ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունը պահանջում է քրեական գործ հարուցել՝ բնապահպանության նախկին նախարարի Էրիկ Գրիգորյանի նկատմամբ. չարաշահել է պաշտոնեական դիրքը 03/10/2022 17:42 | Քրեական խրոնիկոն
Էլեկտրաէներգիա արտադրող «Անի» ԲԲ ընկերության ներկայացուցիչը դատական կարգով պահանջում է քրեական գործ հարուցել՝ Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքն առերևույթ չարաշահելու հատկանիշներով։
Նշենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի՝ 2019թ կայացրած որոշմանը, որով վերանայել է Էլեկտրաէներգիա արտադրող «Անի» ԲԲ ընկերության ջրօգտագործման թույլտվությունը և անվավեր ճանաչել այն՝ պատճառաբանությամբ, որ «Անի» ԲԲԸ-ն 2017թ հայտի ներկայացման ժամանակ պետք է ներկայացներ ՇՄԱԳ փորձաքննությունը, ինչը չի արվել։ Բնապահպանության նախարարի որոշումն անմիջապես վիճարկվել էր Վարչական դատարանում.հայցադիմումի շրջանակներում դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ թույլ չտալով, որ նախարարի հրամանը մտնի ուժի մեջ՝ մինչև դատարանի որոշումը։ Դատական ակտերով հաստատվել է, որ Էրիկ Գրիգորյանը գործել է ապօրինի, ինչից հետո «Անի» ԲԲ ընկերության ներկայացուցիչը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Էրիկ Գրիգորյանի նկատմամբ։
Հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, քրեական գործ չի հարուցվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն գտել է, որ ներկայացված հաղորդումը, իբր, չի պարունակում տվյալներ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման ուղղակի դրսևորման մասին։ Ըստ ընկերության ներկայացուցչի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն անգործություն է ցուցաբերել և թույլ տվել դատավարական խախտում՝ օրենքով սահմանված կարգով նյութեր չնախապատրաստելով, չկայացնելով՝ քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում։
Իրավապահ մարմինների անգործության դեմ բողոք է ներկայացվել դատարան, որով ընկերությունը դատական կարգով պահանջում է քրեական գործի հարուցում՝ Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքն առերևույթ չարաշահելու հատկանիշներով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է բողոքի քննությունը, որի ընթացքում փաստաբան Հրանտ Անանյանը ներկայացրել է բողոքի հիմքերը։ Դատական նիստն այսօր կայացել է առանց քննիչի, վերջինս չէր ներկայացել։ Փաստաբանը գտնում է, որ իրավապահ մարմինները ներկայացված հաղորդման վերաբերյալ ի սկզբանե ունեցել են սուբյեկտիվ վերաբերմունք և կանխակալություն, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դատախազությունը ներկայացված հաղորդումը ՀԿ ուղարկելիս նշել է՝ «Հանցագործության մասին հաղորդում վերտառությամբ դիմում»։ Փաստաբանն ընդգծեց, որ դատարանների արձանագրած խախտումները վկայում են այն մասին, որ Էրիկ Գրիգորյանն ընկերությանը դիտավորությամբ զրկել է լիցենզիայից՝ առանց իրավական և փաստական հիմքերի, ինչը վկայում է Էրիկ Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից