ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Սեփխանյանը «Ցորի» գործով մեղադրյալի կալանքի տակ պահելու հարցը քննարկել է առանց նրա ներկայության. Նիստը տեւել է 6-7 րոպե 03/16/2022 20:10 | Դատական ռեպորտաժներ
«Ցորի» աղմկահարույց քրեական գործով ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գևորգյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննել է Գևորգ Գևորգյանի խափանման միջոցի հարցը և անփոփոխ թողել Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Ըստ պաշտպանության կողմի՝ դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, ինչի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Փաստաբան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե դատավոր Սեփխանյանի վարքագիծը շատ տարակուսելի էր և ընդամենը մեկ-երկու «քայլ» անց հայտնի դարձավ, որ Լուսինե Սեփխանյանն առանց լսելու ի վիճակի էր կայացնելու այս որոշումը, տպավորություն էր՝ եկել էր հատուկ այս որոշումը կայացնելու համար։ Փաստաբանը պատմեց, որ, դատավորից հինգ օր ժամանակ էր խնդրել՝ քրեական գործում առկա 6 հատոր նյութերին ծանոթանալու համար, քանի որ գործի նյութերն իրեն նախաքննության ընթացքում չէր տրամադրվել, ծանոթ չէր գործին, սակայն դատարանը մեկ ժամ է տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար՝ պատճառաբանելով, որ նախաքննության ընթացքում փաստաբանն է իրականացրել Գևորգյանի պաշտպանությունը, հետևաբար, մեծամասնությանը ծանոթ է։
«Առարկեցի, քանի որ չգիտեր, թե նախաքննության ընթացքում ինձ ինչ նյութեր են տրամադրվել, ինչը մեծամասնություն չէ։ Ինձ մոտ առավելագույնը կարող է լինել 1-1.5 հատոր, իսկ խոսքը 6 հատորի մասին է։ Մեկ ժամ ժամանակ է տվել, իսկ մեկ ժամում 6 հատորը չես էլ կարող թերթել։ Անտրամաբանական է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ մեկ ժամն օգտագործել է՝ դատարանի տրամադրած նյութերը նայելու համար, որոնք էջանշաններով նշված են եղել. «Ինձ հետաքրքրեց, թե ինքն ինչ է առանձնացրել քրեական գործից՝ էջանշաններով։ Երբ բացեցի էջերը, հերիք չէ՝ այն էջերն էին, որտեղ դատավորները նախկինում իբրև հիմքերի, հիմնավոր կասկածի մասով բան էին գտել, քննչական մարմինն էր ինչ-որ մեկնաբանություն գտել, այդ էջերի մեջ մատիտով ընդգծել էր այն տողերը, որոնք կոնկրետ, բառացի նկարագրում են ենթադրյալ, գոյություն չունեցող փաստական տվյալները։ Ամբողջ 6 հատորի մեջ չգտա մեկ տող՝ ընդգծված, որտեղ հակափաստարկ կլիներ իմ կողմից բերված և հիմնավորված»։
Փաստաբանը գտնում է, որ դատավորին պետք չէր փաստական տվյալներ հետազոտել՝ օբյեկտիվ հետևություն անելու համար, դատավորին պետք էր արդեն մինչ այդ պահը հետազոտված մի քանի բան վերցներ՝ չարաբաստիկ որոշման հիմքում դնելու համար, ինչպես և եղել է։ Փաստաբանը նշված հիմքով ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունն էր ներկայացրել, որը մերժվել է։ Երբ դատարանը վերադարձել է խորհրդակցական սենյակից, պարզվել է, որ այդ ընթացքում ամբաստանյալի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց՝ հետազոտության, պաշտպանը՝ ևս գնացել է հիվանդանոց՝ պաշտպանյալի մոտ։ Մեկ ժամ անց փաստաբանի հետ կապ են հաստատել՝ նշելով, որ դատական նիստ պետք է լինի։
«Գնացի՝ մտածելով, որ պետք է հետաձգվի, որովհետև պաշտպանյալս հիվանդանոցում է, ցանկանում է ներկա գտնվել, օգտվել իր իրավունքներից, բայց չի կարող»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առարկել է դատական նիստն առանց մեղադրյալի շարունակելու դեմ, դատախազը՝ թողել է դատարանի հայեցողությանը, սակայն դատարանը որոշել է շարունակել նիստը՝ պատճառաբանելով, որ ՍԴ որոշման համաձայն՝ պաշտպանի ներկայությամբ կարող է շարունակվել նիստը, ինչի դեմ փաստաբանը ևս առարկել է՝ նշելով, որ իրեն զրկել են գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից, հետևաբար, միայն ֆիզիկապես է ներկա գտնվելու, չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել, ապա՝ դուրս է եկել նիստերի դահլիճից, ինչը դատարանի դիտել է որպես իրավունքի չարաշահում՝ նկատողություն հայտարարելով։ Դրանից հետո դատական նիստը տևել է 6-7 րոպե, դատարանն ավարտել է խափանման միջոցի հարցի քննությունը և հեռացել խորհրդակցական սենյակ։
Խորհրդակցական սենյակ հեռանալուց 10 րոպե հետո հոսանքազրկվեց Արցախը և Սյունիքը, իսկ դատարանում առկա մարտկոցներն այնքան ուժ չունեին, որ պրինտն աշխատեր։ 12-ին 10 պակաս հրատապ վիճակով իջավ նիստերի դահլիճ, հեռախոսի էկրանից կարդաց անհայտ ծագման տեքստ։ Անգամ շարահյուսությունը նորմալ կառուցված չէր, փորձեց իմպրովիզացիա անել, միջամտեցի՝ հարցնելով, թե որտեղ է որոշումը կայացված՝ թղթային տարբերակով, ստորագրված, կնիքով, որովհետև դա է որոշումը, կարծիք հայտնելը՝ որոշում չէ»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ օրեր անց, երբ ստացել է որոշումը՝ տեսել է, որ այն թվագրված է 16.02.22թ-ով, սակայն այդ օրը դատավորը չէր կարող որոշումն ունենալ, ունենալու դեպքում՝ իջեցրած կլիներ հետը, հոսանքը տվել են փետրվարի 17-ին՝ 00.50-ին։
«Բորիս Բախշիյանն այսօր կալանավորված է Լուսինե Սեփխանյանի արարքի 10 տոկոսը կատարելու համար։ Շատ հետաքրքիր է, թե գլխավոր դատախազն ինչ արձագանք է տալու Լուսինե Սեփխանյանի չարաշահումներին»,-նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ արդարադատության լրջագույն խնդիր է, որը ոչ թե առնչվում է իր պաշտպանյալին, այլ՝ բախվում են մի խնդրի, որով փաստաբանական համայնքում կարճ ժամանակ անց կլինի իրավասություն չունեցող, ձայնը չհասնող փաստաբաններ. «Եթե դու հստակ գիտես, որ այդպես է և ինչպես պետք է պաշտպանես քո պաշտպանյալի իրավունքները, բայց ոտնահարվում է ամեն կերպ, ամեն ինչ արվում է՝ ինչպես ցանկանում են, այնպես, համարում եմ, որ ունենք լրջագույն խնդիր, որն ավելի կխորանա, եթե գլխավոր դատախազը պատշաճ արձագանք չտա՝ հաղորդմանը»։
Նկատենք, որ հաղորդումը ներկայացվել է ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը ենթադրում է՝ ակնհայտ ապօրինի կալանավորումը, որն առաջացրել է ծանր հետևանք։ Ըստ փաստաբանի՝ ծանր հետևանքն այն է, որ Գևորգ Գևորգյանը մինչ այս պահը գտնվում է կալանքի տակ։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ, որտեղից հայտնեցին, որ հաղորդումը ստացել են, քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից