ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը զինվորներին մղում է հանցագործության 03/16/2022 20:44 | Վերլուծություններ
Անցյալ տարվա պատմություններն են կրկնվում։ Դեժավյու է։ Բնականաբար, ոչ մեկս չենք մոռացել, թե ինչպես անցյալ մայիսի 12-ին Սյունիքի Սև լճի հատվածում ադրբեջանական զինուժը մտավ ՀՀ վարչական տարածք ու ներկա իշխանությունների թողտվությամբ և ՀՀ զինուժին տրված՝ զենքի չդիմելու հրամանի պայմաններում՝շարունակաբար առաջացավ ու առաջացավ։ Ինչպես այս օրերին է ադրբեջանցիներին հայտնաբերող հովիվը փաստում, որ՝ Սյունիքի Ներքին Հանդում առնվազն 10 օր ադրբեջանցի զինվորները տեղակայված են, այնպես էլ՝ անցյալ տարի էին տեղացիներն ահազանգում։ Սակայն, ինչպես նախկին մարզպետն էր հերքում ստույգ տեղեկատվությունն ու հետո՝ խոսքը փոխում, ներկա մարզպետն էլ նույն՝ կեղծիքը տիրաժավորելու ճանապարհով է փորձում գնալ։
Մինչ խորհրդարանում բուն, կարևոր թեմաներից շեղեղ օրակարգեր են բերվում, Սյունիքում ճակատագրական գործընթացներ են ծավալվում, ըստ էության, անցյալ տարվա՝ «դեմարկացիա-դելիմիտացիա» արդեն իսկ սկսված գործընթացը ադրբեջանի օգտին շարունակելու և արագի մեջ ավարտելու համատեքստում։
Եվ մեկ էլ հանկարծ պարզվում է՝ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել, բայց թե ե՞րբ՝ հայտնի չէ։ Թշնամու առաջխաղացումը պատահաբար հայտնաբերել է գյուղի հովիվը՝ նկատելով թշնամական վրանները Ներքին Հանդի տարածքում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ներքին Հանդի գյուղի վարչական ղեկավարն Խաչատուր Բաղդասարյանն էլ փաստել է սույն տեղեկատվությունը։ Այսինքն, հովիվն իր աչքով տեսել է և հայտնել գյուղապետին։ Վերջինս տեղեկացրել է նաև, որ ադրբեջանցիները հինգ վրան են դրել գյուղի տարածքում և, փաստացի, նշանառության տակ առել գյուղի գերեզմանոցը, իսկ գյուղի խմելու ջրի ակունքը մնացել է թշնամու հսկողության տակ անցած տարածքում, իսկ գյուղացիներն այդ նույն ջուրն են խմում։ Վախենալով, բայց խմում են՝ ասել է։
Ահա այսպես են մեր ոխերիմ հարևանները սողոսկում ՀՀ սահմանից ներս՝ գիշերով, թաքուն, դավադրաբար, վստահաբար, ՀՀ իշխանությունների հետ ներքին պայմանավորվածություններով՝ մեր գյուղացիներին զրկվելով արոտատեղիից, անվտանգ ապրելուց, անվտանգ ջուր խմելուց և օդ շնչելուց։ ։
Թերևս, անցյալ տարվա «օպերացիան» կրկնվում է՝ ՀՀ զինված ուժերին թշնամու առաջխաղացումը չնկատելու տալու հանձնարարականով։ Չխոչընդոտելու, չկրակելու։
Հայաստանի իշխանությունն այսպես հայ զինվորին մղում են հանցագործության՝ իմանալ՝ չհայտնելու, ՀՀ սահմանը չպահելու, զենքը ձեռքին՝ թշնամուն հակահարված չտալու․․․
Եվ այսպես, ունենք փաստ՝ ադրբեջանցի զինվորականները մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում մեկ կիլոմետր առաջ են եկել Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդի վարչական տարածքում, նոր վրաններ խփել ու ամրացել։
Տեղեկատվությունը պաշտոնական աղբյուրից ճշտելու պարտավորություն է՝ աղբյուրն էլ ՀՀ ՊՆ-ն է, որին և դիմում է լրատվամիջոցը։ Բայց դե, ՀՀ ՊՆ-ն փաշինյանական կառավարության պաշտպանական գերատեսչությունը չէր լինի, եթե չհերքեր Սյունիքից ստացված տեղեկատվությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրել են, թե՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են։ Ասելին, ասել են՝ «կտրականապես հերքում ենք այդ լուրը»։
Ապա՝ ավելացրել են՝ «Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնել են ՊՆ-ից:
Ինչ-որ շատ մանրամասն է ՀՀ ՊՆ-ն տիրապետում ադրբեջանական «ինչքին», չեղած՝ «ունեցվածքին», թերևս, նույն ՊՆ գիտությամբ՝ մեզնից գողացված, սեփականած՝ «դիրքին»։
Այսօր հովվի և գյուղապետի պատմածին գումարվել է Ներքին Հանդի մեկ այլ բնակչի հայտարարությունը, ըստ որի՝ Պն-ի պարզաբանումն իրականությանը չի համապատասխանում. «Դա սուտ է, կատեգորիչսկի սուտ է։ Եթե իրենք ցանկանում են, թող գան ու ականատես լինեն, թե որտեղ է գտնվում մեր հողը ու նոր խոսեն։ Եղանակը եթե վատ չլիներ մենք կարայինք բարձրանայինք ու դուք ձեր աչքով դիրքը տեսնեիք։ Դա մեր տարածքն է, մեր պապական տարածքն է»։
Այսինքն, պաշտպանության նախարարությունը ստում է։
Հետաքրքիր է՝ մասնագիտությամբ պատմաբան պաշտպանության նախարարը տեղյա՞կ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայկական դիրքերը և տարածքները ադրբեջանին վերագրելու գործին է լծված։ Անկեղծ ասած, այս իշխանության որևէ պաշտոնյայի կողմից՝ վարչապետից սկսած՝ պաշտպանության նախարարով, գլխավոր դատախազով ու ԱԱԾ-ով վերջացրած՝ մինչ օրս չենք տեսել Հայաստանի՛ համար այսպես ճակատային լինեն, ՀՀ սահմանների անխախտելիության համար այսպես թունդ պահանջատեր լինեին։
Ընդ որում, ուշադրություն դարձրեք կանխամտածված, կանխակալ ձևակերպումներին՝ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք»։ Ասել է, թե՝ հայկական գյուղում, մեր գյուղացիների հանդամասում գոյություն ունեին ազիկների վերահսկողության տակ գտնվող դիրքեր, բայց ոչ թշնամին գիտեր, ո՛չ էլ՝ գյուղացիները գիտեին այսքան ժամանակ։ Եվ միայն ՀՀ ՊՆ-ն է, որ բացահայտում , պարզում է, որ մերը մերը չէ, այլ՝ ադրբեջանինը։ Սա չի՞ նշանակում, որ փաշինյանաալիևական եղբայրությունը սկսել է դեմարկացիա-դելիմիտացիա «օպերացիան», ըստ որի հայկական տարածքները ադրբեջանական ձևակերպելու դավաճանական փուլն է հիմա։
Ինչ վերաբերվում է ՊՆ հորդորին՝ սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ առաջնորդվելու մասին, ապա այդ կերպ՝ Հայաստանից մեկ թիզ անգամ չի մնա։
Թուրքից ավելի թուրք, ադրբեջանցուց ավելի ադրբեջանցի են այս իշխանությունները, որոնց հեռացումն է միայն, որ Հայաստանը կարող է փրկել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ