ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուանդայի երկու քաղաքացու Երեւանում գործող գիշերային ակումբում ազատությունից զրկել են ու պահանջել 800.000 ՀՀ դրամ. Գործը հետաքրքիր զարգացում է ստանում՝ ի վնաս քննիչի ու դատախազի 03/10/2022 19:08 | ԼՐԱՀՈՍ
Գիշերային ակումբի տնօրենը և անվտանգության աշխատակիցը մեղադրվում են մի խումբ անձանց կողմից սպառողին՝ տվյալ պարագայում Երեւանում գտնվող Ռուանդայի քաղաքացիներին խոշոր չափերով խաբելու և ազատությունից ապօրինի զրկելու մեջ։ Մեղադրանքն առաջադրվել է Ռուանդայի երկու քաղաքացու ցուցմունքի հիման վրա, որոնք քրեական գործով տուժող են ճանաչվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց պաշտպանական խմբի անդամ Ժիրայր Ղարագյոզյանը՝ հավելելով, որ իրենց պաշտպանյալներն առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Իսկ ինչի մասին է քրեական գործը. պարզվում է՝ փետրվարի 16-ին Ռուանդայի երկու քաղաքացի հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ հայտնելով, որ ակումբի անվտանգության աշխատակիցը մի քանի այլ անվտանգության աշխատակիցների հետ ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու հարցի հետ կապված իրենց մեկ ու կես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնաս պատճառելու սպառնալիքներ, ստացել 800.000 ՀՀ դրամ գումար, ինչից հետո ազատ են արձակել։ Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում ակումբի տնօրենին և անվտանգության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել, տնօրենի նկատմամբ փետրվարի 17-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Անվտանգության աշխատակցի նկատմամբ կիրառված չէ որևէ խափանման միջոց։
«Մեղադրանքն առաջադրվել է ընդամենը ենթադրյալ երկու տուժողի ցուցմունքների հիման վրա։ Քրեական գործով ցուցմունքներ են տվել նաև ենթադրյալ տուժողների հետ ժամանակ անցկացրած աղջիկները, որոնք ամբողջությամբ հերքել են տուժողների ցուցմունքները, նշել, որ միասին ժամանակ են անցկացրել փետրվարի 5-ին՝ նշված ակումբում և սպառողին խաբելու, ազատությունից զրկելու մասին անգամ խոսք գնալ չի կարող։ Այսինքն՝ նրանք այն անձինք են, որոնք ականատես վկաներն են և առանցքային դեր ունեն սույն գործի քննության շրջանակներում»,- նշեց Ղարագյոզյանը։
Փաստաբանը հայտնեց, որ իրենց պաշտպանյալների և ենթադրյալ տուժողների մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերում է ակումբի տնօրենի խափանման միջոցին, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել, որով վիճարկվել է ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ՝ արձանագրված կալանավորման միակ հիմքը՝ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։
Նշենք, որ պաշտպաններն ահազանգել էին, որ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելուց հետո ակումբը շարունակում է մնալ կապարակնքված, ինչի հետևանքով ակումբի բնականոն գործունեությունը, ըստ պաշտպանների, առանց որևէ իրավական հիմքի դադարեցված է։ Ակումբի վերաբերյալ վերջին քննչական գործողությունը կատարվել է փետրվարի 26-ին։
«Անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո վարույթն իրականացնող մարմինը ապօրինի կերպով շարունակում է ակումբը կապարակնքված պահել: Նշված ապօրինի գործողություններով կոպտորեն խախտվում են ՍՊ ընկերության իրավունքները, ինչի հետևանքով ընկերությունը հայտնվել է ֆինանսապես բարդ դրության առաջ»,- հայտարարել էին փաստաբանները՝ հավելելով, որ քրեական հետապնդման մարմիններն ակնհայտորեն չարաշահում են իրենց լիազորությունները, որը քրեորեն պատժելի արարք է։
Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու դեպքի առթիվ քննիչի եւ հսկող դատախազի գործողությունների (անգործության) դեմ հանցագործության մասին հաղորդումն արդեն իսկ ներկայացված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին. թեեւ մեծ ակնկալիքներ չունեն, որ քրեական գործ կհարուցվի։ Այդուհանդերձ, քրեական գործի հարուցելը մերժելու մասին որոշումը ստանալու դեպքում այն օրենքով սահմանված կարգով կբողոքարկվի։
Լուսանկարում՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից