է միայն իր խափանման միջոցի հարցի քննությանը։ Ինչ վերաբերում է գործում առկա ցուցմունքներին, ինչպես նաև՝ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքին, Երեմ Սարգսյանը զերծ մնաց ցուցմունքների վերաբերյալ գնահատականներ տալուց, միայն ընդգծեց, որ փաստաբանն իրավունք չունի հարցաքննվելու որպես վկա՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ, ոչ քննիչն իրավունք ուներ իրեն հարցաքննելու, ոչ էլ փաստաբանը՝ ցուցմունք տալու:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։

Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:12 15/03/2022  |  Դատական ռեպորտաժներՏիգրան Սիմոնյանը կշարունակի քննել Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը,ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
15:52 11/03/2022  |  ԼՐԱՀՈՍԲորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվել է նաև Փաշինյանի աջակցի փաստաբան Յուրա Ավայանը՝ օրենքի խախտմամբ
23:23 10/03/2022  |  Արդարացման դատավճիռներՇատ կանխատեսելի եք պարոնայք.Բորիս Բախշիյանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Սիմոնյանը
13:36 10/03/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը. Վարոսյան
16:34 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է
18:49 23/02/2022  |  ՄեկնաբանությունԲախշիյանի գործով ԲԴԽ նիստում պատահաբար ձայնագրվել է Գագիկ Ջհանգիրյանի մասնավոր խոսակցությունը.Փաստաբանը սկանդալային մանրամասներ է ներկայացրել
20:21 16/02/2022  |  Դատական ռեպորտաժներԲորիս Բախշիյանը կմնա կալանավորված. գրավի միջնորդությունը մերժվեց
19:33 16/02/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Արղամանյանի կողմից դատավոր Բորիս Բախշիյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ
16:57 16/02/2022  |  ՄեկնաբանությունԲորիս Բախշիյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել
11:25 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը.փաստաբանը դիմել է ԲԴԽ-ին

Արխիվ

[]