ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով. Կառավարությունն ամփոփել է 2021թ. պաշտպանական ոլորտում իրականացրած ծրագրերը 03/16/2022 11:37 | ԼՐԱՀՈՍ
Պաշտանության և սահմանային անվտանգության ուղությամբ Զինված ուժերում վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմկառուցվածքը: Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021թ.-ի գործունեությունն ամփոփող հաշվետվությունում։
Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է ռազմական գործողությունների հավանական բնույթը, կատարվել են կազմկառուցվածքային փոփոխություններ, զորքերին առաջադրվել են նոր խնդիրներ, կատարվել են համակողմանի ապահովման աշխատանքներ: Մշակվել է ՀՀ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի 2021-2025թթ.ի հայեցակարգը:
Ըստ Կառավարության հաշվետվության, ՀՀ սահմանապահ զորքերում 2021 թվականի ընթացքում՝
կազմակերպվել և իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը, բարելավվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը, իրականացվել են սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, կազմ-հաստիքային փոփոխություններ, սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, սարքավորվել և կահավորվել են ժամանակավոր սահմանային կետեր և դիտարկման կետեր, ընտանի կենդանիների անցումը հարակից պետության տարածք կանխելու նպատակով` սահմանին հարող տարբեր տեղամասերում կառուցվել են փշալարային արգելափակոցներ և ցանկապատեր, սահմանային շերտում տեղադրվել է նախազգուշացնող 55 վահանակ, 51 մոդուլային տնակ, տեսադիտարկման համակարգեր, սահմանապահ ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, տեսաձայնագրող սարքերով և մոնիթորներով, մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոտեխնիկայով:
Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են ՀՀ սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները, իրականացվել է այդ աշխատանքների 50%-ը:
Ինչ վերաբերում է մարտական հենակետերին և դիրքերին, ապա նախորդ տարվա ընթացքում հենակետերում և կարևոր ուղղություններում տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր: Հենակետերում, կրակային և մարտական դիրքերում կազմակերպվել ու բարելավվել է կապը, տեղադրվել են վերահաղորդիչ նոր կայաններ՝ հիմնականում նոր բնագիծ զբաղեցրած զորամիավորումների, զորամասերի, հետախուզության և հակաօդային պաշտպանության զորքերի ռադիոցանցերի ապահովման համար: Թարմացվել է մարտական հենակետերի գույքը, բարձրացվել են զինծառայողներին հատկացվող բոլոր իրային միջոցների որակական հատկանիշները:
2021թ․-ին երկարացվել է զինծառայություն անցնելու պայմանագրի կնքման և պայմանագրային զինծառայության անցնելու նվազագույն ժամկետը՝ նախկին 5 ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս: Կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ:
Մշտական տեղակայման վայրերի կառուցման աշխատանքներ, սպառազինության համալրում. 2021թ․-ի ընթացքում ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ընթացք են ստացել նոր բնագծերում թեթև մետաղական կարկասներով մշտական տեղակայման վայրերի (ՄՏՎ) կառուցման և հենակետերի կահավորման աշխատանքները։ Տեղադրվել են երկտեղանի տնակներ՝ համալրված գույքով և կահույքով: Ընթանում են մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրանետային, կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով, ՀՕՊ, հրետանային ռադիոլոկացիոն կայաններով: Կիբեռտիրույթում և տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ:
Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով՝
2021 թ․-ին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի 384 մասնակցի հետ կնքվել են որակավորված հիփոթեքային վարկային պայմանագրեր: Հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ հիփոթեքային վարկ,
340 զինծառայողի շուրջ 770 մլն դրամ գումարի չափով հատկացվել է պետական աջակցություն` ձեռք բերված բնակարանի 10% կանխավճարն անհատույց հատկացնելու միջոցով,
421 շահառուի համար (շուրջ 248 մլն դրամ) հատկացվել է պետական աջակցություն` վճարվելիք տոկոսներից 3% սուբսիդավորելու եղանակով:
Նախորդ տարվա ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 8 դեպք, 8 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 26 անձ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից