ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ կառավարությունը պարտավոր է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի՝ իր ստանձնած հանձնառությունն իրացնել․ ՀՅԴ ՀԳՄ 03/15/2022 12:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Արցախի Հանրապետությունում խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները ստեղծել են անվտանգության և հումանիտար իրավիճակի նոր սպառնալիքներ։
Ադրբեջանի օկուպացիոն զորքերը դիտավորությամբ վնասել են Հայաստանից Արցախի Հանրապետություն մտնող գազատարը, խոչընդոտում են գազատարի վերանորոգման աշխատանքներին, տեւական ժամանակ է, ինչ արցախցիներին զրկել են գազից։ Գազատարի չգործելու պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ էներգամատակարարման համակարգում։ Բնականոն քաղաքացիական կյանքն Արցախում կաթվածահար վիճակի մեջ է, եւ մարդիկ կանգնած են հումանիտար աղետի շեմին։
Միաժամանակ, վերջին օրերի ընթացքում հաճախակի եւ պարբերական բնույթ են ստացել միջին եւ խոշոր տրամաչափի զինատեսակներով Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծումներն ու սադրիչ գործողությունները։
Ակնհայտ է, որ, օգտվելով առիթից, Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է ամեն կերպ հեղինակազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը և հասնել Արցախի հայաթափմանը։
Կտրուկ մերժելի համարելով Հայաստանի իշխանությունների ցուցաբերած անգործությունն ադրբեջանական հանցավոր այս վարքագծի նկատմամբ, անընդունելի համարելով միջազգային հանրության կրավորական կեցվածքը՝ փաստենք, որ համապատասխան արձագանքի բացակայությունը քաջալերում է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափմանն ուղղված քաղաքականությունը եւ խրախուսում Արցախի Հանրապետության վրա ռազմաքաղաքական ճնշման սաստկացումը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը, զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետությանն ու Արցախի ժողովրդին, ուղերձ է հղում՝
1. միջազգային մարդասիրական կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին՝ դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը եւ ճնշում բանեցնել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերջ տալու Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառվող ահաբեկչական գործելակերպին,
2. Սփյուռքի հայկական կազմակերպություններին, մեր հայրենակիցներին, Արցախի բարեկամների «Պրո Արցախ» միջազգային ցանցի մասնակիցներին, բարի կամքի տեր անձանց՝ դիմել իրենց կառավարություններին՝ պահանջելով Ադրբեջանից՝ դադարեցնել խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները։
Այս ծանրագույն պայմաններում
1. Հայաստանի կառավարությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի՝ իր ստանձնած հանձնառությունն իրացնելու համար,
2. Ազգային ժողովը պետք է անհապաղ հրավիրի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ՝ Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի և ռազմաքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ գործնական քայլեր քննարկելու և ձեռնարկելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից