ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի քաղաքապետն այցելել է Շենգավիթի մարզադպրոց, ծանոթացել հիմնանորոգման ընթացքին ու հանդիպել պատանի չեմպիոններին 03/11/2022 18:11 | ԼՐԱՀՈՍ
Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում համայնքային բյուջեի միջոցներով ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: 1970-ական թվականներին շահագործման հանձնված մարզական օջախը երբևէ չէր հիմնանորոգվել, և այս նախագիծն օրվա պահանջ էր: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ հետևել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«2020 թվականին, երբ համավարակի ժամանակ համայնքը սոցիալական տարբեր խմբերին սնունդ պետք է տրամադրեր, մենք տեղ էինք փնտրում, որ կարողանանք տեսակավորել և փաթեթները հավաքել, ընտրվեց այս վայրը: Այցի ժամանակ, երբ շրջում էինք շենքում, տնօրենը նշեց, որ կա նախագիծ, բայց այն այդպես էլ կյանքի չի կոչվել, նախագծի արժեքը բավականին մեծ էր: Որոշում կայացվեց նախագիծը փուլերի բաժանել և յուրաքանչյուր տարի մի հատված վերանորոգել»,- նշել է քաղաքապետը:
«Միանգամից առաջին խոսքը եղավ այն, որ պետք է վերանորոգենք, քանի որ նմանատիպ դպրոցները շատ քիչ են, և հաջորդ տարի ամենասուղ միջոցներից հատկացվեց գումար տանիքի համար, որի վերանորոգումը փրկություն էր այս դպրոցի համար: Իսկ այսօր նոր անակնկալ մատուցեց մեզ քաղաքապետը. մենք պլանավորել էինք մեկ մարզադահլիճ վերանորոգել, պարզվեց, որ երկուսն էլ գումարվեց, ինչի շնորհիվ մեր հիմնական մեծ մարզասրահները կլինեն լիովին վերանորոգված, ինչպես նաև սանհանգույցները և հանդերձարանները»,- ասում է մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:
Փուլ առ փուլ կյանքի կոչվող ծրագրի արդյունքները նկատելի են միանգամից: Մարզական օջախի մի հատվածում վերանորոգված, մյուսում՝ իրենց հերթին սպասող մարզասրահներն են: Եվ, որ կարևոր է, բոլոր մարզադահլիճներում էլ ակտիվ պարապմունքներ են՝ անկախ պայմաններից:
Բոլորովին վերջերս հենց այս դպրոցի սաները, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելով, նվաճեցին հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Պատանի չեմպիոններն իրենց տպավորություններն են հայտնել Երևանի քաղաքապետին:
«Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք սպորտին: Ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում առողջապահական խնդիրներ կան, և պետք է խրախուսենք սպորտը, որպեսզի ավելի վաղ տարիքից մարդիկ սպորտով զբաղվեն: Նաև դա է պատճառը, որ 2022թ. մենք 12 վարչական շրջաններում նախատեսել ենք մարզական միջավայրերի ստեղծում, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին մարզվել հենց իրենց վարչական շրջաններում: Մենք սպորտին այսուհետ մեծ ուշադրություն ենք դարձնելու, որպեսզի կարողանանք ունենալ ավելի լավ արդյունքներ: Վերջերս ունեցանք մեդալակիրներ, որոնք մարզվում էին ահավոր վատ պայմաններում, մենք նաև այդ ամեն ինչը պետք է օգտագործենք և քայլեր ձեռնարկենք՝ պայմանները բարելավելու նպատակով, որպեսզի հնարավորինս ավելի շատ մեր հիմնը հնչի Հայաստանից դուրս»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
«Մեր երեխաները մեծ ոգևորության մեջ են, անդադար մարզվում են, և նույնիսկ այս պայմաններում ունենում ենք հաջողություններ՝ գրեթե բոլոր մարզաձևերում: Բոլորը ոգևորված են մարզադպրոցի այս փոփոխություններով, ինչի շնորհիվ երեխաներն ավելի ակտիվ կզբաղվեն սպորտով: Մեկուկեսից երկու տարի հետո կունենանք նմանը չունեցող մարզադպրոց՝ իր մարզահանգրվաններով, մարզասրահներով, հանդերձարաններով: Քանի որ ամենամեծ մարզադպրոցներից մեկն է՝ շատ դժվար էր միանգամից շունչ տալ, քանի որ քայքայված էին բոլոր մարզասրահները: Մեզ հաջողվեց թիմային աշխատանքով հանգել այն փուլին, որ երեխաները փողոցից կտրվեն և մեծ սիրով իրենց ժամանակի մեծ մասը ծախսեն մարզադպրոցում»,- նշում է մարզադպրոցի տնօրենը:
Երևանի Շենգավիթի մարզադպրոցում 12 օլիմպիական մարզաձև է ուսուցանվում: 2021, 2022 և 2023թթ. իրականացված ու իրականացվող ծրագրերի շնորհիվ հարմարավետ պայմաններ կապահովվի 800-900 սանի համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից