ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը խաբել է, խաղաղության դարաշրջանի թեզերը հօդս են ցնդում, բայց վախենում է այդ մասին խոսել, որ իշխանությունից իրեն չհեռացնեն. քաղտեխնոլոգ 03/10/2022 19:19 | Քաղաքական
Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել այսպես կոչված «խաղաղության» ծրագրի, կոմունիկացիաների բացման և Սյունիքով միջանցքի համար, նա ամեն կերպ ուզում է առաջ քաշել իր «խաղաղության» թեզը, որովհետև հասկանում է՝ եթե ուրիշ թեզ առաջ տանի, ապա այն ուժերը, որոնք իրեն 2018թ-ին օգնեցին գալ իշխանության, կհեռացնեն իշխանությունից, այս պատճառով ստիպված առաջ է բրդում իր «խաղաղության » կոնցեպցիան և խուսափում է գնահատական տալ Արցախում Ադրբեջանի սադրանքներին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ այսօր Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խուսափեց գնահատական տալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որն արդեն տևական ժամանակ է ռմբակոծում Արցախի գյուղերը:Նա թեև արձանագրեց, որ Արցախում լարվածություն կա, բայց միևնույն ժամանակ հայտարարեց, որ զերծ կմնա գնահատականներ տալուց:
Նկատենք, որ Արցախում ստեղծված լարված իրավիճակին գնահատական չեն տվել իշխանության մյուս ներկայացուցիչները ևս:
Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանը գնահատական տա Ադրբեջանի սադրանքներին, ապա ստացվելու է, որ «խաղաղության» մասին իր իսկ առաջ քաշած թեզերը կեղծ են, ինքը ստել է.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ խաղաղության դարաշրջան է մեկնարկում, բայց հասկանում է, որ Ադրբեջանը ոչ մի խաղաղություն էլ չի ուզում, ընդհակառակը՝ բռնություններ ու սադրանք է իրականացնում սահմանին, եթե հիմա էլ ինքը նշի, որ խաղաղություն դարաշրջան ենք բացում, հանրությունը կասի՝ ի՞նչ խաղաղություն, եթե Ադրբեջանն ամեն օր զինվոր է սպանում, իսկ եթե դատապարտի Ադրբեջանին, ապա կստացվի, որ իր թեզը խաղաղության մասին չի համապատասխանում իրականությունը, կեղծ թեզեր են, ինքը խաբել է։ Դրա համար հիմա խուսափում է իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես կա, այսինքն՝ ոչ մի խաղաղություն էլ չկա, կա լարված իրավիճակ, Ադրբեջանը ռազմական գործողությունների է դիմում, որի արդյունքում զոհ կա,հիմա էլ Փաշինյանն իր սովորության համաձայն փորձում է հարցը ներկայացնել ոչ թե այնպես, ինչպես կա, այլ այնպես, ինչպես ինքն է ցանկանում, հակառակ դեպքում ստիպված կլինի ընդունել, որ իր խաղաղության կոնցեպցիան հոդս է ցնդում»,-ասաց նա:
Բացի սա՝ քաղտեխնոլոգի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչներն, առհասարակ, խուսափում են գնահատականներ հնչեցնել Արցախի մասին, քանի որ Արցախի հարցը ինտելեկտուալ լուրջ գործունեություն է պահանջում, իսկ իշխանության ներկայացուցիչները, ինչպես զրուցակիցն է նշում, «ինտելեկտի բավարար պաշար» չունեն այս խնդրով զբաղվելու համար.
«Եթե չխուսափեն այդ հարցից, ուրեմն պետք է ակտիվորեն զբաղվեն այդ հարցով, քաղաքական շատ լուրջ հարցերով զբաղվեն, իսկ իրենք դրա պոտենցիալը չունեն, դրա համար ավելի հեշտ է հրաժարվեն, պետք է իմանան՝ ի՞նչ է գեոպոլիտիկան, ազգային շահերն առաջ տանելը, իսկ իրենց թիմը չունի ինտելեկտուալ պաշար, որպեսզի հասկանան՝ ինչ է միջազգային գեոպոլիտիկան, չեն կարողանում հասկանալ այս ամենից, դրա համար խուսափում են »,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ