ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նեղանալով չընդունեք, ինչ ասում եմ՝ դատարանի հեղինակության համար եմ ասում. Դատախազը՝ Աննա Դանիբեկյանին 03/15/2022 17:36 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունները՝ ԵԽԽՎ նիստին Արմեն Գեւորգյանի հեռավար մասնակցությունն ապահովելու գործում անհասկանալի է անգամ դատախազների համար։ ԵԽԽՎ նիստի ընդմիջումներին դատարան վազվզելու դատավորի որոշումը դատախազների համար եւս անտրամաբանական է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ընդմիջվել էր, քանի որ Արմեն Գևորգյանն առցանց տարբերակով մասնակցում էր ԵԽԽՎ լիագումար նիստին։ Ընդ որում՝ դեռևս մարտի 1-ին Արմեն Գևորգյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խնդրելով իրեն թույլ տալ հատել ՀՀ սահմանը և ժամանակավորապես բացակայել ՀՀ-ից՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար։ Գևորգյանը տեղեկացրել էր, որ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ ու խնդրել , հերթական դատական նիստը նշանակելիս հաշվի առնել, որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան, սակայն Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը՝ գտնելով, թե Գևորգյանը կարող է մասնակցել նիստերին առցանց եղանակով։
Թեև դատարանը տեղեկացված էր, որ Արմեն Գևորգյանը մասնակցում է ԵԽԽՎ նիստին, դատական նիստը ոչ թե հետաձգել, այլ՝ ընդմիջել էր մինչև ժամը 16.00-ն՝ գտնելով, թե ԵԽԽՎ նիստերի ընթացքում մեկ ժամ տևողությամբ ընդմիջումը կարող է բավարար լինել, որ Գևորգյանը ներկայանա դատական նիստին։
Ընդ որում, ԵԽԽՎ նիստը պետք է ընդմիջվեր ժամը 16.00-ին, հետևաբար, այդ ժամին, միևնույն է, Գևորգյանը ֆիզիկապես չէր կարող ներկայանալ դատական նիստին, ինչի մասին և ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես և սպասվում էր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին և ամբաստանյալի բացակայության հիմքով դատական նիստը պետք է հետաձգվեր։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ անհամաձայնություն հայտնելով դատավորի գործողությունների դեմ։
«Հարգելի դատարան, այն, ինչ հիմա կասեմ, խնդրում եմ՝ նեղանալով չընդունեք, ինչ ասում եմ՝ դատարանի հեղինակության համար եմ ասում»,- նշեց Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ նաև այսօր դատարանը քննարկել է Արմեն Գևորգյանի ներկայության հնարավորությունը՝ ԵԽԽՎ նիստի մասնակցության համատեքստում, ինչը ենթադրում է, որ դատավորը հնարավոր է համարել, որ Արմեն Գևորգյանը մասնակցի ԵԽԽՎ նիստին և դատական նիստով դա չխոչընդոտվի։
«Ժամը 13.00-ին դատական նիստն ընդմիջել, 16.00-ին բոլորս էլի ներկայանանք և արձանագրենք, որ Արմեն Գևորգյանի ներկայությունը հնարավոր չէ, դա ինչի՞ համար է։ Վստահ եմ, որ Դուք և դատավարության մասնակիցները պետք է շահագրգիռ լինեն, որ դատական նիստերը կայանան և հետաձգումները, ընդմիջումները պետք է ենթադրեն բացառապես այդ նպատակը։ Ենթադրենք՝ ժամը 16.00-ին Արմեն Գևորգյանը կկարողանար ներկայանալ։ Այսինքն՝ մենք ամբաստանյալի՝ ԵԽԽՎ նիստի մասնակցության ընդմիջման ժամանակն օգտագործում ենք՝ վազվզելուվ դատական նիստին գալու համար, որ հնարավոր դարձնենք, ընդ որում՝ այն դեպքում, որ կասկածելի է՝ մենք մասնակցությունը հնարավոր կդարձնենք, թե ոչ։ Ընդմիջում հայտարարելու ժամանակ տիկին Սահակյանը փորձում էր արձագանքել, որ ժամը 16.00-ին ԵԽԽՎ նիստի հետաձգման դեպքում այս նիստը չէր կարող կայանալ, որովհետև ճանապարհին սպառվող ժամանակը թույլ չի տալու, որ նիստը կայանա»,- նշեց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ դատարանը պետք է որոշի այն սահմանները, որտեղ պետք է ապահովվի Արմեն Գևորգյանի՝ պատգամավորական գործունեության մասը, դատական նիստերը պետք է նշանակվեն ճկուն՝ շաբաթական յոթ օր, որ դատական նիստերը կայանան, ոչ թե նշանակվեն այն օրերին, երբ առերևույթ անհնարին է Գևորգյանի մասնակցությունը։
«Ամեն դեպքում՝ արձանագրում ենք, որ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ նիստին է, ընդմիջվելու է ժամը 16.00-ին և հենց ժամը 16.00-ին այստեղ ենք նիստ նշանակում։ Արմեն Գևորգյանն ԵԽԽՎ նիստը պետք է թողեր գա՞ր, թե՞ այստեղից պետք է ուշանար»,- հայտարարեց Բաղդասարյանը։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 22-ը, ժամը՝ 13.00-ն։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ