ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուսանկարից բացի՝ այլ արդյունք չտեսա. Թուրքիան նախապայմաններն առաջ կքաշի արդեն բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի միջոցով. Փորձագետ 03/12/2022 19:40 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումից ես որևէ արդյունք չտեսա՝ լուսանկարվելուց բացի: Պետք էլ չէր ակնկալել որևէ արդյունք, որովհետև այդ նույն բանակցություններն ընթանում են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև, եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց լինի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաբաթների հարց է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի այսօրվա հանդիպմանը:
Ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների:
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թուրքիան բանակցությունների հենց սկզբում նախապայմաններ առաջ քաշելու կարիք էլ չունի, նա իր նախապայմանները առաջ կքաշի արդեն բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի միջոցով.
«Թուրքիան հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման հարցում ամեն ինչ համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ, այսինքն՝ եթե հայ-ադրբեջանական այսպես կոչված «խաղաղ կարգավորումը» չստացվի, ապա Ադրբեջանը Թուրքիային ուղերձներ կհղի,որ դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի դեռ հայ-ադրբեջանական բանակցությունները չեն կարգավորվել, իսկ Թուրքիան դա կընկալի բավարար պատճառ, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձգձգվի, տարիներ տևի, մի խոսքով, ոչ մի կոնկրետ արդյունքի չհանգեն բանակցությունները»,-ասաց փորձագետը:
Արցախի և Հայաստանի սահմաններին ադրբեջանական ամենօրյա սադրանքների ֆոնին՝ ՀՀ ԱԳՆ մարտի 11-ին հայտարարություն տարածեց, որ Երևանն առաջիկայում կդիմի ՄԽ համանախագահությանը Բաքվի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
Սա այն դեպքում, երբ վերջին օրերին ագրեսոր Ադրբեջանը ակտիվացրել է սադրանքները՝ ամեն օր կրակոցներ է արձակում մեր սահմանների ուղղությամբ, ահաբեկում և սպանում է խաղաղ բնակիչներին, իսկ Հայաստանը շարունակում է միակողմանի իր խաղաղության օրակարգն առաջ տանել, փորձագետն ասաց.
«Սահմանին առկա լարվածությունը, կրակոցները Ադրբեջանի կողմից լրացուցիչ ճնշումներ են, որոնք պետք է Հայաստանին ստիպեին օր առաջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական օրակարգով, իսկ Հայկական կողմի ասածը սա է՝ քանի որ մենք երկկողմանի բանակցությունների փորձ չունենք, ավելի լավ կլինի դիմենք Մինսկի խմբի միջոցով»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ