ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ականատես ենք լինում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ակնհայտ ապօրինի գործողություններին. Ալեքսանյան 03/09/2022 18:30 | Մեկնաբանություն
Ականատես ենք լինում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ակնհայտ ապօրինի գործողություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2022թ. փետրվարի 16-ին հարուցվել է թիվ 13185522 քրեական գործը, որի շրջանակներում մեր պաշտպանյալն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ և նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց: Վերջինս հանդիսանում է «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբի տնօրենը:
2022թ. փետրվարի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ա. Տիգրանյանի կողմից կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբը կապարակնքվել է:
2022թ. փետրվարի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ բաժնի քննիչ Ս. Մինասյանի որոշման հիման վրա վերջինս կատարել է շինության խուզարկություն, որի արդյունքում կազմվել է խուզարկություն /առգրավում/ կատարելու մասին արձանագրություն, որից հետո «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբը կրկին կապարակնքվել է:
2022թ. փետրվարի 26-ին դատարանի որոշման /ի դեպ Դատարանը թույլատրել է խուզարկել ք. Երևան Արգիշտի 7/1 և 7/7 հասցեները, այլ ոչ թե՝ «Ինֆինիտի» ակումբի ք. Երևան, Արգիշտի 3/6 իրական հասցեն/ հիման վրա, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ բաժնի քննիչ Ս. Մինասյանը կատարել է տնօրենի աշխատասենյակի և հանգստի սենյակի խուզարկություն, որի արդյունքում կազմվել է խուզարկություն /առգրավում/ կատարելու մասին արձանագրություն, որից հետո «Քլաբ93» ՍՊ ընկերությանը պատկանող «Ինֆինիտի» ակումբը կրկին կապարակնքվել է:
Փաստացի ստացվում է, որ դեռևս 2021թ. փետրվարի 17-ից առ այսօր հիշյալ ակումբի բնականոն գործունեությունը առանց որևէ իրավական հիմքի դադարեցված է, քանի որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո վարույթն իրականացնող մարմինը ապօրինի կերպով շարունակում է ակումբը կապարակնքված պահել: Նշված ապօրինի գործողություններով կոպտորեն խախտվում են «Քլաբ93» ՍՊ ընկերության իրավունքները, ինչի հետևանքով ընկերությունը հայտնվել է ֆինանսապես բարդ դրության առաջ:
Ընկերության սեփականության իրավունքն անհարկի ոտնահարելու կապակցությամբ համապատասխան միջնորդություններ և բողոքներ ենք ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, ՀՀ Երևան քաղաքի դատախազին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին, որոնք որևէ կերպ մինչ օրս չեն արձագանքել, ինչպես նաև դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Ակնհայտ է, որ քրեական հետապնդման մարմիններն ակնհայտորեն չարաշահում են իրենց լիազորությունները, որը քրեորեն պատժելի արարք է, ուստի կոչ ենք անում ՀՀ դատախազությանն անհապաղ վերացնել «Քլաբ93» ՍՊ ընկերության իրավունքների խախտումը, հակառակ դեպքում ստիպված կլինենք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին»,- գրել է Ալեքսանյանը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ