Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Արևմուտքի երկակի ստանդարտները․ ուկրաինացիների անունը լսելիս՝ սրտաճմլիկ ու հիստերիկ արձագանք, Արցախի և արցախցու հանդեպ ադրբեջանի բարբարոսության դեմ՝ քար լռություն 03/15/2022   18:38  |  Վերլուծություններ

Արևմուտքի սերն էլ, բարությունն էլ, աջակցությունն էլ, ապրումակցումն էլ հրահանգավորված է․․․ Այսօր չէ, որ մենք պիտի համոզվենք դրանում։ Անցյալի դառը փորձից զատ՝ Հայաստանն ու Արցախը, պատերազմական կիզակետերում գտնվող մեր ռազմիկներն ու նաև՝ թիկունքային ժողովուրդս 44 օր տեսանք, զգացինք և հասկացանք, որ թուրքադրբեջանական ագրեսորին դատապարտելու փոխարեն՝ Արևմուտքն իր սովորության համաձայն շարունակաբար հավասարության դնելով էր կողմերին հղումներ անում։ 

Ընդ որում, դա արվում էր շատ իմիջիայլոց, ուղղակի մի բան ասելու համար։ Իսկ մեծ հաշվով, արևմտյան ժողովրդավարության կանոնակարգային բոլոր դրույթները՝ մարդու իրավունքներից սկսած՝ ազգերի ինքնորոշման իրավունքով վերջացրած՝ չէին գործում։ Ի հավելումն՝ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներն ու Կարմիր Խաչի, մյուս բոլոր միջազգային կառույցների՝ որոշումներն ու բանաձևերը, ընդհուպ՝ հուշարձանների հանդեպ իրականացվող բարբարոսությունների դատապարտումը, ձևական էր և իրականացնողների կողմից չնչին իսկ ուշադրության չէր արժանանում։

Ի դեպ, 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ընթացքում ադրբեջանաթուրքական տանդեմի բարբարոսությունների հանդեպ արևմտյան մամուլի քար լռության պատճառների վերաբերյալ մի առիթով երբ զրուցում էի ֆրանսահայ հասարակական գործիչներից մեկի հետ, վերջինս նկատեց, որ ֆրանսիական մամուլի և ԶԼՄ-ների լռությունը կամ տպավորությունը, թե՝ ադրբեջանամետ են, սերտորեն առնչվում է այդ օրերին շրջանառվող տեղեկատվության հետ, թե՝ Էրդողանը 8 միլիարդ եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը չլուսաբանելու համար: Իսկ ի՞նչ երաշխիք, որ այդ կարգի գումարները պարբերաբար չեն փակում արևմտյան լրատվամիջոցների բերանը։

Տեսեք, հետպատերազմական ամբողջ շրջանում նոյեմբերյան եռակողմ համաձայնագրի բոլոր խախտումները բացառապես ադրբեջանն է իրականացրել։ Եվ այդ պարագայում նույնպես աշխարհի արևմտյան կողմից՝ 0 ադեկվատ արձագանք կամ վերաբերմունք։ Բնականաբար, նաև՝ լրատվամիջոցների կողմից։

Եվ այս համատեքստում, մի տեսակ արդեն շատ ծրագրային, շահամոլոկան և նպատակային է այն սրտաճմլիկ և հիստերիկ արձագանքը, որ տեսնում ենք Արևմուտքի կողմից այսօր ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների ընթացքում՝ բացառապես ուկրաինացիների վերաբերյալ։

Իսկ այս ամենին զուգահեռ երբ դիտարկում ենք նույն Արևմուտքի բացարձակ անտարբերությունը պատերազմից հետո դեռ ուշքի չեկած Արցախի և տեղաբնիկների հանդեպ ադրբեջանի իրականացրած անմարդկային քայլերի հանդեպ, ուղղակի հասկանալի է դառնում, որ Արցախում ադրբեջանի ձեռքերն ազատ է թողել Արևմուտքը, դրա համար էլ վերջինս համարձակվում է գազատար պայթեցնել և արդեն մեկ շաբաթից ավելի ցրտի և սառնամանիքի մեջ թողնել 100 000 մարդու՝ ծեր ու մանուկ։ Ըստ ամենայնի, քաղաքացիական բնակչության նկատմամբ այդօրինակ ճնշումների գործադրմամբ վերջինս ցանկանում է հայաթափել Արցախը։ Ինչ խոսք, Արևմուտքը շատ լավ տեսնում և հասկանում է, թե ինչ է կատարվում, սակայն, բնավ իսկ նրանց հոգը չէ։ Այդ թվում նաև իրենց հիմքում հումանիստական գաղափարներ դավանող հայտնի կազմակերպություններն են լռում և կամ՝ անիմաստ ու հավասարության նշանի ներքո՝ հարցադրումներ ու հղումներ անում։

Բայց օտարներին թողնենք մի կողմ, իսկ ի՞նչ են ասում ու անում ՀՀ իշխանությունները։ Ասելն էլ՝ մի կողմ, քանի որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Արցախի և մեկ շաբաթից ավելի ցրտի ճիրաններում հայտնված արցախցիների վիճակի հետ կապված հասկացանք արդեն, որ ասելիք չունի, քան այն, որ Արցախը բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանման մասին գնահատական տալուց զերծ է մնում, ասելով, թե՝ «փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»։

Բնականաբար, ո՛չ գնահատականն է գնահատական, քանի որ գազատարի՝ միտումնավոր պայթեցումը ազերիների կողմից «խափանում» համարելով՝ նա արդեն իսկ չի արձանագրում, որ ադրբեջանի մեղքով և դիտավորությամբ է դա տեղի ունեցել։ Պարզ է, չէ՞, որ իրավիճակի ճշգրիտ գնահատականն անգամ տալուց խուսափող մարդը այն լուծելու համար ջանք անգամ գործադրելու ունակ չի կարող լինել։ Արդեն իսկ այլ քպականների բերանով լսվել է այս հարցը ռուս խաղաղապահների և ընդհանրապես ռուսական կողմի տիրույթ փոխանցելու մասին, ինչը վկայությունն է մեկ բանի՝ ներկա իշխանությունը Արցախից և Արցախի խնդրից այլևս իրեն ազատագրված է համարում։


Լավ, իսկ ի՞նչ է մտածում այս ուղղությամբ հայրենի ընդդիմությունը, չէ՞ որ արդեն իսկ պարզ պիտի լիներ նրանց համար ներկա իշխանության որդեգրած քաղաքականությունը։ Իշխանություն, որ ժառանգորդն է տերպետրոսյանական՝ Արցախը տանք՝ լավ ապրենք քաղաքականության․․․

Տպավորությու՞ն է, թե՝ իսկապես հայաստանյան ընդդիմությունն էլ իշխանություններին ուղղված ֆեյսբուքյան ձաղկող գրառումներից կամ ԱԺ ամբիոնից մեղադրանքների ու վերին հարթակներից սրամտության տակառներ գլորելուց անդին բան չի անում․ մի տեսակ գործ անելու պատրանք ստեղծելով ժամանակ է վատնում, մինչև․․․ Մինչև չգիտենք ուր, չգիտենք՝ երբ․․․Իսկ Արցախում երեխաները սառում են, մարդիկ մրսում են, Արցախում հումանիտար աղետ է և սպասողական վիճակ։ Առանց գազի և հոսանքի, պարբերաբար՝ թշնամու կրակահերթերի տակ են ապրում մեր հայրենակիցները՝ նորից կյանքի ու մահվան հետ կռիվ տալով․․․

Այս ամենի համապատկերում է հնչում ԵԽԽՎ լիագումար արտահերթ նիստում մեր ներկայացուցչի հարցադրումը՝ կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում․․․

Կկարողանա՞․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:23 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍՈւկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 10 հայ է զոհվել
10:34 15/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինայից տարհանվող ադրբեջանցիների թիվը մոտենում է 8 հազարին
20:54 14/03/2022  |  Միջազգային լրահոսՏանկերով գրոհը՝ Վոլնովախում (տեսանյութ 18+)
19:22 14/03/2022  |  Միջազգային լրահոսBimbo մեքսիկական ընկերությունը հայտարարել Է Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին
13:27 14/03/2022  |  Միջազգային լրահոսՄեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը. Պոդոլյակ
10:29 14/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի զինված ուժերը «Գրադ»-ով գնդակոծել են Նովոկրասնյանկան
21:55 13/03/2022  |  Միջազգային լրահոսՌուս-ուկրաինական բանակցությունները նախատեսված են երկուշաբթի օրը․ Պեսկով
20:57 13/03/2022  |  Միջազգային լրահոսԻրպենում մահացած Բրենտ Ռենոնը իրականում ամերիկյան հետախուզության աշխատակից է
18:18 13/03/2022  |  Միջազգային լրահոսԹուրքիան Ռուսաստանից աջակցություն է խնդրել Մարիուպոլից իր քաղաքացիներին տարհանելու համար
17:36 13/03/2022  |  Միջազգային լրահոսՊուտինը դեմ չէ Զելենսկիի հետ հանդիպմանը․ Չավուշօղլու

Արխիվ

[]