ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընկերության նախկին տնօրենի կինը, պայմանագրի կնքումից արդեն իսկ երկու ամիս անց սկսել է չկատարել ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունը. հայտարարվել է հետախուզում 03/10/2022 15:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը դիտավորությամբ նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թվականին հիմնադրված, ապա 2015 թվականի սեպտեմբերի 7-ից իր կնոջը՝ 100 տոկոս բաժնեմասով պատկանող ՍՊ ընկերության հետ, 2007 թվականի մայիս ամսին 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով՝ ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, կնքել է վարձակալության պայմանագիր, որով ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել հիշյալ ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8քմ. մակերեսով շենքը և 1.1807հա. մակերեսով հողամասը:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարիների ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը պետք է կազմեր 162.200.000 ՀՀ դրամ:
Նույն պայամանգրի համաձայն նախատեսվել է, որ պայմանագիրը կարող է լուծվել վարձատուի պահանջով միայն դատարանի որոշմամբ, եթե վարձավճարը վճարվել է ժամկետից 15 օր ուշ՝ ավելի քան երկու անգամ հաջորդելով իրար կամ եթե վարձակալը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, այդ թվում նաև՝ վարձակալի նախաձեռնությամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չի վճարել, ինչի հետևանքով 2019 թվականի հունիսի դրությամբ հիշյալ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:
Ավելին, «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, 162.200.000 ՀՀ դրամ ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով՝ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի հետևանքով հիշյալ ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այսպիսով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը, հանդիսանալով վերոհիշյալ ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, պայմանագրի կնքումից արդեն իսկ երկու ամիս անց սկսել է չկատարել ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունը:
Ավելին՝ գիտակցելով այն հանգամանքը, որ ՍՊԸ-ն գտնվում է փաստացի անվճարունակության վիճակում, ամուսնու կողմից հիշյալ գործողություններին նպաստելու նպատակով, դիտավորյալ չի նախաձեռնել վերը նշված պայմանագիրը լուծելու գործընթաց՝ այդ կերպ օժանդակելով ամուսնուն՝ դիտավորությամբ ծառայողական պարտականությունները չկատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջը ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ