ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը. Արման Թաթոյանը ՊՆ-ին մեղադրում է կեղծիք տարածելու մեջ 03/16/2022 00:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող և բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է: Նման գնահատականով է հանդես եկել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` հրապարակելով այս պահին առկա հետևյալ փաստերը.
1. Ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչև 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է:
2. Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով:
3. Ներքին Հանդում բանկիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին և Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ:
4. Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ:
5. ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ և նշեց.
«Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»:
Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
«Նախ, Ներքին Հանդի և հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր և հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի:
Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաև 2022թ. փետրվարի 16-ին և 17-ին և կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին:
Հետևաբար, հակառակ ՊՆ-ի պնդման` եղանակային պայմանների պատճառսվ տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող:
Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբևէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ Զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ:
Ավելին, գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որևէ ծառայող այդ վայրերում երբևէ չի եղել:
Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը:
Ուստի, ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին:
Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որևէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում:
ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաև խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ և ՀՀ ԱԱԾ զինծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից:
Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձևակերպումներ, որոնք արադացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ է ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ:
Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում:
Չի´ կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ:
Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող և ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն:
Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարիհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները:
Բավակա´ն է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին», - ընդգծել է նախկին ՄԻՊ-ը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ