Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվել է նաև Փաշինյանի աջակցի փաստաբան Յուրա Ավայանը՝ օրենքի խախտմամբ 03/11/2022   15:52  |  ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ում հարցաքննվել է նաև Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանի փաստաբան Յուրա Ավայանը, թեև օրենքով արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար, ըստ նախաքննական մարմնի վարկածի, Մկրտչյանի կալանավորումն ակնհայտ ապօրինի է, մինչդեռ, ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Բացի այդ՝ վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք է դիտարկում այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել վերջինիս նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը։

Իսկ թե ինչ կապ ունի դատավոր Բախշիյանի կայացրած որոշումը՝ ՔԿՀ-ում Մկրտչյանի նկատմամբ հնարավոր ազդեցության հետ՝ դատավորի պաշտպան Արսեն Սարդարյանը նկատեց՝ այդ երևույթներն իրարից անկախ են, դատավորի գործողությունները պայմանավորված են եղել Նվեր Մկրտչյանի պաշտպանի գրությամբ, որում ուղղակիորեն նշվել է, որ Մկրտչյանը հրաժարվում է դատական նիստին ներկայանալ։

«Այսինքն, գործ ունենք ոչ թե զուտ առանց հարգելի պատճառի նիստին չներկայանալու երևույթի հետ, այլ՝ ուղղակի հրաժարվելու ինստիտուտի հետ և դա է պատճառը, որ դատավորը դա ընդունել է որպես ստորագրությունը՝ չհեռանալու մասին խափանման միջոցի կարգի ուղղակի խախտում և, ղեկավարվելով Քրեական դատավարության համապատասխան հոդվածներով, հետագա պատշաճ վարքագիծն ապահովելու համար կալանքի է վերցրել։ Պատրանք ստեղծելն անթույլատրելի է, այդ դեպքում պետք է նաև պաշտպան Ավայանին մեղադրանք առաջադրել, որովհետև հետագայում պարզվել է, որ Ավայանն է մոլորության մեջ գցել Նվեր Մկրտչյանին»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ հավելելով, որ որոշակի տվյալներ կան, որ «Գորիս» ՔԿՀ-ում հայտնվելուց հետո Նվեր Մկրտչյանով հետաքրքրվել են առերևույթ հանցավոր ենթամշակույթ ունեցող անձինք։ Դա տեղի է ունեցել կալանավորումից 3-4 օր անց, հետևաբար, ողջամտորեն արդեն 4 օր ՔԿՀ-ում մնալուց հետո քրեական հեղինակությունները կիմանային։

Բացի այդ՝ ՔԿՀ-ում պետք է ապահովվի անձանց անվտանգությունը, փաստաբանը հիշեցրեց անգամ ձևավորված պրակտիկան, որ կալանավորման հիմքերից բացի նշվում էր նաև անձի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին, որովհետև պետության հատուկ վերահսկողության ներքո խիստ մեկուսացված պայմաններում անձը պահվում է։

«Տրամաբանությունը բռնության է ենթարկվում, երբ դատախազը փորձում է պատրանք ստեղծել, որ տարել են ՔԿՀ՝ ճնշելու համար։ Այս միտքն ընկալելի չէ իրավաբանի համար, սա հասարակության լայն զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու ուղղակի գործիք է»,- նշեց Սարդարյանը։

Պարզվում է նաև, որ քրեական գործով հարցաքննվել է նաև փաստաբան Յուրա Ավայանը, ինչը Սարդարյանի գնահատմամբ, նույնպես խնդիր է, որովհետև Ավայանը՝ որպես փաստաբան խախտել է նաև քրեական դատավարության պահանջները, որ չի կարող իր վստահորդի վերաբերյալ հարցաքննվել։ Բացի այդ՝ վերջինիս ցուցմունքներում փաստաբան Արսեն Սարդարյանը միտում է նկատում, ըստ նրա՝ Ավայանը փորձել է ինչ-որ գույներ ավելացնել։

«Օրինակ, ասում է՝ երբ Նվեր Մկրտչյանն ինձ ասեց՝ գրավ միջնորդենք, ասեցի՝ բայց խի գրավ միջնորդենք, իմաստ ունի՞, նոր է կալանավորել, հետո, երբ գրավ կիրառվեց, այնպես զարմացա։ Փորձում է գույներ տալ այն պայմաններում, որ դատախազն է տվել հանցագործության մասին հաղորդումը։ Հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 17-ին նոր փաստական տվյալ է ձեռք բերվել, փաստաթուղթ՝ Նվեր Մկրտչյանի ստորագրությամբ, որ իր պաշտպանն իրեն մոլորեցրել է, միջոցներ է պետք ձեռնարկել։ Դրանից հետո դատավորը հարցադրումներ է տվել, համոզվել, որ պաշտպանն է մոլորեցրել, ոչ թե՝ ինքն է հրաժարվել»,- նշեց Սարդարյանը՝ հավելելով, որ պետք չէ «նեղվածություն»-ը դարձնել գունավոր ցուցմունք, օրենքին հակառակ ցուցմունք տալ, անթույլատրելի է։

Քրեական գործով հարցաքննվել են նաև դատավոր Բորիս Բախշիյանի աշխատակազմի աշխատակիցները՝ դատավորի օգնականը և գործավարը։


Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:23 10/03/2022  |  Արդարացման դատավճիռներՇատ կանխատեսելի եք պարոնայք.Բորիս Բախշիյանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի դատավոր Սիմոնյանը
13:36 10/03/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը ազդարարեց արդարադատության վախճանի փաստաթղթային ձևակերպումը. Վարոսյան
16:34 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է
18:49 23/02/2022  |  ՄեկնաբանությունԲախշիյանի գործով ԲԴԽ նիստում պատահաբար ձայնագրվել է Գագիկ Ջհանգիրյանի մասնավոր խոսակցությունը.Փաստաբանը սկանդալային մանրամասներ է ներկայացրել
20:21 16/02/2022  |  Դատական ռեպորտաժներԲորիս Բախշիյանը կմնա կալանավորված. գրավի միջնորդությունը մերժվեց
19:33 16/02/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Արղամանյանի կողմից դատավոր Բորիս Բախշիյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ԱԱԾ
16:57 16/02/2022  |  ՄեկնաբանությունԲորիս Բախշիյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդություն է ներկայացվել
11:25 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը.փաստաբանը դիմել է ԲԴԽ-ին
21:45 12/02/2022  |  ՄեկնաբանությունԱյո՛, ես համոզված եմ , որ դատավոր Բորիս Բախշիյանը քաղաքական բանտարկյալ է. Իշխանյան
15:13 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բախշիյանի վարույթում քննվող շուրջ 100 քրեական գործ դեռևս վերամակագրման փուլում է. Մանվել Փարամազյանի և մյուսների գործը վերամակագրվել է, Աշոտ Մինասյանինը՝ ոչ

Արխիվ

[]