ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացահայտվել է համակարգչի օգտագործմամբ բուքմեյքերական ընկերությունների օգտատերերից հափշտակություններ կատարելու հանցավոր սխեմա 03/16/2022 15:07 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող ծավալուն քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ, բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է՝ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Մասնավորապես, պարզվել է, որ Կ.Վ.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությանը հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Կ. Ս.-ի և Է.Ս.-ի հետ:
Հանցագործության կատարման նպատակով Կ. Վ.-ն համացանցում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով, «K... V...» տվյալով և էլեկտրոնային փոստի միջոցով ստեղծել է «ADJ-PROMO» «ծուղակային»՝ «Phishing»-ային էջը, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով: Ծուղակային էջը, որպես գովազդ, տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ։
Գովազդվող ակացիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» նույնականացման տվյալի անհատական էջ, դրանում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը՝ այդ կերպ իրենց անձնական ու բանկային տվյալներին հասանելիություն ապահովելով Կ.Վ.-ի համար: Իրենց անհատական էջ նրանք, բնականաբար, մուտք գործել չեն կարողացել, և գովազդվող ակցիաները չեն տրամադրվել:
«Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալներն այդկերպ ստանալով՝ Կ.Վ.-ն խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի շուրջ 15 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա գումարներից, ինչպես նաև` խաղային հաշիվներին կցված բանկային քարտերից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, 2021թ. մարտի 27-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է գումարներ՝ ընդհանուր 4.137.000 դրամի չափով:
Քարտային հաշիվներում առկա գումարները նա փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերի, այդ թվում՝ իր և Է.Ս.-ի անվամբ թողարկված բանկային քարտերին: Ապա իրենց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվների կամ խաղային պարտություններ կրելու եղանակով գումարները նա փոխանցել է իր կողմից կառավարվող և տնօրինվող այլ խաղային հաշիվների, որից հետո դրանք փոխանցել է իր և Է. Ս.-ի անվամբ թողարկված և նրանց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվներին, այնուհետև՝ բանկային քարտերին:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև Կ. Ս.-ին և Է. Ս.-ին:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Կ.Վ.-ի կողմից հատուցվել է տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար և պատրաստակամություն հայտնել օգնելու նախաքննությանը:
Հաշվի առնելով, որ նախաքննության տվյալ փուլում վերացել են մեղադրյալ Կ.Վ.-ի կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը և նրա պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում կարող է ապահովվել այլ խափանման միջոց, նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմաբ մեղադրյալ Կ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նրանց գործողություններից այլ անձանց տուժելու հնարավոր այլ դեպքեր, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասն ներկայացնելով հանցագործների կողմից գործադրվող՝ համակարգչի միջոցով հափշտակության հանցավոր մեխանիզմը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նպատակ է հետապնդում բարձրացնել հանրության իրազեկությունը և զգոնությունը՝ սեփական անձնական տվյալների, օգտահաշիվների մուտքանունների ու գաղտնաբառերի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նկատառումով:
Քաղաքացիներին կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյակտներից ցանկացած եղանակով ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու, գրանցելու առաջարկներ ընդունելուց:
Միաժամանակ, բուքմեյքերական ընկերություններին կոչ ենք անում հաղորդակցային հնարավոր բոլոր միջոցներով իրենց օգտատերերի շրջանում պարբերաբար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ իրենց ռեսուրսներից, ծառայություններից և ակցիաներից անվտանգ օգտվելու, անձնական, բանկային նույնականացման տվյալները պաշտպանելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից