ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենիքը՝ սիրտդ է, Պետությունը՝ ուղեղդ 03/12/2022 11:43 | Մեկնաբանություն
Ալվարդ Պետրոսյանի՝ «Ինքն իր համար ձևակերպած»՝ այս միտքը հայ քաղաքական իրականության մեջ կարծես վերջին երկու-երեք տարիներին նորովի սկսեցին ամբողջովին բացահայտել։ Անկախությունից ի վեր, բայց ավելի շատ՝ այսօր, փոքրամասնություն-ոմանք մյուսներին, մեծամասնությանը նախատինք որպես ասում էին՝ «հայերը պետական մտածողություն չունեն․ այդպես է, քանզի դարեր պետություն և պետականություն չեն ունեցել»։
Այս միտքն, իհարկե, ընդհանրական տարածում ունի՝ մեծամասնություն-փոքրամասնություն չի զանազանում։ Ճակատագիր է ազգային, այդպես է։ Այդպես է, քանի որ իրական ժամանակում փոքր պետություն ունեցող հայն իր հիշողության խորին ծալքերում պահած ունի մեծ պետության արխետիպը։
«Պատմության հետիոտն անցորդ ենք։ Բայց արևի տակ քանի՞ ժողովուրդ կա, որ աշխարհում քայլելով անցել, եկել հասել է այս օրվան։ Ալվարդ Պետրոսյանի այս հարցը հստակ պատասխան ունի, հստակ պատճառ և դերակատարություն։ Մեծ հաշվով, իր հետ բոլոր զրույցների մեջ երազանքի հանգույն՝ Արարատյան թագավորության նախակերպարն է թևածում։
Հեղինակ` Ա․Ե․
Ընտանիքը սկսվում է հայրենիքից, հայրենիքը սկսվում է ընտանիքից
1999թ․մարտի 9, «Հայոց Աշխարհ»
Ծնունդով հայրս Կարինից է, մայրս՝ Ղարաբաղից, այսինքն, ես կիսով չափ ղարաբաղցի եմ։ Լորենցը՝ նույնպես ղարաբաղցի է, որի համար շուշեցի ազնվական տատս շատ էր հպարտանում։ Հետաքրքիր է, Լոռին այնքան գեղեցիկ է, բայց ես Շիրակի դաշտավայրն եմ սիրում։ Հայրենիքի իմ մտապատկերը Թալին-Մաստարա բնապատկերն է։
Իմ ընտանիքը իմ հայրենիքն է։ Ընտանիքը սկսվում է հայրենիքից, հայրենիքը սկսվում է ընտանիքից։ Իմ ընտանիքի անդամներն իմ սերերն են։ Իմ հայրենիքը Թալինից Մաստարա ճանապարհահատվածից պարզճակատ երևացող՝ Արարատ լեռը։
Հայրենիքը՝ սիրտդ է, Պետությունը՝ ուղեղդ
2012 թ․մարտի 20, «Հայոց Աշխարհ»
Տարիներ ի վեր ինձ տանջել է միտքը՝ ի՞նչ է նշանակում հայրենիք, ի՞նչ է նշանակում պետություն։ Մի քանի օր առաջ ինքս ինձ վերջապես ձևակերպում գտա՝ հայրենիքը սիրտդ է, պետությունը՝ ուղեղդ։ Եթե սիրտդ նորմալ չաշխատեց, ուղեղդ արյուն չի ստանա ու կմեռնես։
Ուզում եմ այս զգացողությունը՝ հայրենիք և պետություն, մենք կարողանանք մեկ-մեկ հիշել և ասել՝ ա․հայրենիքը պիտի սիրել, բ․մենք արյուն պիտի մղենք մեր ուղեղին։
«Ժողովրդավարություն» բառից ես վախենում եմ
2011թ․ սեպտեմբերի 13 «Հայոց Աշխարհ»
Երբեք չեմ վախեցել հետադեմ լինելուց։ Սարսափելի չեմ սիրում «ժողովրդավար» բառը։ Խաբուսիկ բառ է, շատ և շատ է պատեհ-անպատեհ օգտագործվում։ Երբ դու գնահատում ես քո ազատությունը, արդեն դու ժողովրդավար ես, դու ուրիշի ազատությունն էլ ես գնահատում, ուրիշի կարծիքն էլ։
Հիմա մեզ մի տեսակ կաղապարներ են պարտադրում, ընդ որում՝ առանց նայելու՝ հարմա՞ր է դա քո ազգային կաղապարին, թե՞ ոչ։ Եվ տգիտորեն, ոչ տեղին օգտագործվում է հիշյալ բառը։
Օրինակ, ես ինչպես պիտի ժողովրդավար լինեմ պեդոֆիլի, մանկապիղծի հանդեպ։ Երբ վերջերս կարդացի, թե Հայ առաքելական եկեղեցին էլ նույն իրավունքներն ունի, ինչ մյուս կրոնական կազմակերպությունները, աղանդները։ Ցնցվեցի։ Ընդ որում, վկայակոչում են խղճի ազատության իրավունքը։
Չորս փղերի վրա հենված իմ կարևորագույն սյուներից մեկը իմ հավատքն է, ո՞նց կարող են նրանք սասանել դա։ Ես ո՛չ Չինաստան եմ, որ ասեմ՝ լավ, մի 30 միլիոնն էլ քրիստոնյա լինի, այսքանն էլ իսլամ ընդունի, հոգ չէ, ո՛չ Հնդկաստան եմ․ ես մի պստլիկ Հայաստան եմ և իմ Հայաստանի գոյության սյուներից մեկը իմ եկեղեցին է։ Առաջինը իմ լեզուն է, երկրորդը՝ եկեղեցին, երրորդը՝ իմ բանակը, չորրորդը՝ իմ ամբողջ հոգևոր մշակութային դաշտն է, իմ ընտանիքը, իմ այրը, իմ երեխաները, որոնք կրողն են այդ ամենի։
Ես ո՞նց կարող եմ նրանց մասին այս վտանգների հորձանուտում միջազգային չափանիշներով մտածել։ Աբսուրդ է։ Դրա համար ես այդ բառից վախենում եմ։
Պատմության հետիոտն անցորդ ենք, ձիավոր չենք, բայց արևի տակ քանի՞ ժողովուրդ կա, որ աշխարհում քայլելով անցել, եկել հասել է այս օրվան։
Եվրոպան ինքն է թակարդն ընկել իր ագահ ստամոքսի պատճառով, որովհետեւ ամեն ինչ կուլ է տվել ու չի մարսել
2014․հունվարի 25-28, «Առավոտ»
«Եվրոպային միանալու մեջ քաղքենիական գրգիռ կա, որն ինձ զարմացնում է: Թե ինչու են հայերն անընդհատ ուզում ձերբազատվել իրենց արեւելյան արմատներից, չեմ հասկանում: Արեւն արեւելքից դուրս է գալիս, Արեւելքում՝ մայր է մտնում: Արեւելքը խորությամբ չպեղված, չուսումնասիրված, չգնահատված աշխարհ է, ընդամենը՝ տուրիստական չափանիշներով են գնահատում, այնինչ մարդկության ստեղծած ամենակարեւոր ինստիտուտներն Արեւելքում են ձեւավորվել: Ահռելի մշակութային ժառանգություն, քաղաքակրթային հսկայական հետքեր թողած Արեւելքից ինչու ենք ուզում ձերբազատվել. այս կերպ դադարում ենք մաքուր արեւելցի լինելուց, եվրոպացի էլ չենք դառնում»:
Եվրոպան ինքն է թակարդն ընկել իր ագահ ստամոքսի պատճառով, որովհետեւ ամեն ինչ կուլ է տվել ու չի մարսել:
Ցավոք, փոքրի ու մեծի՝ միկրոմեգասի միասնությունն այսօր խզվել է
2018․ ապրիլ 4, «Առավոտ»
«Այս աշխարհի հզորները խոշորացույցի տակ փոքր երկրների գոյատևման էներգիայի պոտենցիալն են ուսումնասիրում, փիքր անելով, թե այս փոքր երկրները որքան կենսունակություն ունեն, արժե՞ թողնեն, որ գոյատևեն: Մեր մասին մտածում են՝ ո՞նց եղավ, որ երկրաշարժ տարավ, ցուրտ ու մութ տարիներ, շրջափակում, բան, երկրի 1/3-ը ավերվել էր, բայց այսքանով հանդերձ՝ դեռ պատերազմում էլ հաղթեց ու ամենաբարձր պրոֆեսիոնալ բանակն ստեղծեց: Ի դեպ, հարգում են մեզ ոչ միայն դրա համար: Վասն ինչի՞ են մեր զինվորիկները սահմանը պահպանում. սահմանը մենակ հողը չի, սահմանը նաև հոգևոր Հայրենիքն է: Համաշխարհայնացման այս շրջանում շատ կարևոր է մշակույթով պաշտպանել ազգային դիմագիծը: Առանց այս հոգևոր բանակի, մենք չենք կարող մեծ հաղթանակ ակնկալել: Հաղթանակներ գրանցած բանակ ունենք, որովհետև բարձր մշակույթ ունենք, երկրագնդի հնամենի դասական ժողովուրդներից մեկն ենք, քրիստոնյա աշխարհի առաջին պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովուրդը: Անգլիայում ապրող և գործող աշխարհագրագետ և քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի քարտեզների ցուցահանդեսն էր բացվել վերջերս էստոնիայում, ուր ցուցադրվում էին նրա հավաքած հնամենի քարտեզները: Աշխարհի ամենահին քարտեզները փաստում են, որ Հայաստանը, Հռոմը, Պարսկաստանը եղել են ու կան, բայց ո՞ւր են մեր մյուս հարևանները: Իրանի նման գերհզոր երկիրը շատ լավ գիտի, որ իր պատմության հզոր շրջանները հայկական հզոր շրջաններին են առնչվում, արյան ընդհանուր գենետիկ ընդհանրություններ կան և այլն:
Բայց Չինաստա՞նն ինչու է ուշադիր, խիստ քնքուշ. Հուսամ՝ այդ Մետաքսի ճանապարհը Հայաստանով է անցնելու: Ես այն կարծիքին եմ, որ միշտ էլ փոքրամասնությունն է որոշիչը, բայց փոքրամասնությունը խելացի է, երբ ինտելեկտ ունենալով հանդերձ՝ կարողանում է իր ինտելեկտը վերագրել մեծամասնությանը: Երբ ասում են տաղանդավոր հայ ժողովուրդ, բնականաբար, նկատի ունեն մի Գրիգոր Նարեկացի, մի Կոմիտաս, մի Արամ Խաչատրյան, մի Մարտիրոս Սարյան: Ցավոք, փոքրի ու մեծի՝ միկրոմեգասի միասնությունն այսօր խզվել է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ