ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում գազամատակարարման խափանումը անհամեմատ վատ է ազդում հաշմանդամություն ունեցող անձանց վրա 03/16/2022 15:00 | ԼՐԱՀՈՍ
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունները հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, որը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների միություն է, իր վրդովմունքն է արտահայտում մարտի 8-ից Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, ինչն ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է դարձնում ազգությամբ հայերի մուտքը նշված տարածքներ։
Գազամատակարարման խափանումը հանգեցրել է հարյուր հազարից ավելի անձանց մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ անհամեմատ բացասական ազդեցություն ունելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների վրա։
Գազամատակարարման բացակայությունը, սաստկացնելով հետպատերազմական և համավարակի հումանիտար դժվարությունները, խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող արցախցիների կրթության, առողջապահական և անկախ կյանքի իրավունքների իրականացմանը։ Մասնավորապես՝ գազի և մատչելի հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում բենզինի թանկացումը բերել է տաքսի ծառայությունների գնի բարձրացմանը, ինչը խոչընդոտում է հատկապես տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժը։
Վերականգնողական և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները ստիպված են գործել սահմանափակումներով՝ չկարողանալով ապահովել առողջության համար լրիվ անվտանգ միջավայր առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։
Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ լիարժեք աշխատանքը կարող է խաթարել երեխաների ներառական կրթություն ստանալու իրավունքի իրացումը՝ հանգեցնելով հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալուն։
Մենք խորապես մտահոգված ենք Արցախի Հանրապետությունում գտնվող բոլոր անձանց անվտանգությամբ և պաշտպանվածությամբ, ինչպես նաև այն հիմնավոր վախով, որն այժմ համակել է հասարակության յուրաքանչյուր անդամի առօրյան։
Մենք պահանջում ենք Ադրբեջանի Հանրապետությունից լսել արցախցիների հավաքական ձայնը, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները գազամատակարարման հրատապ վերականգնման, խաղաղ բնակչության ահաբեկման ու հայատյացության վրա հիմնված քաղաքականությունից հրաժարման և խաղաղ համակեցության նպատակով։ Վերստին կոչ ենք անում պահպանել և հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանն առնչվող պատերազմի կանոնները, անհապաղ և անվերապահորեն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ծանր ռազմական տեխնիկայի ցուցադրաբար տեղակայումը։
Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել Արցախում արտակարգ հումանիտար օգնության ծրագրերի իրականացումը՝ առաջնահերթ դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների աջակցությունը, հաստատություններում գտնվող անձանց անկախ կյանքի իրավունքն ու անվտանգությունը։ Հորդորում ենք համագործակցել Հայաստանի և Արցախի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ հումանիտար օգնության բոլոր ծրագրերն ավելի ներառական, հասցեական և մատչելի դարձնելու նպատակով։
Միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք հստակ կերպով դատապարտել Ադրբեջանի իշխանության կողմից ԱՀ քաղաքացիների մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ միտումնավոր ստեղծված խոչընդոտները հնարավորինս չվերացնելու դեպքում սահմանելով տնտեսական և այլ արգելքներ ու սահմանափակումներ, առկա գործիքակազմերով ուսումնասիրել և արձագանքել հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների կարիքներին։ Առաջնահերթ ենք համարում Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպությունների հզորացումը և աջակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։
ՌԴ խաղաղապահ առաքելությունից ակնկալում ենք կարճ ժամանակում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համակարգմամբ հասնել Արցախում սոցիալական անվտանգության կենսական երաշխիքների, այդ թվում՝ գազամատակարարման վերականգնմանը։
Հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք մեծացնել հաշմանդամություն ունեցող անձանց ուղղվող օգնությունը՝ միաժամանակ խթանելով նրանց և նրանց ընտանիքների զբաղվածությունը։ Հրատապ է Արցախի խնամքի տուն-ինտերնատին, հոգեբուժական կենտրոնին և երեխաներին խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններին էլեկտրական ջեռուցման սարքերով ապահովումը։ Միաժամանակ հորդորում ենք չանել այնպիսի ներդրումներ, որոնք կարող են անորոշ ժամանակով երկարացնել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը խնամքի շուրջօրյա հաստատություններում, այլ աջակցել նրանց համայնքում ապրելու իրավունքին և համայնքահենք ծառայությունների զարգացմանը»։
Հայտարարության ներքո ստորագրել են այս կազմակերպությունները՝
«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն
«Լիարժեք կյանք» ՀԿ
«Փրկություն» ՀԿ
«Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ
«Լռության ձայն» ՀԿ
«Հայկական ճամբար» ՀԿ
Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
«Հեշտ կյանք» բարեգործական ՀԿ
«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից