Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է․Ալեքսանյան 03/12/2022   15:42  |  Մեկնաբանություն

Քաղաքական իշխանության կողմից գործել է հետևյալ սխեման՝ ստիպել ոչ տառաճանաչ մարդկանց հաղորդումներ և ցուցմունքներ տալ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ, ով իր հերթին էլ ստիպված ցուցմունքներ կտա Առուշ Առուշանյանի դեմ, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս ազատությունից զրկել երկար ժամանակով։ Այսինքն, գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան։ Այսպիսի գրառում է արել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում ։

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել Առուշ Առուշանյանի գործով վերջին դատական նիստերից մի քանի կարևոր դրվագներ, որոնք յուրաքանչյուր անաչառ դիտորդի մոտ չի կարող կասկած նույնիսկ առաջացնել Առուշանյանին առաջադրված մեղադրանքի շինծու և ակնհայտ ապօրինի լինելու վերաբերյալ։

Ինչպես հայտնի է Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, թե իբր նա, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Ի սկզբանե Առուշ Առուշանյանի մեղադրանքի հիմքում դրվել է միայն ու միայն Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքներն առ այն, որ իբր Առուշ Առուշանյանը նրան ասել է, որ բոլոր այն անձինք, ովքեր իրենց ձայնը կտան <<Հայաստան>> դաշինքին, ընտրություններից հետո կստանան սոցիալական օգնություն, ինչպես նաև հայտնել է, թե իբր Առուշ Առուշանյանն իրեն կարգադրել է նաև 2021 թվականի մայիս ամսին սոց․ օգնություն ստացած բոլոր անձանց մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Բազմիցս հայտնել ենք հանրությանը, որ քննության ամենասկզբում Լուսինե Ավետյանը երկու անգամ ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանը որևէ տեսակի հանցագործություն չի կատարել, իսկ սոցիալական օգնությունների հարցի հետ կապված հստակ հայտնել է, որ ինքը չի կարող ասել, թե այդ օգնություններն արդյող եղել են քողարկված կաշառք Առուշ Առուշանյանի սատարած կուսակցության հանրահավաքին, ընտրություններին նրանց մասնակցելու և կողմ քվեարկելու դիմաց, քանի որ այդ մասին խոսակցություններ որևէ մեկի, այդ թվում՝ Առուշ Առուշանյանի հետ, նա չի ունեցել, հավելելով, որ թեև, այդ շրջանում բնակիչներին նման չափերով օգնություն տրամադրելու հանգամանքից ինքը մտածել է (ընդամենը ենթադրություն), որ դա ընտրությունների համար է, բայց այդ թեմայով կոնկրետ խոսակցություն նա որևէ մեկի հետ չի ունեցել, ով իրեն կասեր, որ այդ օգնությունը հենց ընտրության հարցով է։

Հիշյալ ցուցմունքը տալուց հետո Լուսինե Ավետյանը կալանավորվում է։ Կալանավորվելուց հետո վերջինս մեկ օր անց լրացուցիչ ցուցմունք է տալիս այն մասին, որ իբր ստել է նախկինում, երբ ասել է, որ Առուշ Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել՝ հայտնելով, որ իրականում Առուշանը նախապատրաստել է ընտրակաշառք տալը և իր միջոցով կազմակերպել է երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, ինչը նա պնդել է նաև Առուշանյանի հետ առերեսման ընթացքում։ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո՝ օրեր անց, ՀՀ դատախազության որոշմամբ Լուսինե Ավետյանը գրավով ազատ է արձակվել։ Ակնհայտ է, որ Լուսինե Ավետյանի նկատմամբ ավելի նվազ տեսակի խափանման միջոց է ընտրվել միայն այն բանից հետո, երբ վերջինս իր տված լրացուցիչ ցուցմունքները փաստացի պնդել է Առուշ Առուշանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։ Մասնավորապես՝ Լուսինե Ավետյանի և Առուշ Առուշանյանի միջև առերես հարցաքննությունը տեղի է ունեցել 19․07․2021թ-ին, իսկ Լ․Ավետյանի խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է առերեսման հաջորդ օրը՝ 20․07․2021թ-ին, և ուշագրավը հենց այդ որոշման մեջ առկա պատճառաբանական մասն է, որը թույլ է տալիս հանգելու ողջամիտ այն հետևության, որ գործել է փաստացի «ցուցմունք՝ ազատության դիմաց» չգրված կանոնը։

Դրանից հետո, երբ Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Լուսինե Ավետյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ Առուշ Առուշանյանի դեմ իր կողմից քննիչի մոտ տրված վերջին երկու ցուցմունքներն՝ առ այն, որ Առուշ Առուշանյանը հանցանք է կատարել, սուտ են, և ինքը նման տեղեկություններ է հայտնել, որպեսզի կալանքից ազատ արձակվի, քանզի հասկացել է, որ այստեղ խնդիրն ինքը չէ, այլ Առուշ Առուշանյանն է՝ հավելելով, որ այլևս չի կարող լռել և անմեղ տեղը մեղադրել Առուշ Առուշանյանին։

Այնուհետև, դատարանում հարցաքննվել են դատակոչված 6 վկաներից 4-ը (սոցիալական օգնություն ստացած անձինք), ովքեր հայտնել են, որ իրենք կարիքավոր են և Առուշ Առուշանյանից խնդրել են օգնություն, վերջինս էլ իրենց օգնել է։ Հայտնել են նաև, որ Առուշ Առուշանյանն իրենց հետ երբեք ընտրություններից չի խոսել, ընտրակաշառք չի տվել և ինչպես անձամբ, այնպես էլ Լուսինե Ավետյանի միջոցով չի ստիպել նրանց մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին կամ քվեարկել այդ քաղաքական ուժի օգտին։

Ավելին՝ վերջին դատական նիստերից ակնհայտ դարձավ, որ այդ վկաներից մի քանիսը, ովքեր ամենասկզբում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ-ում և ՀՀ ոստիկանությունում, ոչ միայն չեն հասկացել, թե ինչ են գրել հաղորդման մեջ, այլև դրանցից երկուսը հայտնել են, որ ՔՊ-ականներ Ներսես Խաչատրյան և Մարգարիտա Հովսեփյան անվամբ անձինք այցելել են իրենց տուն, և նրանց ասել, որ ստացված հիշյալ սոցիալական օգնությունը եղել է քողարկված ընտրակաշառք՝ առաջարկելով, որ գնան ոստիկանություն և դրա մասին հայտնեն։ Նշված վկաները հայտնել են Ներսես Խաչատրյանին և Մարգարիտա Հովսեփյանին, որ իրենք սոցիալական օգնություն են ստացել, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն Ներսես Խաչատրյանը պնդել է, որ դա ընտրակաշառք է եղել և ասել նրանց, որ , եթե իրենք դրա մասին չհայտնեն իրավապահներին, ապա կձերբակալվեն։ Հիշյալ վկաները դատական նիստի ժամանակ հստակ հայտնեցին, որ վախենալով այդ խոսքերից ( որ կարող են ձերբակալվել) գնացել են ոստիկանություն, սակայն ոստիկանությունում նույնպես հայտնել են, որ ստացված գումարը հանդիսացել է սոց․օգնություն, այլ ոչ թե ընտրակաշառք, սակայն, քանի որ գրել չգիտեն, հետաքննիչի կողմից տառ առ տառ թելադրանքով գրել են, թե իբր ստացված գումարը եղել է ընտրակաշառք։ Դրանից հետո, Դատարանում հաստատվեց այն հանգամանքը, որ այդ վկաներից երկուսն իսկապես գրել և կարդալ չգիտեն, մասնավորապես՝ դատական նսիտի ընթացքում փոքրիկ փորձարարություն կատարվեց, որի ժամանակ վկաները ոչ միայն իրենց գրածը չկարողացան կարդալ, այլև հետագայում քննիչի կողմից տպագրված իրենց ցուցմունքները նույնպես կարդալ չկարողացան։

Տեղեկացնենք հասարակությանը, որ երեկ դատական նիստի ժամանակ հարցաքննվել է նաև այդ ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանը, ով ընդունել է, որ ինքն իսկապես գնացել է այդ վկաների բնակավայր հետաքրքրվելու, թե նրանց կողմից ստացված սոց․օգնությունը ինչի՞ համար է տրվել, ինչպես ինքն է նշում «ցանկացել եմ բացահայտում կատարել», սակայն Մարգարիտա Հովսեփյանն այդպես էլ որևէ ողջամիտ կերպով չկարողացավ պաշտպանության կողմին և Դատարանին բացատրել, թե ո՞վ է նա և ի՞նչ իրավունքով է գնացել այդ վկաների բնակավայրեր նման հարցադրումներ կատարելու համար։ Սակայն վերջում պարզ դարձավ, որ Մարգարիտա Հովսեփյանը, ում ամուսնու հետ նախկինում Առուշ Առուշանյանը ենթադրաբար ունեցել է խնդիրներ, պարզապես ատելությամբ է լցված Առուշանյանի նկատմամբ և ներկայումս ուրախ է, որ Առուշանյանը կալանավորված է։

Նշվածից կարծես թե պարզ է, թե ՔՊ-ական Մարգարիտա Հովսեփյանի կողմից հիշյալ վկաների բնակավայրեր այցելելու և նրանց հետ զրուցելու իրական նպատակը որն է եղել։

Հարգելի հայրենակիցներ, վերջին դատական նիստերի ժամանակ այլ բացահայտումներ ևս եղել են, որոնց մասին դեռ կխոսենք, սակայն կարծում ենք այսքանն արդեն իսկ բավարար է փաստելու, որ քաղաքական իշխանության կողմից գործել է հետևյալ սխեման՝

1․ Ստիպել ոչ տառաճանաչ մարդկանց հաղորդումներ և ցուցմունքներ տալ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ, ով իր հերթին էլ ստիպված ցուցմունքներ կտա Առուշ Առուշանյանի դեմ, ինչն էլ հնարավորություն կտա վերջինիս ազատությունից զրկել երկար ժամանակով։ Այսինքն, գործել է Առուշ Առուշանյանին ամեն գնով կալանավորելու օպերացիան։

Հավատացե՛ք, վերը նկարագրվածն է ողջ երեսն այս խայտառակ քրեական գործի, և նման պայմաններում Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չորակել որպես ապօրինի և քաղաքական՝ ուղղակի միամտություն է։

Հարգելի հայրենակիցներ Ձեր բազմաթիվ նամակներին երբեմն չեմ կարողանում պատասխանել, քանզի այս քանի օրը հսկայական աշխատանքներ են կատարվում եւ ծանր դատական նիստեր են անցկացվում։ Խնդրում ենք հասկանալով մոտենալ»,-գրել է Առուշ Առուշանյանի պաշտպան
Էրիկ Ալեքսանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 09/03/2022  |  ՄեկնաբանությունԱկանատես ենք լինում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ակնհայտ ապօրինի գործողություններին. Ալեքսանյան
20:00 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունն ունի որոշակի հետաքրքրություն. Երեք պաշտոնյա վրեժխնդիր են լինում. Ալեքսանյան (տեսանյութ)
10:02 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍՈղջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում.Առուշ Առուշանյանի ուղերձը՝ կանանց
18:19 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենն արվում է Աղվան Հովսեփյանին երկարատև կալանքի տակ պահելու համար, ինչու ոչ նաև՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը. Էրիկ Ալեքսանյան
10:08 02/03/2022  |  ՄամուլԳորիսի հանցավոր խումբն՝ ընդդեմ ընտրված իշխանությունների. «Հրապարակ»
11:44 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍԻմ ու իմ ընկերների նկատմամբ իրականացված հետապնդումները քաղաքական են. Արթուր Սարգսյան
11:37 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍՈրևէ մեկը հույս չուներ, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը կունենա արդարադատություն իրականացնելու քաջությունը.Մելքոնյան
11:04 09/02/2022  |  ՄեկնաբանությունԱփսոսում եմ, որ վերաքննիչ քրեական դատարանի երբեմնի դատավորը չկարողացավ մնալ դատավոր. Բաբայան
10:35 09/02/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Մխիթարյան հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի. Էրիկ Ալեքսանյան
09:51 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱռուշ Առուշանյանը կմնա կալանավորված.վերաքննիչ բողոքը մերժվեց

Արխիվ

[]