Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 03/11/2022   20:55  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

 
Ժողովին քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարված աշխատանքների վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մայր Տաճարի վերանորոգման նպատակով կազմակերպված հանգանակությունների և անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ և հանգանակության հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

ԳՀԽ ողջունեց կատարված աշխատանքները, կարևորեց Մայր Տաճարի հիմնանորոգությանն ուղղված ջանքերը և ներդրումները՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում դռները կբացի բարեպաշտ ժողովրդի առջև։

Ժողովի ընթացքին զեկույցով հանդես եկավ նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով ներկայացրեց պատրիարքության առկա կացությունը։ Ամենապատիվ Սրբազան Հայրը տեղեկություններ փոխանցեց պատրիարքության հոգևոր դասի, եկեղեցական կառույցների, ծխական համայնքների, կրթօջախների գործունեության վերաբերյալ։

Ժողովականներին Արցախի սրբավայրերի պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ ներկայացրեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր Սուրբն ընդգծեց, որ գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների, պետական պատկան մարմինների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների և Քույր Եկեղեցիների ուշադրությունը հրավիրել Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների և դրանց պահպանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա: Գրասենյակի գործառույթն է նաև տրամադրել գիտական աղբյուրների վրա հիմնված տեղեկատվություն՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի պատմական անցյալի և Արցախի հայկական հոգևոր ու պատմամշակութային հուշարձանների պատկանելիության վերաբերյալ փաստերի խեղաթյուրումը և կեղծ տեղեկատվության տարածումը:

Ժողովին Արշակ եպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաև Հայ Եկեղեցու հոգևորկանաց պատրաստության, թեմական և ծխական կյանքի կազմակերպման, սոցիալական, կրթադաստիարկչական, քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների, ֆինանսատնտեսական վիճակի բարելավման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առաքելության ուղենշային փաստաթղթերի վերաբերյալ զեկույցը:

Կարևորելով ուղենշային փաստաթղթերի ձևավորումը, ԳՀԽ-ն թելադրեց խմբագրական խորհրդին, դրանք կազմող հանձնախմբերի հետ շարունակել փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ներկայացրեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպված ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի արդյունքները, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների երիտասարդներ, թեմակալ առաջնորդներ։ Սրբազան հայրը կարևորեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և թեմերի երիտասարդական կառույցների ջանքերը աշխարհասփյուռ հայ երիտասարդների համախմբման և առաջիկայում համահայկական ուխտագնացության կազմակերպման ուղղությամբ։

ԳՀԽ-ի անդամներին Եկեղեցի-պետություն հարաբերությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ զեկուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Արձանագրվեց, որ դեռևս 2019 թվականին Եկեղեցի–պետություն հարաբերությունների կանոնակարգման նպատակով ձևավորված հանձանախմբի աշխատանքները տակավին վերականգնված չեն և այս բնագավառում լուծման կարոտ են մնացել մի շարք խնդիրներ, մասնավորաբար կրթական, մշակութային, արարողակարգային, օրենսդրական, հարկային, մաքսային և կարևորագույն այլ որոլորտների հետ առընչված։

ԳՀԽ մտահոգությամբ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտությանը և Ուկրաինայի հայության առջև ծառացած մարտահրավերներին։ Այս առնչությամբ ժողովականներին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազան հայրն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետն այս օրերին մշտական կապի մեջ է Ուկրաինայի և Եվրոպական երկրներում Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ՝ տեղեկանալով տիրող իրավիճակին և Ուկարինայի հայ համայնքի ու Եվրոպական տարբեր երկրներում հանգրվանած հայորդիների կարիքներին։ ԳՀԽ անդամներն աղոթեցին տարածաշրջանում հակամարտության շուտափույթ ավարտի և խաղաղության հաստատման համար:

ԳՀԽ ժողովին քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովի վերջում ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2021 թվականի գործունեության տեղեկագիրը: Դրանց շրջանակում արձանագրվեց, որ անցնող տարում իրականացվել են մշակութային, հոգևոր–քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրեր՝ ՀՀ Զինված Ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։

Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:00 07/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
19:36 27/02/2022Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Մեծ Պահքի առիթով
16:10 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը
22:11 08/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Արցախի մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերը ջնջելու Ադրբեջանի նախաձեռնությունը
16:11 25/01/2022  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն Մայր Աթոռում ընդունել է Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին
22:22 27/12/2021  |  ԼՐԱՀՈՍԿուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելու պատճառով քահանա է կարգալույծ արվել
19:57 25/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն
23:41 13/12/2021  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի պատվիրակությանը
14:16 04/12/2021  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը
20:46 16/11/2021  |  ԼՐԱՀՈՍՀայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին

Արխիվ

[]