ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանն այս քայլով մերժում է եվրոպական քաղաքակրթությունը, կամ ցուցադրում, որ նման քաղաքակրթություն, ըստ իրեն, այլևս գոյություն չունի․ Դանիելյան 03/16/2022 21:48 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանը լքեց Եվրախորհուրդը, նաև կասեցրեց Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների կոնվենցիան, ինչպես նաև մի շարք այլ կարևոր համաձայնագրեր,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Դա շատ նշանային ու ճակատագրական քայլ էր՝ և Եվրոպայի համար, և՛ Ռուսաստանի, որի նշանակությունը դեռևս չի գիտակցվում: Կոնվենցիայից դուրս գալը չի նշանակում, որ Ռուսաստանն այլևս չի ճանաչում մարդու իրավունքները, որի դրույթները ամրագրված են իր սահմանադրության մեջ:
Կա կարծիք, որ դրանով Ռուսաստանը ցանկանում է խուսափել ուկրաինական դեպքերի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հնարավոր դեպքերի քննությունից: Չմերժելով այդ կարծիքը, այնուամենայնիվ, այդ քայլն առաջին հերթին քաղաքական,, եթե ոչ, քաղաքակրթական նշանակություն ունի:
Եվրամիությունը ստեղծվել է 1949 թվականին, երկրորդ աշխարհամարտից հետո, նոր Եվրոպա, նոր աշխարհ, նոր անվտանգային համակարգ, նոր աշխարհակարգ, նոր արժեքային համակարգ կառուցելու երազանքն իրականացնելու համար: Ետպատերազմյան Եվրոպական Նախագիծը մարդկության դարերով փայփայած երազանքն էր: Անդամակցում են արդեն 46 երկիր, առանց Ռուսաստանի, մոտ 700 միլիոն բնակչությամբ:
Ռուսաստանն այս քայլով մերժում է եվրոպական քաղաքակրթությունը, կամ էլ ցուցադրում է, որ նման քաղաքակրթություն, ըստ իրեն, այլևս գոյություն չունի և իմաստ չկա այնտեղ մնալ:
Ռուսաստանը թեքվում է դեպր Արևելք ու Հարավ, որտեղ տեղափոխվում է համաշխարհային տնտեսության կիզակետն, աճում է ռազմական ներուժը:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, Եվրոպան դարձել է ԱՄՆ վասալը և զրկվել է սուբյեկտայնությունից: Հեղինակավոր եվրոպական շատ փորձագետներ նույն կարծիքն են արտահայտում, սակայն ավելի մեղմ ձևակերպումներով. Եվրոպան չի կարողանում պաշտպանել իր շահերը:
Առանց Ռուսաստանի, Եվրախորհրդի հեղինակության ու ազդեցության աստիճանը նվազում է, նաև նվազում է հավատը մարդու իրավունքների հիմնարար ազատությանների նորմի անխափան լինելու հանդեպ: Եվրոպայում ծավալվող հակառուսական ալիքը չի խնայում պատերազմի համար որևէ պատասխանատվություն չունեցող էթնիկ ռուսներին, վաղը չի խնայի չինացիներին, եթե լարվեն հարաբերությունները Չինաստանի հետ: Ցուցակը կարելի է շարունակել:
Արցախյան Երկրորդ պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ վերաբերմունքի ու անտարբերության մատնվեցինք, նույնը տեսան, մասնավորապես, Սիրիայի եզդիները, երբ իրենց ցեղասպանության էին ենթարկում, նույնպես անտարբերության քողի ներքո:
Եվրոպական երազանքը, որին ձգտում էին Եվրոպայից դուրս գտնվող մյուս երկրների քաղաքացիները, կորցնում է իր մոգական ազդեցությունը, հետևապես, սկսում է մարել եվրոպական քաղաքակրթությունը որպես մարդկության համար իդեալական ուղի և դա շատ ցավալի է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ