ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկեղծ չեն եղել սեփական ժողովրդի հետ. բոլոր շեղումների սկզբնավորողն ու հայրը՝ ՀՀ առաջին նախագահն էր 03/10/2022 22:23 | Վերլուծություններ
Ռուս-ուկրաինական պատերազմին հաջորդող ողջ ընթացքում ինձ չի դադարում ուղեկցել այն միտքը, որ բաբելոնյան նոր աշտարակաշինության մի նոր ընթացք է թևակոխել մարդկությունն ու աշխարհը։ Եվ մի քանի հզոր կայսրությունների շահերի բախման ու բեկման կետերում հայտնված բազմաթիվ պետություններից մերը ու մենք՝ ապագայի առումով ամենաանկանխատեսելի վիճակում, ուղղակի՝ ինքնահոսի մատնվածն ենք։ Ընդ որում, հստակության բացակայությունը բոլոր առումներով է, բոլոր բնագծերում։
Իրավիճակը մեծապես է բարդանում, երբ 2020-ի սեպտեմբերին թուրքադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը դեռ չհաղթահարած, մեզ շրջապատող թշնամական 2 պետություններիների անթաքույց նպատակներին ենք անդրադառնում՝ ներկա անպատասխանատու իշխանության համատեքստում, որն այսօր դերակատար չէ հայոց պետության և հայ ժողովրդի ո՛չ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մեջ։ Ազգային-պետական ոչ մի խնդիր լուծելու ոչ ցանկություն ունի ոչ էլ՝ կարողություն։ Թշնամու կրակոցների տակ՝ իշխանությունը խոսում է ինչ-որ ուտոպիական խաղաղության դարաշրջանից, բայց՝ Արցախն ու արցախցին այսօր էլ թշնամու թիրախում են, այդ թվում նաև՝ քաղաքացիական բնակչությունը։ Պետություն, պետական ինստիտուտներ, ըստ էության, կանգ առած, շունչը պահած վիճակում են։ Հայաստանում մեն-մի բնագիծ կամ ավելի ճիշտ՝ ծառայություն է գործում՝ ուժայինների ծառայությունը, որոնք զբաղված են վարչապետի աթոռը զբաղեցնողին /և նրա մերձավորներին/ սպասարկելով, նրա անվտանգությունն ապահովելով, թիկունքը պահելով։
Իսկ ՀՀ քաղաքացիներն այս դժվարին ժամանակներում ասես հավերժական բրոունյան շարժման շարունակական ընթացքի մեջ լինեն։ Ընթացք, որ անկախ իշխանություններից են վարում։ Իշխանությունն իր թիմով ի՛ր համար է ապրում, ժողովուրդն՝ իր։ Եվ այս երկուսի ապրելակերպի տարբերությունը գնալով ավելի է ահագնանում։ Իրեն «ժողովրդավար» համարող իշխանությունը շատ արագ «ժողովուրդ» արմատից ձերբազատվեց՝ «վար» արմատի առջևի «ա» հոդակապով լծվելով ավարառության գործին։ Եվ այդպիսով շատ որոշակի ու հստակ ցուցանելով 2018-ի ողջ կեղծիքն ու սուտը։ Միայն թե՝ իրականությունը տեսնելու, հասկանալու և համապատասխան քայլեր անելու պակասն արդեն հիվանդագին դրսևորումներ է ստանում մեր ժողովրդի շրջանում։
Ընդ որում, բոլոր նախորդների համեմատ հենց «ժողովրդավարության, սիրո և հանդուրժողականության քողի տակ» եկածներն ամենակեղծավորները դուրս եկան։ Ինչ խոսք, նախորդ իշխանությունների համար էլ կարող ենք ասել, որ անկեղծ չեն եղել սեփական ժողովրդի հետ։ Մեկն ավելի շատ, մյուսն՝ ավելի քիչ։ Բայց որ իշխանություն-ժողովուրդ անկեղծության պակասը դեռ անկախության ամենավաղ շրջանից է ժառանգորդաբար փոխանցվել, աներկբա է։
Անկախ և ազգային պետություն կառուցելու իրական ընթացքից բոլոր շեղումների սկզբնավորողն ու հայրը՝ ՀՀ առաջին նախագահն էր, շեղումներն այլևս անուղղելի ձախողումների վերածողը՝ նրա հոգեզավակ՝ ներկա իշխանության առաջնորդը։
Երկու տասնամյակ Հայաստանը ղեկավարած՝ արցախյան պատերազմի բովով անցած մեր երկրորդ և երրորդ նախագահները նույնպես անկեղծության, սեփական ժողովրդի հետ անկեղծ լինելու պակաս ունեին։ Եվ բոլորն էլ հեռացան առանց հաշվետվության, թե՝ ինչ արեցին, ինչը՝ չհասցեցին՝ թողնելով եկողին։
Յուրաքանչյուր հաջորդն էլ յուրաքանչյուր նախորդի գործունեությանը պարզ և հստակ քաղաքական գնահատական չտվեց, ուղղակի չցանկացան տալ։ Մինչդեռ ամեն մեկն իր հերթին կարող էր անել դա՝ առանց վիրավորանքի՝ գնահատելով նախորդի արածն ու չարածը, լավին լավ ասելով, վատին՝ վատ, լուծված և չլուծված ազգային հիմնահարցերի թվարկմամբ։
Իսկ լրջմիտ ոչինչ չասելը՝ ոչ միայն դրական մոտիվացիա չէր առաջացնում, այլև՝ 2018-ին իշխանությունը զավթած ներկաների օրոք իրենց նախորդների արժանահիշատակ գործերը մոռացնելու և զրոյացնելու և ապա՝ «նախկիններ» ընդհանրական որակման ներքո՝ առնվազն պետության և ժողովրդի անվտանգությունն ապահոված նախորդներին չեղած ու չարած հանցանքներ վերագրելու աղտոտ շրջան սկսեց, որի մասնակիցը դարձան, օգտագործվեցին և օգտագործվում են ուժային կառույցները։ Բնականաբար, վերջիններիս առումով կարելի է ասել՝ թո՛ղ չօգտագործվեին։ Բայց հենց նրանք, այդ ուժայիններն էին, որ առիթ տվեցին և երաշխավորեցին ներկաներին, թե՝ պետություն կառավարելու փոխարեն ժողովրդին կարելի է զբաղեցնել պետության զարգացման ընթացքը խաթարող շոուներով, անիմաստ և կեղծ դատապրոցեսներով, իսկ այսօր արդեն հասանք նրան, որ ներկա իշխանության օրոք՝ ուղղակի կանգ առավ պետությունը:
Բնականաբար, ժողովուրդը, նրա ընկալող և գիտակցող հատվածն էլ իր մեղքի բաժինն ունի, քանի որ պետության և պետականության հարցում պահանջատեր չենք։
Փոխարենը՝ ներկաներն էին պահանջատեր, ընդ որում, նրանցը բացառապես սեփական թայֆայի բարեկեցությունն ապահովելու մերկանտիլ պահանջն էր, որ տասնամյակներ շարունակ՝ վայելքի և իշխանության՝ ոմանք՝ նոստալգիայով, ոմանք՝ համառ ձգտմամբ վերջապես հասան իրենց նպատակին՝ ի սկզբանե խաբեությամբ, ստով ու կեղծիքով կերակրելով իրենց հավատացող ժողովրդին։ Ներկա նախագահի և վարչապետի կերպարները՝ ձեզ օրինակ․․․
․․․Ի դեպ, 115 տարվա հեռվից Հովհաններս Թումանյանն իր հայտնի՝ «Անկեղծ չենք» հոդվածում այսօրվա իրականությունն է մեզ պարզում և պարզաբանում։ Այդ իրականությունը տեսնողների, գիտակցողների, խոսքից գործի անցնողների ու առաջնորդողների կարիք կա։
Հ․Գ․
Մեծը գրում է.
«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա –ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:
Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․
«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,
անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
― Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
- 11/24/2024 14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից