Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Շարունակական բնույթի համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները 03/10/2022   18:12  |  ԼՐԱՀՈՍ

Մարդու իրավունքների պաշտպանը մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այցի շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են 2020 թվականին իրականացված այցի ընթացքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ հաշվի առնելով նաև 2021 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկություններն ու պարզաբանումները: 

Այցի պահին արձանագրվել է, որ հաստատությունում խնդիրներ են առաջացել հատկապես սննդամթերքի որոշ տեսակների մատակարարման հետ: Այսպես, կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման գործընթացներով պայմանավորված՝ այցի օրը հաստատությունում սպառվել էր մսամթերքի պաշարը, իսկ նախորդ մեկ ամսվա ճաշացանկի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ բոլոր խմբերում է ամեն օր միս մատուցվել: Այցի օրվա դրությամբ ալյուրի առկա պաշարը կարող է բավարարել հաջորդող մոտ մեկուկես օրվա համար անհրաժեշտ քանակությամբ հաց թխելուն: Անհրաժեշտ ապրանքների և սննդամթերքի առաջիկա մատակարարման ժամկետների վերաբերյալ հաստատությունը տեղեկություններ չունի: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Պաշտպանն այն հրատապության կարգով կքննարկի իրավասու պետական մարմնի հետ:

Այցի օրվա դրությամբ դիտարկումները վկայում են նաև, որ ինչպես նախորդ այցի, այնպես էլ այս այցի ընթացքում մի շարք համակարգային խնդիրներ դեռևս արդիական են: Այսպես՝

· շարունակում է չլուծված մնալ հաստատության անձնակազմի ոչ բավարար լինելու հարցը: Մասնավորապես, սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝  դայակների թիվը, բավարար չէ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛  աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա։ Այսպես, հաստատության յուրաքանչյուր խմբում խնամք և աջակցություն է ստանում հիմնականում 13-15 սան, որոնց հետ մեկ օրվա ընթացքում աշխատում է մեկ դաստիարակ, մեկ հերթափոխային և մեկ ոչ հերթափոխային դայակ կամ բուժքույր: Ստեղծված իրավիճակում, օրինակ, հնարավոր չէ միաժամանակյա կազմակերպել ինքնասպասարկման դժվարություն ունեցող սաների կերակրումը: Անձնակազմի սղության պատճառով ոչ միշտ է հնարավոր լինում, ըստ սանի ցանկության, օրվա ընթացքում կազմակերպել նրա հանգիստը կամ սանի վարքային առանձնահատուկ դրսևորումներով պայմանավորված՝ հանդարտեցման նպատակով նրա զբոսանքը բակում կամ այգում կազմակերպել, քանի որ խմբի մյուս սաների խնամքը կազմակերպելու համար սենյակում բավարար թվով դայակ կամ մասնագետ չի մնում: Խնդիրն ավելի է սրվում, երբ անհրաժեշտություն է առաջանում սանին ուղեկցել բուժհաստատություն կամ սանի ստացիոնար բուժման դեպքում այնտեղ կազմակերպել նրա խնամքը։ Այս դեպքում հաստատությունում առանց այդ էլ ֆիզիկական և հոգեբանական տեսանկյունից ծանր աշխատանք իրականացնող անձնակազմն աշխատում է էլ ավելի դժվարին պայմաններում։ Աջակցող անձնակազմի սղության հետևանքով սաների խնամքը, կերակրման կազմակերպումը հիմնականում կազմակերպվում է փոխօգնության և հաստատության անձնակազմի բարեխիղճ աշխատանքի շնորհիվ:

Նշված խնդրի կապակցությամբ 2021 թվականին նախարարությունը հայտնել էր, որ «Աշխատողների աշխատաժամանակի և աշխատավարձերի խնդիրը մշտապես Նախարարության ուշադրության տիրույթում է։ 2020 թվականի ապրիլի 23-ի N 601-Ն որոշման համաձայն իրականացվել է վերաբաշխում՝ մանկատների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով։» Հարկ է նշել, որ հաստատությունում աշխատում են 68 հերթափոխային և 11 ոչ հերթափոխային դայակ, 21 դաստիարակ, 32 բուժքույր՝ սահմանված գրաֆիկի համաձայն: Այցի ընթացքում հաստատության տեղեկությունների համաձայն՝ նախարարության կողմից ներկայացվել է աշխատավարձերի վերանայման առաջարկ: Այս պահին առկա տեղեկությունների ուսումնասիրությունը վկայում է, որ հաստիքների քանակի ավելացում ներկայում նախատեսված չէ: Մինչդեռ, միջազգային լավագույն փորձի համաձայն՝ առավել արդյունավետ «սան-անձնակազմ» հարաբերակցությունը յուրաքանչյուր 6 սանի համար մեկ դայակ հարաբերակցությունն է, եթե սաները մանկահասակ են կամ ունեն ինքնասպասարկման դժվարություններ,

· խմբասենյակները և ննջարանները գերբեռնված են, սենյակների ընդհանուր մակերեսը ոչ միշտ է համապատասխանում սաների թվին:

Դեռևս 2020 թվականի այցի ընթացքում արձանագրվել էր, որ հաստատությունը նախատեսված է 220 սանի խնամք և պաշտպանություն իրականացնելու համար: Ներկա պահին հաստատությունն ունի 236 (167 չափահաս և 69 չափահաս) սան: Այս դեպքում խնդիրը պայմանավորված է նաև նրանով, որ շարունակում է չլուծված մնալ նման հաստատություններում բնակվող այն 18 տարին լրացած անձանց իրավունքների երաշխավորման հարցը, որոնց խնամքի և կեցության ապահովումը հնարավոր չէ կազմակերպել այլ հաստատություններում: Նշված խնդիրը բազմիցս բարձրացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, որի կապակցությամբ աշխատանքային քննարկումների ընթացքում ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է այս խնդրին անդրադառնալ փոքր տներում, ընտանիքներում կամ համայնքահենք այլ ծառայություններ մատուցելու միջոցով՝ հաստատություններից հաշմանդամություն ունեցող անձանց դուրս բերելուն ուղղված միջոցառումների շրջանակներում: Այնուամենայնիվ, հատուկ պետք է արձանագրել, որ տևական ժամանակ նշված խնդրի չկարգավորումը խնդրահարույց է նաև պետության կողմից ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջների կատարման տեսանկյունից,

· սահմանված կարգի համաձայն հանդարտեցման և զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում: Մինչդեռ՝ անհրաժեշտ է ապահովել հաստատությունում ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման ներպետական պահանջների գործնական կատարումը՝ դրանց օրինաչափությունը գնահատելու նպատակով: Այս կապակցությամբ 2020 թվականի այցից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել էր, որ «Վեր հանված խնդրի վերաբերյալ նախատեսվել է քննարկում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով, որից հետո կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։» Պաշտպանի՝ անհրաժեշտ վերապատրաստումներ իրականացնելու առաջարկի կապակցությամբ նախարարությունը նշել էր, որ դրանք կկազմակերպվեն նախատեսված միջոցառումներից հետո։ Նշվածի հաշվառմամբ, այնուամենայնիվ, արձանագրվում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ:

Հատուկ պետք է ընդգծել, որ այցի ընթացքում արձանագրված այս և այլ խնդիրները բնույթով համակարգային են, իսկ դրանց բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվում է առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճության ու նվիրման շնորհիվ:

Կարևոր է արձանագրել նաև, որ հաստատության ջանքերի շնորհիվ նախորդ այցից հետո ևս շարունակվել են ներքին հարդարման և վերանորոգման, սաների վերականգնողական ծրագրերի ներդրման աշխատանքները՝ միտված երեխայակենտրոն և կարիքահեն միջավայրի ձևավորմանը: Հնարավորության սահմաններում, հաշվի առնելով հաստատության գերբնակեցվածությունը, մասնագետների սղությունն ու սաների կարիքների առանձնահատկությունները, որոշ խմբերում ննջասենյակներն առանձնացվել են ըստ սաների սեռատարիքային կազմի: Հատկապես ողջունելի է հաստատության կողմից ձեռնարկված քայլերն այլ հաստատությունների հետ իրենց հաջողված փորձի փոխանակման հարցում, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների շահառու հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծառայությունների մատուցումը: Օրինակ, հիպպոթերապիայի ծառայություններից օգտվում են նաև այլ հասարակական կազմակերպության շահառուներ, ովքեր ունեն մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս և այլ խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հաստատության տնօրենին՝ լրացուցիչ պարզաբանումների պահանջով։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:29 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍԽստորեն դատապարտելի է ադրբեջանցիների կողմից առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը․ ՀՀ ՄԻՊ
15:02 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանի հետ 20-ից ավել աշխատակից է ազատվել պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, կան բաժիններ, որտեղ աշխատող չունենք. Գրիգորյան
13:15 01/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին
16:10 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵԽ երևանայան գրասենյակի պատվիրակությանը
18:08 25/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ-ը պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի հայ համայնքի, ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ
16:49 25/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ (Տեսանյութ)
16:43 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան
11:26 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՁեզ մանդատ են տվել Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտպանը լինելու.Աննա Մկրտչյանը՝ ՄԻՊ թեկնածուին
11:01 24/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում քաղբանտարկյալներ չկան. ՄԻՊ թեկնածու
09:42 22/01/2022  |  ՄամուլՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը. «Ժողովուրդ»

Արխիվ

[]