ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից. Վանեցյան 03/15/2022 15:55 | ԼՐԱՀՈՍ
hraparak.am-ը հարցազրույցը ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ.
- Կիրակի օրը Հայաստանի իշխանությունն ու որոշ քաղաքական շրջանակներ մասնակցում էին ՔՊ-ի կողմից առաջադրված եւ ընտրված Հայաստանի հինգերորդ նախագահի երդմնակալության արարողությանը, իսկ Դուք մեկնել էիք Արցախ։ Կասե՞ք՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում։
- Իրականում շատ ծանր վիճակ էր Արցախում, ես կասեի՝ հումանիտար աղետ։ Չհաշվենք հետպատերազմյան խնդիրները, որոնք դեռեւս հաղթահարված չեն, բայց այսօր Արցախում բնակվող ժողովուրդը եւ, առհասարակ, Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջեւ։
Եթե ավելի պարզ ու հասկանալի լինի՝ ինչ է կատարվում այնտեղ, ասեմ, որ մարդիկ արդեն 6-7 օր է՝ զրկված են բնական գազից։ Հակառակի պես Արցախում այս օրերին շատ ցուրտ է, մինուսային ջերմաստիճան է, ձյուն է գալիս, մենք գիտենք, որ Արցախում, սովորաբար, սաստիկ տեղումներ չեն լինում, բայց կարծես համընկնում լիներ՝ գազի խողովակի վնասումն ադրբեջանցիների կողմից եւ Արցախում եղանակային պայմանների վատթարացումը։ Եվ առաջիկա մի շաբաթն էլի ցուրտ է լինելու, ուստի կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը նախօրոք իմացել է՝ ինչ եղանակ է սպասվում այնտեղ, եւ վնասել է գազատարը։ Կարծում եմ՝ այո։ Բայց մենք չպետք է դիտարկենք միայն Արցախում գազ չլինելու հանգամանքը։ Ես սա դիտարկում եմ այլ տեսանկյունից՝ ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որպեսզի զզվեցնեն արցախցիներին, որպեսզի նրանք ուղղակի թողնեն-գնան Արցախից։ Նույնկերպ Խրամորթ գյուղում օրը երկու-երեք անգամ ադրբեջանցիները բարձրախոսով հայտարարում են, թե գնացե՛ք այս գյուղից, այս գյուղը մերն է եւ այլն։ Վերջին օրերին մենք տեսանք նաեւ, որ ծանր զինատեսակներով կրակոցներ եղան Արցախի որոշ գյուղերի շրջակայքում։ Դրանից զատ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներն անմիջապես հայտնվում են հակառակորդի նշանառության տակ։ Դեռեւս չեն սպանում նրանց, բայց վախեցնում են։ Ու այս ամենը, ես կարծում եմ, մենք պետք է դիտարկենք մի շարքի մեջ․ քայլեր են իրականացվում ադրբեջանցիների կողմից Արցախը հայաթափելու ուղղությամբ։
- Իսկ արցախցիները, ինչպես նաեւ տեղի քաղաքական շրջանակներն ի՞նչ են մտածում այս ամենի վերաբերյալ։
- Ես շփվել եմ ինչպես հասարակ բնակիչների հետ՝ գյուղերում եւ Ստեփանակերտում, նաեւ շփվել եմ գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ պատերազմից հետո առաջին անգամ շփվել եմ Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ, իրենց խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ է հանդիպում եղել։ Գրեթե բոլորը մտահոգված են այս իրավիճակով, հասկանում են, որ Ադրբեջանի քայլերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հայաթափել Արցախը։ Դրանից բացի, որոշ շրջանակներ տարակուսած են Հայաստանի իշխանությունների պահվածքից եւ ուղիղ ասացին դրա մասին։ Այսինքն՝ մենք ականատես ենք, որ Հայաստանի իշխանությունները կարծես լվացել են իրենց ձեռքերն Արցախից եւ ազատվել այդ «բեռից» ու այսօր որեւէ բան չեն անում։ Դրա վառ ապացույցը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է կառավարության նիստի ժամանակ, երբ ասաց՝ Արցախի իշխանությունները եւ միջազգային գործընկերները զբաղվում են գազատարի վերականգնման աշխատանքներով, ու կարծում է, որ այդ հարցը կլուծվի։ Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանն այլեւս Արցախի հետ որեւէ կապ չունի՞, այսինքն՝ մենք Արցախը կորցրի՞նք։
- Ասացիք՝ գրեթե բոլորը մտահոգված են այս հարցերով, նշանակում է՝ կան շրջանակներ կամ մարդիկ, որոնց չի՞ մտահոգում այս իրավիճակը։
- Կան շրջանակներ, որոնք չեն բարձրաձայնում այդ մասին՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։
- Իշխանակա՞ն շրջանակներ։
- Այո։ Ավելի ճիշտ՝ չասենք հենց իշխանական․․․
- Իսկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք։
- Արայիկ Հարությունյանի հետ ես հանդիպում չեմ ունեցել, բայց հանդիպել եմ խմբակցությունների հետ։ Նպատակը հետեւյալն է՝ ՀՀ Ազգային ժողովում մեր խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որի մասին առաջիկայում կխոսենք, եւ այդ օրենսդրական նախաձեռնության շրջանակներում պատրաստվում ենք Ազգային ժողովում լսումներ անցկացնել եւ այդ լսումներին ուզում ենք հրավիրել Արցախի մեր գործընկերներին՝ թե՛ խորհրդարանի պատգամավորներին, թե՛ հասարակական, քաղաքական տարբեր գործիչների, որպեսզի կարողանանք բարձրաձայնել այս հարցերը, խոսենք Արցախի խնդրի եւ Արցախի ապագայի մասին։ Եվ նրանք մեծ սիրով ընդունեցին մեր հրավերը եւ մասնակցելու են լսումներին։
- Իսկ արցախցիները ռուս խաղաղապահների վրա հույս դնո՞ւմ են, եւ ադրբեջանական կողմի այդ սադրանքներին ռուս խաղաղապահները կարողանո՞ւմ են պատշաճ արձագանքել եւ ապահովել հարաբերական անդորր Արցախում։
- Այսօր ես կարող եմ ասել, որ արցախցիներն իրենց անվտանգության հարցերը եւ իրենց ապագան կապում են բացառապես ռուս խաղաղապահների նետ։ Եվ ռուս խաղաղապահների առկայությունն է Արցախում, որ որոշ չափով զսպում է Ադրբեջանի լկտի պահվածքը եւ ագրեսիան Արցախում։ Ռուս խաղաղապահները, իհարկե, փորձում են կանխել այդ ագրեսիան, բայց ադրբեջանցիներն իրենց շատ լկտի են պահում, անգամ փորձեր են եղել՝ փակելու Արցախը եւ Հայաստանը կապող ճանապարհը, եւ ռուս խաղաղապահների անմիջական ջանքերով հետ են մղվել։
- Երբ Դուք հանդիպեցիք իշխող խմբակցության հետ, իրենց մոտ տարակուսանք չկա՞ր Հայաստանի իշխանությունների պահվածքի վերաբերյալ, թե ինչու են այսպես ձեռքերը լվացել Արցախից, ինչու չեն զբաղվում, օրինակ, գազատարի վերականգնման հարցով, թե՞ վախենում են արտահայտվել։
- Ես չեմ ասի՝ վախենում են, թե ոչ, խոսակցության էությունը կարող եմ փոխանցել, որ նրանք լուրջ մտահոգություններ ունեն, ռեալ գնահատում են իրավիճակը եւ մայր Հայաստանից սպասում են գործուն քայլեր՝ Արցախի հարցը եւ Արցախի ժողովրդի խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բայց որ ասեմ՝ մեղադրանքներ են հնչեցնում իշխանությունների հասցեին կամ արդարացնում են Հայաստանի իշխանություններին, նման խոսակցություն չենք ունեցել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ