ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ. ՄԻՊ 03/14/2022 12:58 | ԼՐԱՀՈՍ
Երկու օր առաջ նախաձեռնել էի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված միջոցառումը լուսաբանող տեսագրության հրապարակման ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսագրությունը հրապարակվել է հաստատության որոշ շահառուների բաց դեմքերով, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել նրանց ինքնությունը և հոգեկան առողջության կենտրոնում գտնվելու հանգամանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են տեսագրության, սոցիալական ցանցերում վերաբերելի հրապարակումների և մեկնաբանությունների, ինչպես նաև տեսագրության տարածման փաստի ուսումնասիրություն: Նախաձեռնվել է հարցի քննարկում խնդիրն արձանագրած լրագրողի, հաստատության տնօրինության և այլ շահագրգիռ կողմերի հետ:
Պարզվել է, որ տեսագրությունը կատարվել է մասնավոր անձի կողմից նախաձեռնված բարեգործական միջոցառման ընթացքում, որի կազմակերպման համար վերջինս ստացել է հաստատության թույլտվությունը: Հաստատության տնօրենի կողմից հաստատվել է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հաստատության որոշ աշխատակիցներ: Ըստ տրամադրած տեղեկությունների՝ հաստատությունում գտնվող անձինք անգործունակ ճանաչված չեն: Միջոցառման ընթացքում որոշ շահառուներ նկարահանվելու ցանկություն են հայտնել:
Այնուամենայնիվ, այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ խնդրահարույց է այն, որ հաստատությունը շահառուներին լիարժեք չի իրազեկել համացանցում իրենց մասնակցությամբ տեսագրությունների և լուսանկարների տարածման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, մարդկանց չեն պարզաբանվել տեսագրությունները (լուսանկարները) անձնական նպատակով օգտագործելու և դրանք հանրայնացնելու տարբերությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքները:
Պարզվել է նաև, որ տվյալ դեպքում միջոցառման կազմակերպիչները նախապես չեն իրազեկվել այն մասին, որ մարդու արժանապատվության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ համացանցում կամ այլ եղանակով տարածել կենտրոնի շահառուների՝ բաց դեմքով կամ նրանց որևէ կերպ նույնականացնող լուսանկարներ կամ տեսագրություններ: Մինչդեռ նմանատիպ միջոցառումների դեպքում հնարավոր է կանխատեսել կազմակերպիչների կողմից տեսանյութերի և լուսանկարների տարածումը: Ավելին, պետք է առաջնորդվել «Մի՛ վնասիր» սկզբունքով և հավաստիանալ, որ ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ երաշխավորելու, որ հաստատության շահառուների մասնակցությամբ որևէ միջոցառում իրականացնելիս նշված սկզբունքը կպահպանվի: Հաստատության տնօրենի տեղեկացմամբ՝ տեսագրության տարածման մասին տեղեկանալուց հետո խնդիրն իր կողմից քննարկվել է տեսագրությունը հրապարակած անձի հետ՝ խնդրելով համացանցից հեռացնել այն:
Հատուկ արձանագրում եմ, որ մարդու մասնավոր կյանքի և արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որի պահպանումը սկզբունքային է յուրաքանչյուր դեպքում: Այս մասին պաշտպանը բազմիցս ընդգծել է նաև տարեկան և արտահերթ զեկույցներում: Ընդ որում՝ լրացուցիչ ջանքներ են պահանջվում հատկապես պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և երաշխավորման նպատակով: Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել այնպիսի կանխարգելիչ քայլեր, որոնց արդյունքում կբացառվի անձի պիտակավորումը, թիրախավորումն ու խարանը:
Հորդորում եմ բոլոր մասնավոր անձանց և կազմակերպություններին զերծ մնալ մարդուն նույնականացնող տվյալներ հրապարակելուց:
Պահանջում եմ բոլոր իրավասու պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից լինել առավել հետևողական կյանքի դժվարին իրավիճակում կամ խոցելի խմբերում հայտնված անձանց արժանապատվությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը երաշխավորելու հարցում:
Քննության ընթացքում Պաշտպանի աշխատակազմի կողմից նաև առաջարկվել է իրականացնել վերապատրաստում հաստատության անձնակազմի համար, ինչը Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում:
Ամեն դեպքում Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է կատարվել խնդրի ուսումնասիրություն և արդյունքներով պայմանավորված կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդարգրությունում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ