ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կալանավորման այն ձեւը, որ ինձ տարան... ձերբակալեցին, ահաբեկեցին կնոջս, թատերականացում էր. Իսագուլյանը՝ դատարանում 03/17/2022 17:09 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, կայացել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի գործով առաջին դատական նիստը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանը նախ պարզաբանել է Իսագուլյանի իրավունքները, պարտականությունները, ապա՝ անցել Իսագուլյանի խափանման միջոցի հարցի քննությանը։ Մեղադրող դատախազը պահանջել է անփոփոխ թողնել Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ գտնելով, որ կալանավորման հիմքերը դեռևս առկա են։ Ըստ նրա՝ Իսագուլյանի նկատմամբ պետք է այնպիսի անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց կիրառվի, որը կապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը և կկանխի նոր հանցագործությունների կատարման հնարավորությունը։
Խնդիրն այն է, որ նախաքննության ընթացքում վերջինիս նկատմամբ կալանավորումը կիրառվել է մեկ այլ գործով խափանման միջոցի պայմանի խախտման հանգամանքը հաշվի առնելով, այսինքն, իրավապահները գտել են, որ Իսագուլյանը գտնվելով ազատության մեջ՝ կատարել է նույնասեռ արարք։
Դատախազի այս խոսքին տեղից արձագանքեցին դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացիները՝ հայտնելով իրենց դժգոհությունը։ Վերջիններս դատարանում են՝ իրենց աջակցությունն ամբաստանյալին հայտնելու նպատակով։ Նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը նախազգուշացրեց դահլիճում գտնվող անձանց՝ սանկցիա կիրառելու իր լիազորության մասին։
Պաշտպանության կողմն էլ վիճարկեց հիմնավոր կասկածի առկայության հարցը, բարձրացրեց հարցն առ այն, որ ամբաստանյալին նախկինում վերագրվող մեղադրանքներն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի հաստատվել։
«Երբ ինձ մեղադրում են Վլադիմիր Կարապետյանի հասցեին սուտ մատնություն կատարելու ընթացքում գիտակցելը, ո՞նց եք զգացել՝ ելույթը լսելով։ Կամ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի հետ կապված... Որտե՞ղ է, որ ես մեղադրանքներ եմ հնչեցրել՝ Շուշիի հետ կապված։ Ինձ երեք ամիս ապօրինի կալանավորել են։ Դատարանը չի՞ ուզում պարզել՝ արդյոք դա ապօրինի է, թե ոչ»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը, ինչի ի պատասխան նախագահող դատավորն էլ նկատեց՝ գործի նյութերին ինքը ծանոթ է։
Պաշտպանության կողմը միջնորդեց՝ փոխել Իսագուլյանի խափանման միջոց կալանավորումը փոխել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով։ Միևնույն ժամանակ փաստաբան Աննա Ծառուկյանը նշեց, որ Իսագուլյանն ունի բնակարան, որը գրավադրված է, մեքենա, որն արժեք չունի, սակայն դատարանը կարող է գրավի չափ սահմանել, որը կարող են վիճարկել։ Գառնիկ Իսագուլյանը միացավ իր պաշտպանի դիրքորոշմանը՝ հայտարարելով, որ գործը ոչ միայն ջուր է, անգամ՝ օդ էլ չէ։ Իսագուլյանն ընդգծեց, որ որևէ մեկի մասին մեղադրանքներ չի հնչեցրել։
«Այն ձևը կալանավորման, որ ինձ տարան... ձերբակալեցին, ահաբեկեցին կնոջս, թատերականացում էր։ Զանգեին՝ կգնայի, բայց քանի որ Քյարամյանի հիմնարկն էր, որն ինձ հետ թշնամական հարաբերություններ ուներ, բեմականացրել էին սարսափելի տեսարան, որ մեկ ժամից ավել չէին կարողանում տիկնոջս ուշքի բերել։ Երևում է, որ պատվեր կա։ Արդեն 90 օր է, ինչ կալանավորված եմ»,- նշեց Իսագուլյանը։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ ժամը 14.30-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։ Նախաքննությունն ավարտվել է։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից