ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառչել են իրենց աթոռներից, փորձում են Թալինում իշխանություն զավթել. ՔՊ-ն Թալինում նոր ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի 03/17/2022 18:37 | ԼՐԱՀՈՍ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Թալինում նոր ընտրություններ անցկացնելու մտադրություն ունի:
Ընդդիմությունը պնդում է, որ ՔՊ-ին դուր չի գալիս այն փաստը, որ մանդատների առումով ընդդիմությունն առավելություն ունի Թալինում և կարողանում է ազդել քաղաքական գործընթացների վրա, ուստի այսկերպ ՔՊ-ն փորձում է Թալինում ամբողջովին յուրացնել իշխանությունը և «քանդել» ընդդիմությունը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Զարթոնք» կուսակցության քարտուղար Անդրանիկ Մարգարյանը, անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Թալինում նոր ընտրություններ են սպասվում և նշեց, որ ընդդիմությունը նոր ընտրություններ անցկացնելու հարց այս պահին չի քննարկում. «դրանք իշխանության կողմից շրջանառվող խոսակցություններ են»։
«Չգիտեմ, ի՞նչ է տալու իրենց նոր ընտրությունները, լավագույն դեպքում՝ ձևավորված կոալիցիոն ընդդիմությունը քանդեն, նվազագույնը սա կարող են անել»,-ասաց Անդրանիկ Մարգարյանը:
Նրա արձանագրմամբ՝ Թալինում ստեղծվել է մի իրավիճակ, որ թեև ավագանու առաջին նիստի արդյունքներով համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ի թեկնածուն, սակայն մանդատների մեծամասնությունը ընդդիմությանն է, հետևաբար, ընդդիմությունը մեծ ազդեցություն ունի այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա, ինչը դուր չի գալիս իշխանությանը.
«Ձայների բաշխվածության արդյունքում կոալիցիա կազմած ուժերի ընդհանուր մանդատները 11-ն են, իսկ ՔՊ-ինը՝ 10-ը, այսինքն՝ ընդդիմությունը մանդատների առումով առավելություն ունի, բայց քանի որ իշխանությունները կառչած են իրենց աթոռներից, փորձում են Թալինում իշխանություն զավթել,այս տրամաբանությունից ելնելով՝ գուցե նաև ձեռք կտա նոր ընտրությունները»,-ասաց
Հիշեցնենք, որ Թալինում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ստացել էր 46.6 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» չնայած քիչ ձայներ էին հավաքել, սակայն կոալիցիա ձևավորեցին և ավագանիում մեծամասնություն դարձան։ Նշենք, որ քվեարկության արդյունքում ավագանին Թալինի համայնքապետ էր ընտրել ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը, նրան կողմ էր քվեարկել ավագանու 11 անդամ, ՔՊ-ի թեկնածուին կողմ էր քվեարկել ընդդիմության համայնքապետի նախկին թեկնածու Կարեն Գրիգորյանը, որն ընտրություններին մասնակցել էր «Հայք» կուսակցության ընտրական ցուցակով։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդդիմադիր «Զարթոնք» կուսակցության քարտուղարը պնդեց, թեև ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը ճնշումների միջոցով ընտրվել է համայնքի ղեկավար, բայց օրինական ղեկավար չի կարող համարվել, քանի որ անգամ երդման արարողությունը չի կայացել, ավագանու նիստեր էլ չեն գումարվում.
«Իշխանությունները ամեն կերպ փորձում են Թալինում իշխանությունն իրենց ձեռքին պահել, հաշվի չեն նստում համայնքի բնակիչների շահերի հետ, այս ամբողջ ընթացքում Թալինը պահում են անիշխանության մեջ, չեն թույլ տալիս, որ ժողովրդի կողմից ձայների մեծամասնություն ստացած ուժերը միասնաբար կոալիցիոն կառավարման համակարգ ձևավորեն»,-եզրափակեց Անդրանիկ Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից