ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս մարդիկ խաչ են քաշել ժողովրդավարության, օրենքի վրա.իշխանությունը մտադիր է առաջիկայում Վանաձորի համայնքապետի ԺՊ նշանակել 03/18/2022 20:34 | ԼՐԱՀՈՍ
Իշխանությունը մտադիր է առաջիկայում Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: ՔՊ-ն հիմնավորում է, որ այս քայլին գնում է ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորում ստեղծված կոլապսային վիճակը լուծելու համար, ընդդիմությունն էլ իր հերթին պնդում է, որ իշխանությունը Վանաձորում նոր ընտրություններ կազմակերպելու մտադրություն ունի:
Նշենք, որ Վանաձորը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո մինչ օրս փաստացի մնացել է առանց ղեկավարի, ավագանու աշխատանքները ևս պարալիզացված են: Դատարանը արգելք է դրել համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրելու վրա, իսկ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի գլխավորած դաշինքը ՏԻՄ ընտրություններում ամենամեծ թվով քվեն էր ստացել, կալանավորված է:
«Փաստինֆո»-ի հետ «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը պնդեց, որ իշխանությունը համայնքապետի ԺՊ նշանակելու որևէ լիազորություն չունի, քանի որ Վանաձորն ունի ժողովրդի կողմից ընտրված ավագանի և միայն ավագանին է լիազորված ընտրել համայնքի ղեկավար.
«Հավանաբար երեքշաբթի օրը ՔՊ-ն կնշանակի քաղաքապետի պաշտոնակատար, տեղյակ էլ չենք՝ ում են մտադիր նշանակել, բայց դրա իրավունքը չունեն, սպասում եմ, տեսնեմ՝ ի՞նչ հիմնավորում են բերելու, որովհետև վարչապետը կամ կառավարությունը ժամանակավոր պաշտոնակատար իրավունք ունի նշանակել այն ժամանակ, երբ գոյություն չունի ավագանի, բայց հիմա Վանաձորում կա գործող ավագանի, թույլ չեն տալիս ավագանու օրակարգով նիստ գումարել, հիմա ստացվում է Առողջապահության նախարարը և մյուս նախարարները որոշելու են՝ ո՞վ է լինելու Վանաձորի քաղաքապետը, երբ վանաձորցին արդեն որոշել է իր ավագանին ով է լինելու, համայնքապետն ով է լինելու»-ասաց Վահե Դոխոյանը:
Ինչ վերաբերում է իշխանության հիմնավորումներին, թե այս քայլին գնում են Վանաձորը կոլապսից հանելու համարՙ Վահե Դոխոյանն ասաց.
«Դատարանը արգելք դրել է համայնքապետ ընտրելու հարցով նիստ գումարելու վրա , այդ գործը բոլոր հնարավոր ատյաններով անցել է, վերջին ատյանում նույնիսկ նիստ է գումարվել այս գործով, դրանից անցել է 15 օր, բայց դատարանը վճիռը չի հրապարակում, վարչապետը եթե այդքան մտահոգ է Վանաձորը կոլապսից հանելու համար, թող վերցնի, զանգի դատավորին ու ասի՝ եղբայր վճիռն ինչո՞ւ չես կարդում, էս ինչ գործ էր Էդմոնի գործը, որ 15 օր անցել է, բայց դատարանը վճիռ չի կարողանում հրապարակել »,-ասաց Դոխոյանը:
Ըստ զրուցակցի՝ ՔՊ-ն Վանաձորում նոր ընտրություններ կազմակերպելու մտադրություն ունի.
«Այս մարդիկ խաչ են քաշել ժողովրդավարության, օրենքի վրա ու նման քայլեր են անում, ես լսել են նաև նրանց հեռահար նպատակները, որ ամեն գնով փորձում են խափանեն, որ ավագանու նիստեր չլինեն, հետո ցրեն ավագանին ու նոր ընտրության գնալու համար, նորից խոշորացնեն Վանաձորը»,-ասաց Դոխոյանը:
Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում նաև պատմեց, որ «Ասլանյան» դաշինքն այսօր ավագանու նիստ էր նախաձեռնել՝ Ավագանու կանոնակարգի հաստատման հարցով, սակայն քվորում չի ապահովել, իսկ աշխատակազմն էլ հրաժարվել է կազմակերպել նիստը և ապահովել անհրաժեշտ տեխնիկական պայմանները.
«Ես սա որակել եմ իրավական բանդիտիզմ, մենք դիմել ենք աշխատակազմին, որպեսզի ապահովի նիստի տեխնիկական մասը, մեզ գրությամբ պատասխանել են, որ զերծ կմնան նիստ կազմակերպելուց, սա այն դեպքում, երբ օրենքն ասում է՝ քաղաքապետարանի շենքը ավագանու նստավայրն է, իսկ աշխատակազմը ենթարկվում է ավագանուն, նա իրավունք չունի նիստ չկազմակերպել, եթե անգամ օրակարգում դնեինք ամենաանօրինական հարցը, կապ չունի, աշխատակազմը պարտավոր է ապահովել տեխնիկական մասը:
Իսկ նիստի իրավաչափ կամ ոչ իրավաչափ լինելու գնահատականը տալիս է Արդարադատության նախարարությունը, գնում ենք ավագանու դահլիճ ջեռուցումը անջատված, չկա թուղթ, չկա գրիչ, վերջին րոպեին մի կերպ բացեցին դահլիճը, նման աննորմալ վիճակ»,-ասաց Վահե Դոխոյանը՝ նկատելով, որ նման պահվածքը երկու քրեական տարր է պարունակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և անգործություն.
«Այս մարդիկ այսքանի տակից ո՞նց են դուրս գալու, ես դրա վրա եմ զարմանում»,-ասաց Դոխոյանը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ի գործուն աջակցությամբ, փորձում է իշխանությունն իր ձեռքը վերցնել Վանաձորում:
Մասնավորապես՝ ԼՀԿ-ն դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։
Թեև դատարանն անփոփոխ էր թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող ընտրական հանձնաժողովի որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում հրավիրել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։
Նշենք, որ այս ամենի ֆոնին Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերջերս ստացավ հատուկ հարցերով դեսպանի պաշտոն ստացավ:
Ըստ Վահե Դոխոյանի՝ ակնհայտ է, որ Էդմոն Մարուքյանը Վանաձորն այս վիճակին հասցնելու համար ուղղակի պարգևատրվեց, դրա դիմաց պաշտոն ստացավ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ