ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շատերը կարծում են, թե մենք անելանելի իրավիճակում ենք, սակայն, վստահ եմ՝ համախմբվելու դեպքում կարող ենք գտնել մեզ համար ամենանպաստավոր լուծումները, բայց ոչ այս իշխանությունների օրոք. Սասունյան 03/15/2022 13:37 | ԼՐԱՀՈՍ
«Արարատ Միրզոյանի՝ Անթալիա կատարած այցելությունը մեծ սխալ էր։ Թուրքիան անընդհատ փորձում է մեծ կարևորություն տալ իր երկրին, նմանօրինակ տարատեսակ միջազգային համաժողովներ հրավիրելով իր պետության մեջ՝ ցույց տալու համար աշխարհին, թե ներկայանալի և ազդեցիկ երկիր է, ինքն իրեն հավասար դիրքերի մեջ դնելով իրականում զարգացած պետությունների հետ։ Շատ պետությունների ներկայացուցիչներ էլ շտապելով այցելում են՝ մասնակցելու Թուրքիայում կազմակերպվող այդպիսի միջոցառումներին, սակայն, Արարատ Միրզոյանի այցը, նաև այս համատեքստում, անընդունելի պետք է լիներ, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ Հարութ Սասունյանը։
Վերջնիս նկատում է՝ դեմ չէ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարին, դա, նույնիսկ, անհրաժեշտ է համարում, սակայն ոչ այն կերպով և այն մարդկանց միջոցով, որով դա տեղի է ունենում։
Ավելին՝ Արարատ Միրզոյանի ներկայությունը, փաստորեն, նպաստում է թրքական վերոհիշյալ նպատակների իրականացմանը, ասում է Հարութ Սասունյանը. «Երբ 1993 թվականին թուրքական կողմը միանձնյա որոշմամբ փակեց Հայաստանի հետ պետական սահմանը, նա մեզ տեղյակ չպահեց ո՛չ իր այդ որոշման դրդապատճառների, ո՛չ էլ հիմնավորման մասին։ Եվ հիմա, երբ նրանք, հանկարծ, որոշել են բացել սահմանը, ի՞նչ կարիք կա իրենց երկիր հրավիրել հայ բարձրաստիճան պաշտոնյաներին, իբր՝ նրանց հետ ինչ – որ հարցեր քննարկելու պատրվակով, որի մասին, մենք այդպես էլ, ոչինչ չենք իմանում՝ ի՞նչ ծալքեր են քննարկվել, ի՞նչ է ասել հայկական կողմը, ի՞նչ է պատասխանել Թուրքիան և այլն։ Եվ, եթե սրան էլ գումարենք Թուրքիա գործուղված մեր անփորձ դիվանագետների իրողությունը, ապա պարզ է դառնում, որ այն, ինչ պայմանավորվում են այդ հանդիպումների ընթացքում, բացարձակապես չի բխելու հայկական կողմի շահերից։ Երբ դուք միանձնյա որոշմամբ փակում էիք սահմանը, ապա ի՞նչն է հիմա խանգարում ձեզ, մի օր որոշեք և բացեք այն, առանց ձեզ մոտ հրավիրելու հայկական կողմի անփորձ դիվանագետներին»,- ասում է Հարութ Սասունյանը։
Նա համոզված է, որ թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Ռուբեն Ռուբինյանը, լինելով անփորձ դիվանագետներ, որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ հայ- թուրքական բանակցությունների գործում։ Ավելին՝ իրենց անփորձ տգիտությամբ նրանք կարող են ծուղակը գցել և փակուղի մտցնել հայկական կողմի շահերը՝ դեմ առ դեմ դուրս գալով արևելյան խորամանկության մեջ վաղուց հմտացած թուրք դիվանագետների հետ. «Չգիտեմ, չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա գիտակցաբար է արվում՝ հայկական կողմից, որպես բանակցող և դիվանագետ ներգրավելով այս մարդկանց, այնուամենայնիվ, սա մեզ համար միայն կործանարար և վատթար ապագա է խոստանում։ Հետևաբար, սրանից խուսափելու համար երկու նախապայման կա՝ նախ հայկական կողմը պետք է ներկայանա փորձառու դիվանագետներով, և երկրորդ՝ որպես այդպիսի հանդիպումների արդյունք, Հայաստանը պետք է կոնկրետ և հստակ ձեռքբերմամբ վերադառնա»։
Հարցին՝ ի՞նչ էական ձեռքբերում գրանցեց Հայաստանը՝ Միրզոյանի Անթալիա կատարած այցից, Հարութ Սասունյանը պատասխանում է՝ ոչ մի. «Ասեմ ավելին՝ կարծում եմ, մենք դեռ պետք է հաշվենք այս հանդիպման վնասները։ Խնդիրը նրանում է, որ մենք ո՛չ Ռուբեն Ռուբինյանի, ո՛չ Արարատ Միրզոյանի վարած բանակցությունների մասին որևէ հստակ տեղեկություններ չունենք։ Մենք չգիտենք, մեզ տեղյակ չեն պահում, թե ի՞նչ են նրանք ամեն անգամ ժամերով քննարկում թուրքական կողմի հետ, ի՞նչ խնդիրներ են արծարծվում, ի՞նչ տեսանկյունից են քննարկվում հայկական շահին վերաբերող հարցերն՝ այդ փակ գաղտնի հանդիպումների ընթացքում։ Երբ չունես որևէ տեսակի ինֆորմացիա, գրեթե անհնարին է դառնում իրատեսական վերլուծություն կատարելը։ Իսկ թե ինչո՞ւ է այդ ամենն այդքան քողարկված և գաղտնի կերպով կատարվում, կարծում եմ, մեկնաբանությունների կարիք չունի, պարզ է…»,- նկատում է Սասունյանը։
Հարցին՝ արդյո՞ք ապրիլ 24-ին ընդառաջ Անթալիա կատարած այցի հիմնական նպատակներից մեկը չէ՞ր կարող լինել որպես նախապայման՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից հրաժարումը, որի մասին այդքան հաճախակի են սկսել խոսել օրվա իշխանության այս կամ այն քարոզչամեքենաները, Հարութ Սասունյանը պատասխանում է. «Հրաժարվում եմ հավատալ, թե օրվա իշխանությունները, որքան էլ ձախողված և վատը լինեն, կարող են նման հակահայկական քայլի գնալ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, նրանք ընդունակ են դրան, ապա սա կլինի նրանց տխուր և անփառունակ վախճանը»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ Հայաստանին ներկայացված 5 նախապայմանից բաղկացած «Խաղաղության պայմանագրին»՝ Հարութ Սասունյանը հայտարարել է՝ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ է.«Անընդունելի և ցավալի էր, որ այդ կետերին հայ ժողովուրդը ծանոթացավ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության միջոցով, այնինչ, այդ մասին իր ժողովրդին պետք է տեղեկացներ օրվա իշխանությունը։ Ինչ խոսք, սա ևս շատ բանի մասին է խոսում։ Հիմա, որպեսզի կարողանանք վերլուծել Հայաստանի պատասխան այդ խայտառակ վերջնագրին, նախ պետք է իմանանք, թե ի՞նչ է ասել մեր երկիրը, ուրեմն չխոսենք այն մասին, որ այս իշխանությունն, ինչպես հարկն է, չի էլ արձագանքել թշնամու կողմից տարածած այդ հայտարարությանը։ Հետևաբար, չեմ բացառում, որ այս դեպքում, նույնպես, ինչպես հայ-թուրքական բանակցությունների պարագայում է՝ ինչ – որ թաքուն, գաղտնի պայմանավորվածություններ են հյուսում, որոնք, կրկնում եմ՝ ոչ մի լավ տեղ չեն տանում մեզ ու մեր երկիրը։ Ես, առհասարակ, դժվարանում եմ պատկերացնել, թե իրապես ի՞նչ է սպասվում մեր երկրին առաջիկայում՝ այս իշխանությունների գլխավորությամբ…»։
Հայաստանի իշխանությունները պատրաստ են Ադրբեջանի հետ՝ վերջինիս նախապայմաններով բանակցություններ սկսել ու սա այն դեպքում, երբ Արցախում հումանիտար աղետ է՝ Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ամերիկաբնակ Հարութ Սասունյանը նկատում է՝ Ադրբեջանի հետապնդած նպատակները հստակ են՝ վերջնականորեն հայաթափել Արցախը. «Շատերը կարծում են, թե մենք անելանելի իրավիճակում ենք հայտնվել, սակայն, ես վստահ եմ՝ եթե համախմբենք Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ողջ ներուժը, կարող ենք գտնել մեզ համար ամենանպաստավոր լուծումները՝ դուրս գալու համար այս իրավիճակից՝ դիմադրելու թրքական վտանգներին ու ադրբեջանական ագրեսիային, սակայն, վստահ եմ, որ այս իշխանությունների հետ դա, պարզապես, հնարավոր չի լինի իրականացնել։ Հետևաբար, նախ և առաջ պետք է հասկանալ՝ ի՞նչ է իրականում ուզում օրվա իշխանությունը և արդյո՞ք մեր և այս իշխանության նպատակները, ձգտումներն ու ցանկությունները համընկնում են…Սա, թերևս, կարևորագույն հարցերից մեկն է, բանալին՝ դուրս գալու համար ստեղծված իրավիճակից, որում մենք, ցավալիորեն, հայտնվել ենք»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ