Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Հանրային ծառայողները ավելի հետևողական են դառնում քաղաքացիների կողմից իրենց կաշառք առաջարկելու դրսևորումների բացահայտման հարցում. Դատախազությունը կրկին զգուշացնում է 03/10/2022   17:10  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվում են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների տված հաղորդումների հիման վրա հարուցված քրեական գործեր, որոնք վերաբերում են քաղաքացիներից՝ իրենց օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալուն կամ դրանց փորձերին:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի աշխատակցից ստացված հաղորդման հիման վրա 2022թ. փետրվարի 21-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված ծառայության Մարտունու տարածքային կենտրոնի աշխատակցի կողմից 2021թ. հուլիսին կատարված հերթական փաստագրման արդյունքում դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակչուհի Ա. Դ.-ի նպաստ ստանալու իրավունքը:

Դրան հաջորդող ժամանակահատվածում վերջինս բազմիցս դիմել է տարածքային կենտրոն՝ պահանջելով վերականգնել նպաստ ստանալու իրավունքը: Հերթական անգամ՝ 2022թ. փետրվարի 7-ին, ժամը 11:00-ի սահմաններում, վերջինս գնացել է նշված կենտրոն և խորհրդակցությունների սենյակում հանդիպել սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետի հետ: Այդ ընթացքում ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար Ա.Դ.-ն բաճկոնի գրպանից հանել և որպես կաշառք նրան տվել է 50.000 ՀՀ դրամ՝ կաշառքի առարկա հանդիսացող գումարը դնելով հիշյալ սենյակի սեղանին գտնվող թղթերի տակ, ապա հեռացել:

Այնուհետև, բաժնի պետի պահանջով քաղաքացին ետ է կանչվել, նրանից պահանջվել է վերցնել որպես կաշառք տված գումարը, ինչն անելուց հետո նա հեռացել է: 

Նշված հանցավոր արարքը կատարելու համար Ծովինար բնակավայրի բնակչուհուն ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:   

Մեկ այլ դեպքում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի կողմից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում տված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2022թ. փետրվարի 26-ին հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և վերոնշյալ քննիչի վարույթում գտնվող քրեական մի գործով հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձը՝ Վ. Գ.-ն, 2022թ. փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, այցելել է քննիչի աշխատասենյակ, ներկայացրել հափշտակության առարկա «Mercedes-Benz» մակնիշի տրանսպորտային միջոցը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դիմում: Միաժամանակ, քննիչի կողմից իր լիազորությունների շրջանակում իր օգտին գործողություններ կատարելու՝ հիշյալ տրանսպորտային միջոցը հնարավորինս շուտ առգրավելու և իրեն վերադարձնելու, ինչպես նաև նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար, նրան տվել է  200 ԱՄՆ դոլար՝ ծրարով դնելով քննիչի աշխատասեղանին: Սակայն վերջինիս պահանջով անձը հետ է վերցրել գումարն ու դուրս եկել աշխատասենյակից: Շուրջ 5 րոպե անց Վ.Գ.-ն կրկին մտել է աշխատասենյակ, գումարը ծրարով դրել աշխատասեղանին և հեռացել` անտեսելով վերադառնալու վերաբերյալ քննիչի պահանջները: Դրանից անմիջապես հետո վերջինս կատարվածի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել քննչական բաժնի պետին:

2022թ. մարտի 3-ին Վ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր է ճանաչել և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Նշված քրեական գործով ևս հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մի շարք քրեական գործեր են հարուցվել և ՀՀ ՀԿ-ում քննվում՝ նաև կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար վարորդների կողմից Ոստիկանության պարեկային ծառայողին կաշառք առաջարկելու բազմաթիվ դեպքերի առթիվ:

Նշված փաստերը վկայում են, որ արմատավորվում և ընդլայնվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից ընդգծված անհանդուրժողականությունը՝ իրենց օգտին գործողություններ կատարելու համար քաղաքացիների կողմից տարատեսակ եղանակներով կաշառք առաջարկելու արատավոր և հանցավոր պրակտիկայի նկատմամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում կրկին զգուշացնելու, որ հանցագործություն է ինչպես իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունք կամ որևէ այլ առավելության տրամադրման եղանակով կաշառք տալը, այնպես էլ այդպիսիք խոստանալը կամ առաջարկելը: Նշված հանցավոր արարքի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:

Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ զարտուղի ճանապարհով խնդիրներն իրենց ցանկալի ձևով լուծելուն միտված գործողություններ կատարելու համար  հանրային ծառայողներին որևէ եղանակով կամ տեսքով կաշառք տալու փորձերից:

Դրանք հանցավոր արարքներ են և անխուսափելիորեն հանգեցնելու են քրեական պատասխանատվության:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:44 03/03/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը հնդիկներին կաշառքի դիմաց տվել է կեղծ դիպլոմներ. ԱԱԾ
17:08 28/02/2022  |  Քրեական խրոնիկոնԵվս մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու համար. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
16:35 15/02/2022  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձը
11:36 08/02/2022  |  Քրեական խրոնիկոնՔրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է
15:06 31/01/2022  |  Քրեական խրոնիկոնՄեղադրական դատավճիռ և քննվող ևս 6 գործ՝ Ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու համար. դատախազությունն զգուշացնում է
18:39 19/01/2022  |  Քրեական խրոնիկոնԿաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ
18:39 13/12/2021  |  Քրեական խրոնիկոնԸնտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ. նույն փաստերով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
14:00 08/12/2021  |  Քրեական խրոնիկոնՄեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին. քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է
14:31 30/11/2021  |  Քրեական խրոնիկոնՀոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, 2 բուժաշխատող կալանավորված է
17:58 19/11/2021  |  Քրեական խրոնիկոնԱռանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնատար անձանց. նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Արխիվ

[]