Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:55 Փաստաբան Վահե Եփրիկյան «Սրբազան շարժման» համար մասնակիցներ հավաքարելու համար քրեական հետապնդման երնթարկված անձանց արդարացման մասին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճանապարհը կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո. Թաթոյան 03/09/2022   14:22  |  ԼՐԱՀՈՍ

 

Պարզվում է` Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է և դառնալու է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։ Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ապահովված չէ անվտանգության անգամ նվազագույն մակարդակ:

Ուշադրություն, որ սա այն այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի մասին չէ խոսքը, որի դիտարկման մասին բարձրաձայնել էի ամիսներ առաջ։

Այս նոր կառուցվող ճանապարհը փոխարինելու է Կապանից դեպի Ճակատեն և ևս 5 գյուղեր տանող այն ժամանակավոր այլընտրանքային ճանապարհը, որը սկսվեց շահագործվել 2020թ. նոյեմբերին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հիմնական ճանապարհն արգելափակելուց հետո և ներկայում էլ շահագործվում է՝ անցնելով Կապանի Գեղանուշ գյուղով:

Որպես հիմնական կառուցվող՝ նոր ճանապարհն անցնում է ոչ թե Գեղանուշով, այլ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած հիմնական ճանապարհի անմիջական հարևանությամբ՝ այդ ճանապարհի անմիջապես «տակով»:

Այս խիստ մտահոգիչ նոր փաստերը վեր ենք հանել Սյունիքի մարզի Կապան համայնքում մոտ 10 օր առաջ իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում՝ կապված ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհն հանցավոր արարքներով արգելափակելուց հետո ստեղծված վիճակի հետ:

ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը հաշվետվություն տա, թե ինչու է Սյունիքում Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքային ճանապարհը կառուցում ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո գտնվող հատվածներով՝ առանց ճանապարհի անվտանգությունն ապահովելու:

Ի՞նչ պատասխան կա մարդանց կյանքի ու անվտանգության համար այս բացարձակ անթույլատրելի վիճակի համար:

Ընդ որում, Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց ստացվում է` Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները և գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որ մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու:

Ինքս անձամբ տեսել եմ Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, անցել եմ այդ ճանապարհով Կապանի համայնքի ղեկավարի տեղակալների ուղեկցությամբ, այն լիարժեք հնարավոր էր կառուցել` շրջանցելով ադրբեջանական անմիջական զինված դիտարկումը և դրանով ապահովել գոնե նվազագույն անվտանգություն: Ընդ որում, Կառավարությանն առաջարկվել է ճանապարհի առնվազն 2 տարբերակ, որոնցից որևէ մեկը Կառավարությունը չի ընդունել:

Ի՞նչ իմաստ ունի այսքան ռեսուրս վատնելը ու մարդկանց տեղերում չարչարանքը, երբ անվտանգությունը լուծված չէ, ընդհանրապես անտեսված է։ Առանց այն էլ Սյունիքում ադրբեջանական զինված ծառայողներն ամբողջությամբ խաթարել են անվտանգությունը:

Այս հրապարակմանը կից լուսանկարներում ցույց են տրված Կապանից Ճակատեն տանող հիմնական ճանապարհը, ադրբեջանական անօրինական տեղակայումները և, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը: Ընդ որում, լուսանկարները՝ որպես ապացույցներ, արված են ինչպես կառուցվող ճանապարհից, այդ ճանապարհի հարևանությունից, այնպես էլ Գեղանուշ գյուղի հատվածից:

Հատուկ եմ նշում, որ այս հատվածներում տեղակայումներ ունեն և հերոսական ծառայություն են տանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները, բայց դրանք հրապարակվող լուսանկարներում չեմ ցույց տալիս:

Առհասարակ, ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական ցուցանակներն ու դրոշները ՀՀ գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին Գեղարքունիքում ու Սյունիքում հայտնվեցին 2020թ. ադրբեջանական սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նոր պատերազմի սպառնալիքների ներքո ու շարոունակվող հայատյացության քաղաքականության պայմաններում: Այդ ժամանակից սկսած նրանք, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, հանցավոր արարքներով ամեն օր խախտում են ՀՀ բնակիչների իրավունքները, նրանց պատճառում են զրկանքներ:

Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների, նրանց դրոշների ու ցուցանակների հայտնվելուց հետո խաթարվել է թե՛ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերթ գյուղերի, թե՛ Կապան քաղաքի անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:

Իսկ այդ ճանապարհին, այսպես կոչված, սահմանային ու մաքսային հսկողություն անօրինական սահմանելուց ու ճանապարհն արգելափակելու հետո մեկուսացման և հումանիտար լուրջ խնդիրներ են առաջացրել նշված բնակավայրերի համար, դիտարկման ներքո են պահում ՀՀ քաղաքացիական բնակիչների:

Ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է, որ մարդկանց անվտանգությունը լինի ապահովված: Անկախ դրանից` երբեք չի կարելի անտեսել անվտանգության հարցերը։
Փաստահավաք աշխատանքի նոր տվյալներն ամբողջացվելու են և օգտագործվելու են տարբեր հարթակներում մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։

Հրապարակում եմ լուսանկարներ, որ ցույց են տալիս`
1) ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհը և Կառավարության կողմից կառուցվող նոր ճանապարհը, վտանգները Կապան համայնքի համար.

2)Կառավարության կողմից կառուցվող ճանապարհի` ադրբեջանական զինված ծառայողների կողմից դիտարկվող հատվածներ.

3) Կապան համայնքի առաջարկած և Կառավարության կողմից մերժված՝ ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո չգտնվող այլընտրանքային ճանապարհ (ճանապարհահատվածի անցանելիության օրինակներ): Հրապարակվում է այնպիսի լուսանկար, որ ամբողջական տեղանքը ցույց չի տալիս»,- գրել է Թաթոյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:37 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ․ Թաթոյան
15:05 08/03/2022  |  ԼՐԱՀՈՍՍիրելի՛ կանայք, Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ. Թաթոյան
16:09 07/03/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը. Թաթոյան
20:20 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային կառույցները պետք է հասկանան, որ ադրբեջանական քաղաքական հայտարարությունները տրամագծորեն հակասում են նրանց ու նրանց զինված ուժերի արարքների իրական վիճակին․ Թաթոյան
10:25 28/02/2022  |  ՄեկնաբանությունՖեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը․ Արման Թաթոյան
12:21 27/02/2022  |  ԼՐԱՀՈՍ«Իշխանությունները բան ու գործերը թողած, Թաթոյանից պահանջում են ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջի պառոլները»․ Մելիքյան
10:22 25/02/2022  |  ՄեկնաբանությունԱզնիվ ենք եղել միմյանց նկատմամբ ու եղել ենք իրար թիկունք. Արման Թաթոյանը հրաժեշտ է տվել աշխատակիցներին
21:34 24/02/2022  |  Միջազգային լրահոսԱրման Թաթոյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
20:52 24/02/2022Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը
20:52 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կառավարության գործողությունների սահմանադրականությունը

Արխիվ

[]