ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուկրաինայից տարհանվող հայերին Հայաստան տեղափոխելու համար պետական աջակցություն չի ցուցաբերվում. Հատուկ չվերթներ չեն կազմակերպվել 03/18/2022 14:51 | ԼՐԱՀՈՍ
Ուկրաինահայերի մեծ մասը Հայաստան են ժամանել Սփյուռքի կառույցների, բարերարների օգնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Փետրվարի 24-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ դիմել է շուրջ 80 ուկրաինահայ՝ ճշտելու՝ Հայաստան վերադառնալու համար արդյոք կա պետական աջակցություն, թե նրանք պետք է Հայաստան ժամանեն ինքնուրույն։ Նրանցից շատերը արդեն իսկ Հայաստան են ժամանել»,- նշել են հանձնակատարի գրասենյակից՝ ավելացնելով, որ պետական միջոցներով ուկրաինահայերի ավիափոխադրում չի կազմակերպվել։ Հայաստան են եկել հիմնականում հայ համայնքային կառույցների, բարերարների աջակցությամբ ու արդեն երրորդ երկրների տարածքով՝ մասնավորապես՝ Վիեննայով, Ֆրանկֆուրտով, Աթենքով և այլն։
Ի դեպ, Ուկրաինայից տեղահանված հայերին Հայաստան տեղափոխելու հարցում աջակցություն ցուցաբերել խոստացել էր Հունգարիան, եւ մի շարք հայեր հատել էին Հունգարիայի սահմանը՝ ակնկալելով, որ հատուկ չվերթով կտեղափոխվեն Հայաստան։ Սակայն հետագայում պարզվել էր, որ թռիչքը պետք է լինի կոմերցիոն, այսինքն՝ Հունգարիայի կառավարությունը հրաժարվել էր հոգալ ծախսերը ու հասկացրել, որ հատուկ թռիչքի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Հունգարիան առաջարկել է կոմերցիոն չվերթ, այլ ոչ թե՝ իրենց հաշվին որպես հումանիտար էվակուացիոն ռեյս։ Այդ ամենն այդպես էլ ավարտվում է, որովհետև Հունգարիայում չկա հայկական հզոր համայնք», - հայտարարել է Ուկրաինայում Հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները եւս չեն հոգացել հումանիտար չվերթի ծախսերը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից դժվարացել են հայտնել, թե կոնկրետ որքան մարդ է Ուկրաինայից ժամանել Հայաստան, սակայն նշել են, որ մեծամասնությամբ ազգությամբ հայեր են, սակայն եղել են նաեւ խառը ազգային կազմով ընտանիքներ։
Թվային տվյալ դժվարացել են տրամադրել նաեւ ՀՀ միգրացիոն ծառայությունից, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են միայն, որ ռազմական գործողությունների մեկնարկից առայսօր Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 8 հայց՝ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։ Թե ապաստանի համար դիմած քաղաքացիներից քանիսն են ազգությամբ հայ, ծառայությունից կրկին դժվարացել են պատասխանել։
ՀՀ իշխանությունները թվային տվյալների չեն տիրապետում, փոխարենը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն է իրազեկել, որ Հայաստանի սահմանը հատել է 4000 ուկրաինացի՝ հիմնականում ազգությամբ հայ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
- 12/27/2024 08:33 Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:29 Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»
- 12/27/2024 08:27 Մեղադրանքը գաղտնի են պահում․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:23 Ալեն Սիմոնյանը նոր օրենք է սահմանել. լրագրողին կրկին զրկել են խորհրդարան մտնելուց. «Ժողովուրդ»
- 12/26/2024 08:23 Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/26/2024 18:23 Ադրբեջանական կառավարության աղբյուրները Euronews-ին հաստատել են, որ Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական զենիթային հրթիռի պատճառով. ադրբեջանագետ
- 12/26/2024 15:20 Դուք ի՞նչ եք արել, Նիկո՛լ․․․ Հայտարարել եք, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ. Նորիկյան
- 12/26/2024 13:34 Վաղը դատարանում ցուցմունք կտա Սամվել Վարդանյանը․ փաստաբան
- 12/26/2024 11:39 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/27/2024 10:18 Աշտարակ և Ապարան քաղաքների ավտոճանապարհներին արգելափակվել են ավտոմեքենաներ
- 12/26/2024 22:48 Կրակոցներ Երևանում. 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ
- 12/26/2024 22:11 Հրդեհ Դսեղ գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և 80 հակ անասնակեր՝ մասամբ
- 12/26/2024 16:11 Ինքնասպանություն գործող անձանց թիվը շատանում է. ընդ որում՝ այս հուսահատ քայլին դիմում են մեծամասամբ տղամարդիկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/26/2024 22:33 Բժիշկը նախազգուշացրել է տոներին խումհարի վիճակը վատթարացնող սովորության մասին
- 12/26/2024 22:07 Բժիշկը վերջակետ է դրել սեքսի նորմալ քանակի հարցում
- 12/26/2024 21:21 Թերապևտը թվարկել է ամանորյա առաջին օգնության հիմնական բաղադրիչները դեղարկղիկում
- 12/26/2024 14:44 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում