Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Հայկական օրակարգ. Դատաիրավական մեծ աղմուկ՝ զրո հետևանք 03/15/2022   14:57  |  ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ դատարանը 50 մլն գրավի դիմաց ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և այլ կեղծիքներ կատարելու մեջ։ Այս մասին գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Այլընտրանքային նախագծեր խումբի անդամ Էլինար Վարդանյանը. 

«Գլխավոր դատախազությունը ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չի առարկել՝ նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ։

Ինձ մշտապես մտահոգել է կալանքը, որպես պատժիչ գործիք կիրառելու պրակտիկան։ Եվ այս դեպքում ևս, ես ամենևին մարդուն պատժելու համար կալանքի կողմնակիցը չեմ։ Բայց անպիտան հրթիռների հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։ Չէ որ այստեղ հարցը միայն հափշտակությամբ հասցված նյութական վնասը չէ։ Շատ ավելի կարևոր հարց է, թե ի՞նչ վնաս է հասցվել անպիտան հրթիռների պատճառով 44օրյա պատերազմի ժամանակ։

Եթե հայկական բանակը ստացել է իսկապես անպիտան հրթիռներ, և դրա արդյունքում մենք ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ, ապա ինչ կապ ունի վերադարձված գումարը։ Սա փողի խնդիր չէ, սա շատ ավելի ծանր խնդիր է։

Իսկ եթե դա այդպես չէ, և բանակը չի ստացել անպիտան հրթիռներ, ապա ասեք՝ հասարակությունը իմանա։ Հակառակ դեպքում, երբ պետք է լինում  գերզգայուն հանրային ֆոն եք ստեղծում, հետո՝ մոռացության տալիս՝ երբ ձեզ ձեռնտու է։

Մեծ է մտավախությունը, որ այս դեպքում ևս իրավապահները կառաջնորդվեն մեծ աղմուկ՝ զրո հետևանք կարգախոսով։ Այնպես, ինչպես դա արվել է վերջին գրեթե չորս տարվա ընթացքում։Այս  ընթացքում ամենաբարձր ամբիոններից, հեռուստաընկերություններով, սոցիալական ցանցերով և լայվերով հայտարարվել են բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնցից շատերի ճակատագիրը մինչ այժմ անհասկանալի է, մյուսների մասին հասարակությունը պարզապես մոռացել է, երրորդներն էլ մնացել են զուտ աղմուկի մակարդակում։

Օրինակ ՝ բոլորս հիշում ենք, թե ինչ ահռելի աղմուկով սկսվեց երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրեական գործը, իսկ հետո «մեծ» լռությամբ մոռացության մատնվեց։ Շատերը չգիտեն, թե ինչ ընթացք ստացավ այն, բայց զգայուն թեման երկուսուկես տարի առաջ իրավապահների կողմից այնպես մատուցվեց, որ բազմաթիվ ընտանիքներ, որոնք նորածին երեխայի կորուստ էին ունեցել, կրկին անձնական ողբերգություն ապրեցին։ Եղան կալանքներ, հասարակության մի ստվար հատվածը կայացրեց իր դատավճիռը, իշխանության ներկայացուցիչները ընտրեցին մարդկանց անվանական վարկաբեկելու մոտեցումը։ Իսկ հետո՝ լռություն։

Էմոցիոնալ ապրումներով սկսվեց նաև  մարտի 1-ի տասը զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը, մեղադրանքն ու կալանքը։ ՀՔԾ-ն, դատախազությունը, իշխանամետ լրատվամիջոցները, իմքայլական պատգամավորները լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Հետո հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զ. Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ականատեսն ենք  Դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե «ձեռնամարտին»։ Դատախազությունում տարակուսած են՝ ինչպես է վաճառվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, որը կալանքի տակ է գտնվում։ ՀՀ հակակառուպցիոն կոմիտեից, ի պատասխան Արթուր Դավթյանի հայտարարության, նշում են, թե տարակուսելի է գլխավոր դատախազի արձագանքն այս թեմային։ Իսկ թե վերջին չորս տարիների ընթացքում Մոնումենտի առանձնատները ինչպես էին բոլորը կապում թալանի հետ, նորություն չէր։ Իրավապահների «բլիժնի բոյը» բարձր էմոցիոնալ ֆոնի վրա հայտարարվող, սակայն հետո շատ արագ սպառվող և անվերջ չհանգուցալուծվող քրեական գործերի վառ օրինակն է։

Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել՝ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործը, «գլխավոր կոռուպցիոներ» Արամ Հարությունյանի թալանը, Արմեն Ավետիսյանի փողերի լվացումը և «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվությունը, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի Երևանի կենտրոնում ունեցած 250 անշարժ գույքը, Ջոնիկ Աբրահամյանի նկուղում հայտնաբերված «մարտի 1-ի զենքերը», Սահմանադրական Դատարանի դեմ մոլեռանդ պայքարի մի պահից հարուցված քրեական գործերից մեկը՝  ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ, ԲՈՒՀ-երի ռեկտորների նկատմամբ հարուցված քրեական գործերը... և ավարտին չհասած բազմաթիվ այլ քրեական գործեր։

Այս բոլոր գործերը ընթացել և ընթանում են արդեն ավանդույթ դարձած դասական սցենարով. իրավապահների հապճեպ հայտարարություններ, քաղաքական իշխանության հապճեպ արձագանք, թեմայի շուրջ գերզգացմունքայնության ապահովում, հուզական «ներկայացումներ», մեղավորների նշանակում, սոցցանցային արդարադատություն։ Արդյունքում՝ իրավապահ համակարգի հետևողական հեղինակազրկում»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:30 03/03/2022  |  ՎերլուծություններՀայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր. Էլինար Վարդանյան
12:16 21/02/2022  |  ՄեկնաբանությունԱզգային արժանապատվությու՞ն, իսկ ի՞նչ է դա. Էլինար Վարդանյան
16:33 06/02/2022  |  ԼՐԱՀՈՍԺողովրդավարության «բաստիոնի» այցեքարտը․ Էլինար Վարդանյան
16:00 22/01/2022  |  ՄեկնաբանությունՃիշտ գնահատել հնարավորությունները․ մենք հերթական անգամ գնում ենք իրավիճակի հետևից՝ փորձ չանելով քայլեր ձեռնարկել այն կանխելու համար․ Էլինար Վարդանյան
21:35 20/01/2022  |  ՔաղաքականԿառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար Վարդանյան
19:20 08/01/2022  |  ՄեկնաբանությունԵթե մենք չկանխենք հերթական անգամ հասարակության աղճատումը նոր «չափանիշների» հիման վրա, վաղն արդեն նույնիսկ ՀԱՊԿ-ին դիմելը չի փրկելու.Էլինար Վարդանյան  
11:04 28/12/2021  |  ՎերլուծություններՄենք կարող ենք շրջել ստորացման էջը. Էլինար Վարդանյան
15:34 16/12/2021  |  ՎերլուծություններԿա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում. Էլինար Վարդանյան
18:27 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍ18 տարեկաններին մեղադրում եք վախենալու մեջ, իսկ դուք նոյեմբերի 9-ին որտե՞ղ էիք. Էլինար Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
15:32 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի հայտարարությունը բխում է Ադրբեջանի դիրքորոշումից.գերիների հարազատները պատրաստ են ռադիկալ քայլերի դիմել.Էլինար Վարդանյան

Արխիվ

[]