ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չնայած Թուրքիայում լավ պատրաստված գործակալ Արաբատ Միրզոյանի գործադրած ջանքերին՝ մենք չենք հաշտվելու մեզ ցեղասպանած թուրքի հետ». Հայկազուն Ալվրցյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին 03/16/2022 16:00 | ԼՐԱՀՈՍ
«Քանի դեռ սրանցից չենք ազատվել, արաբատ միրզոյաններն ի՜նչ ասես կարող են անել՝ խոսել մեր անունից թուրքերի հետ հաշտվելու, նրանց սիրելու, նրանցից պարտք ու պահանջ չունենալու հեքիաթների մասին և այլն։ Հետևաբար, ես այլևս անիմաստ եմ համարում՝ քննարկել, թե ի՞նչ ասաց այս կամ այն արաբատը։ Խնդիրը հիմա մեկն է ու հստակ՝ ինչպե՞ս ազատվել սրանցից և հնարավորինս արագ։ Ինձ համար, այսքանից հետո, արդեն, բացառապես, բոլոր մեթոդներն ընդունելի են։ Ազատագրական պայքար է պետք»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ նշելով, որ եթե ունենար դրա հնարավորությունը, ապա անձամբ զինված ապստամբություն կկազմակերպեր։
«Բայց, քանի որ ես մտավորական մարդ եմ՝ չունեմ ո՛չ ռազմական, ո՛չ զինված ուժ, չունեմ նաև դավադրական կառույցներ, այդ ճանապարհով հարցին լուծում տալ անձամբ չեմ կարող»,- արձանագրել է մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ այս արտգործնախարարը հայերի անունից խոսելու իրավունք չունի, նախ, որովհետև նշանակովի պաշտոն է զբաղեցնում, հետևաբար կարող է խոսել միայն պետության անունից։ Իսկ, եթե նրանք խոսում են ինչ - որ թվերի մասին, որոնց շնորհիվ իրենք իշխանության են եկել և հիմա, դա ներկայացնում են որպես լեգիտիմության ցուցիչ, ապա, նույնիսկ, այդ մարդիկ ոչ թե իրենց են ձայն տվել, այլ իրենց կուսակցությանը.«Երբ սրանք մուրճը ձեռքերին քարոզարշավ էին իրականացնում ողջ Հայաստանով մեկ, չէին իրազեկում մարդկանց, այսինքն՝ իրենց ընտրողներին, որ իշխանության գալուց հետո, հաշտվելու են թուրքերի հետ, ուրանալու են Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու պահանջատիրությունը և այլն։ Նման հարցերը, սովորաբար, հանրաքվեի միջոցով են լուծվում, ոչ թե թաքուն Թուրքիա վազելով, անատոլիաներում կորած հորեղբորը գտածի դեմքով, այսպես ասած, բանակցություններ վարելով, որի իրական բովանդակության մասին մեր երկրում՝ իրենց իսկ ընտրողները ոչինչ չեն իմանում։ Այնտեղ իրենց տեր են, անգամ, հարկ չհամարեցին ճիշտ գրել դրա անունը և դա արվեց հատուկ, դիտմամբ, որովհետև թուրքերն, ուղղակի, չէին կարող գրել Արարատ անունը։ Փոխարենը, տեսնում ենք որբի դեմքով՝ լայն ժպիտով մեկին, ով, վերջապես, գտել էր իր տիրոջը»,- պատկերավոր նկարագրում է հայագետը։
Մեկնաբանելով ԱԳ նախարարի վերջին աղմկահարույց հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ ցանկանում են Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները՝ պարոն Ալվրցյանը նկատել է՝ սրանք մարդիկ են, ովքեր ընդունակ են, բառացիորեն, ամեն ինչի.«Սրանք հազարավոր երիտասարդ զինվորների կյանքը տվեցին թուրքի երախը, սրանք վաճառքի են հանել Հայրենիքը, խաբում, թալանում, ստորացնում , դավաճանում ու խոշտանգում են իրենց իսկ ձայն տվողներին։ Սրանք որևէ սրբություն չունեն, այլ կերպ ասած՝ սատանայի սպասավորներ են, որ իշխանությունը զավթել են թուրք – ադրբեջանական, իսրայելական, անգլո – սաքսոնական ուժերի կողմից և ամեն ինչ անելու են՝ մինչև վերջ սպասարկելու իրենց իշխանության բերած այդ ուժերի շահերը։ Իսկ ի՞նչ են ուզում այդ ուժերը մեր երկրից՝ վերացնել տարածաշրջանում հայկական ուժի գործոն լինելու հանգամանքը, ամբողջությամբ հանձնել Արցախն ու հայաթափել Հայաստանը։ Այդ ուժերի կողմից տասնյակ տարիներով պատրաստված այս կադրերին միայն փող տուր և նրանք կանեն այն ամենը, ինչ պետք է իրենց տերերին։ Եվ պետք չէ զարմանալ, որ Արաբատ Միրզոյանը լայն ժպտում է՝ նույնիսկ այն պարագայում, երբ թուրքերը միտումնավոր կերպով խեղաթյուրում են իր անունը և նվաստացնում իրեն ամբողջ աշխարհով մեկ»։
Ամփոփելով զրույցը, Հայկազուն Ալվրցյանը վստահություն է հայտնում ՝ չնայած Թուրքիայում տարիներ շարունակ լավ պատրաստված գործակալների, այդ թվում նաև Արաբատ Միրզոյանի թափած ջանքերին, մենք չենք հաշտվելու մեզ ցեղասպանած և կրկին ցեղասպանել փորձող թուրքի հետ։ Խնդիրն այլ է՝ թուրքին պետք է հաղթել.«Այս պահի դրությամբ, մեր ամենավտանգավոր թշնամին ներքին թուրքն է՝ իր քաղաքական առաջնորդի գլխավորությամբ, որ ազգի պետական շահը տանում է թուրք թաթարական, իսրայելական, անգլո – սաքսոնական երախը։ Հետևաբար, վերադառնալով մեր զրույցի սկզբին, մեկ անգամ ևս կրկնեմ ու հաստատեմ՝ քանի դեռ մենք սրանցից չենք ազատագրել մեր ազգը, մենք չենք կարող հաղթել դրսի թուրքին»։
Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել «Անադոլու» գործակալությանը, որտեղ, խոսելով հայ – թուրքական հաշտեցման ծրագրի մասին, մասնավորապես նշել էր.«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին»։
Հայաստանում, սակայն, Արարատ Միրզոյանի այս խոսքերը բուռն քննարկման և դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հասարակության լայն շրջանակների կողմից, ովքեր քննադատում և անընդունելի են համարում ԱԳՆ ղեկավարի հայտնած տեսակետը։ Անգամ IRI վերջին հարցումների համաձայն՝ հայ հասարակության 68-90%-ը Թուրքիան համարում է սպառնալիք (ըստ ոլորտի՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային) եւ միայն 5%-ն է համարում, որ անհրաժեշտ է առաջնահերթ հենց այդ երկրի հետ բարելավել հարաբերությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից