Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Հայկական օրակարգ. Հանրային վերնախավի անելիքը «խաղաղության դարաշրջանում». Վահե Հովհաննիսյան 03/18/2022   12:09  |  Վերլուծություններ

Հանրային գործիչների և մտահոգ հասարակության շերտը իշխանությունից սպասելիք չունի։ Վերաբերմունքը իշխանության հանդեպ հստակ է։ Այս մասին գրել է իր վերլուծության մեջ այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Կա՞ սպասելիք ընդդիմությունից. իհարկե կա։ Ի վերջո, սա հիմնականում ընդդիմությանը ձայն տված ու շատ հարցերում ընդդիմությանը մեծապես օգնած շերտն է։

Անմիջապես ծագում է երկու հարց.

1. Կա՞ երաշխիք, որ ընդդիմությունը միայնակ կիրականացնի սպասելիքները։ Իհարկե չկա։

2. Ի՞նչ ենք հասկանում ընդդիմություն ասելով։ Որքանո՞վ են արդյունավետ ընդդիմության այսօրվա ձևաչափերը։

Այս պայմաններում հանրային գործիչների, հանրային դեմքերի դերակատարումը շեշտակի մեծանում է։ Ուզում եմ ընդգծել՝ խոսքը տարբեր ոլորտների (քաղաքագիտական, փորձագիտական, պրոֆեսորադասախոսական, մշակութային և այլն և այլն) հանրային այն դեմքերի մասին է, որոնք որպես կանոն ունենում են քաղաքացիական դիրքորոշում։

Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի հանրային վերնախավը այս ճակատագրական պահին։

Խնդիր առաջին.

Ճնշում իշխանությունների վրա, ստիպել՝ բացել փակագծերը. ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք բանակցում, ի՞նչ է քննարկվում, ինչի՞ն եք արդեն համաձայնություն տվել, ի՞նչն եք գաղտնի պահում և այլն։ Հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը չի կարող որոշվել փակ սենյակներում՝ մի քանի հոգով։ Մենք մեկ անգամ, լսել ենք՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» ձևակերպումը, որի հետևանքը ազգային աղետն էր։ Երկրորդ անգամ նույնը բանը չի կարելի թույլ տալ։ Ուրեմն պետք է ահռելի ճնշման ալիք բարձրացնել՝ բացել փակագծերը, և դա հենց հանրային դեմքերի առաքելությունն է։

Խնդիր երկրորդ

Սկսել միջընըտրազանգվածային երկխոսություն։ Սա այն հարցը չէ, որը պետք է բաժանի մեր հասարակությանը, աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին։ Հայկական ռեսուրսի վերականգնումը պետք է սկսել երեք խոշոր ընտրազանգվածների հաշտեցմամբ՝ Նիկոլին ձայն տված 680 հազարի, Նիկոլին մերժած 400 հազարի և տանը մնացած 800 հազարի. նրանք բոլորն ունեն նույն հայրենիքը, որը հիմա պատմական վտանգի առաջ է։ Ու հիմա հանրային գործիչների խնդիրն է՝ սկսել այդ երկխոսությունը և նպաստել թշնամանքի ու բարիկադների քանդմանը։ Մենք ուրիշ ճանապարհ չունենք։ Ով կանի հակառակը՝ աշխատում է Էրդողան-Ալիև զույգին համահունչ։

Խնդիր երրորդ

Տալ մեզ սպառնացող ռիսկերի հստակ ձևակերպումները, նշել կարմիր գծերը, որոնք իրավունք չունենք անցնել, տալ առաջիկա տարիների համար Հայաստանի և Արցախի՝ մեր հայրենիքի տեսլականը։

Այսօր ժողովրդի 90 տոկոսը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է։ Չի հասկանում, որ մեզ սպառնում է հայաթափ Արցախ ու անդեմ Հայաստան՝ թուրք-ադրբեջանական միջին բիզնես սպասարկող հայկական ռեզերվացիայի կարգավիճակ։ Հանրային դեմքերը, օգտագործելով իրենց ճանաչվածությունը, հեղինակությունը, պետք է ուղիղ և պարզ խոսեն ժողովրդի հետ։ Խոսեն այսօ´ր, վաղը ուշ է լինելու։

Խնդիր չորրորդ

Կասեցնել իշխանությունների մանիպուլյացիաները։ Մի պահից իշխանությունը դիմելու է իր հայտնի ոճին՝ իրականության խեղաթյուրում։ Իշխանությունը տիրաժավորելու է թեզ, թե «խաղաղության դարաշրջանի հակառակորդները ժողովրդին տանում են նոր պատերազմի»։

Ոչ ոք չի ուզում պատերազմ և ոչ ոք չի տանելու պատերազմի։

Այս «Խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը հարևանների հետ նորմալ արժանապատիվ հարաբերությունների հաստատումն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, արդար խաղաղության հաստատումը։

Խնդիր հինգերրորդ

Հանրային գիտակցության մեջ ապահովել այսօրվա իշխանությանը այլընտրանքային բովանդակություն։ Ցավոք, կա հավանականություն, որ այս վճռորոշ պահին առկա ընդդիմադիր ձևաչափերը գնալու են պարզ հակաիշխանական արշավի ճանապարհով, որտեղ կարևորվելու է ձևը, և ոչ թե բովանդակությունը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև այդ դեպքում իշխանությունը կհաջողի։ Օրինակ՝ Թուրքիային գրկաբաց ու անվերապահ տրվելու այլընտրանքը ոչ թե արմատական հակաթուրքականությունն է ու փակ սահմանի կուլտը, այլ՝ Թուրքիայի հետ պրագմատիկ բանակցությունները՝ գրագետ ձևակերպած խնդիրներով և պետական շահի բարձր գիտակցմամբ։

Հանրային էլիտաների խնդիրն է՝ ձևակերպել ճիշտ բովանդակություն, «հակաիշխանությանը» տալ միտք և բանաձևեր, ձևավորել իրավիճակին համարժեք հասարակական մթնոլորտ, և բնական ճանապարհով, իրավիճակից ելնելով, նոր քաղաքական հոսանքներ ու ձևաչափեր ստեղծել։

Հաջողության մեր ռեսուրսը

Վերջին 2-3 տարում ձևավորվել է նոր հանրային շերտ՝ կիրթ, պետական շահի գիտակցմամբ քաղաքացիների։ Հայրենիքը պայմանական հասկացություն համարող՝ արևմտյան մեդրեսեներում ձևավորված «քաղհասարակությունը» մեզ բաժին հասած ցավոտ դեպքերի արդյունքում փոխարինվել է գիտելիք, փորձ և քաղաքացիական կեցվածք ունեցող անհատներով։ Հիմա անհրաժեշտ է, որ այդ անհատների ձայնը փոխվի, դառնա ավելին, քան պարզապես անհատական խոսքն է։ Այն պետք է դառնա ծրագիր, շարժում, ստանա ավելի լուրջ բովանդակություն։

Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է պետություն ունենալ և հայկական Արցախ, ուրեմն մենք անպայման ունենալու ենք։ Դավիթ Հարությունյանը «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ հասարակության ակտիվ 2 տոկոսը բավարար է իրավիճակ փոխելու համար։ Մեր խնդիրն է՝ դառնալ այդ 2  տոկոսը և համախմբել 200 հազարին»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 16/03/2022  |  ՎերլուծություններԸնդդիմության արձագանքը «խաղաղության և պատերազմի» վտանգին. Վահե Հովհաննիսյան
11:39 15/03/2022  |  ՎերլուծություններԽաղաղություն՝ պատերազմի ժամանակ. Հայկական օրակարգ
20:40 11/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի․ Վահե Հովհաննիսյան
12:12 09/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական օրակարգ. Պետություն՝ զրոյից. Վահե Հովհաննիսյան
14:48 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչ կարող էր անել և չի անում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան
12:33 25/02/2022  |  ՎերլուծություններՊատմական խելագարության ճամփաբաժանն ու հնարավոր ելքերը. Վահե Հովհաննիսյան
11:16 21/02/2022  |  ՎերլուծություններՍպասվող ամենավտանգավոր բաժանումները. Վահե Հովհաննիսյան
20:30 10/02/2022  |  ՎերլուծություններՍալեմի վհուկները և հարեմի դատավորները․ Վահե Հովհաննիսյան
17:09 07/02/2022  |  ՎերլուծություններՀայաստանում դիմադրության պրոցեսը ոչ թե միտինգի խրոխտ ելույթով պետք է լինի, այլ` գրագետ աշխատանքով. Վահե Հովհաննիսյան
12:32 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին․ Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]