ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ի վերջո ի՞նչ էին փորձում այսօր ԱԺ-ում հասկացնել առողջապահության փոխտեսուչ Լենա Նանուշյանին»․ Ռոբերտ Հայրապետյան 03/09/2022 23:50 | ԼՐԱՀՈՍ
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը նաև տարանջատում է ծխել և տաքացնել հասկացությունները և ըստ դրա, այնպիսի արտադրատեսակները, որոնք չեն տաքացվում, այլ ծխում են, դուրս է թողնում իր կարգավորման շրջանակներից, պատկերը սակայն հակառակն է տեղական օրենսդրությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Ի վերջո ի՞նչ էին փորձում այսօր ԱԺ-ում հասկացնել առողջապահության փոխտեսուչ Լենա Նանուշյանին, ով դեմագոգիայի մինչև օրս չգերազանցված նշաձող սահմանեց:
Այսպես,
ԵԱՏՄ պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ Միության տեխնիկական կանոնակարգերը կամ պարտադիր ազգային պահանջները գործում են միայն այն արտադրանքի նկատմամբ, որոնք ընդգրկված են ԵԱՏՄ Միասնական ցանկում: Նույն հոդվածով անդամ պետություններին թույլ չի տրվում իրենց օրենսդրությամբ սահմանել Միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ։
Ըստ պայմանագրի 53-րդ հոդվածի անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց Միության տեխնիկական կանոնակարգում ներառված այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ ներկայացնելու և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման
լրացուցիչ ընթացակարգեր։ Նիկոտին պարունակող արտադրատեսակների կարգավորման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հստակ սահմանվում է, որ այն չի տարածվում ծխախոտային, այսինքն ամբողջությամբ կամ մասամբ ծխախոտային տերևից պատրաստված արտադրատեսակների վրա, իսկ նիկոտին պարունակող արտադրատեսակների շարքում թվարկված են մի շարք այնպիսիք, ինչպիսիք տեղական օրենսդրությամբ դասվում են ծխախոտային արտադրատեսակների շարքին, օրինակ ըստ ԵԱՏՄ իրավակարգավորումների տաքացվող ծխախոտը նիկոտին պարունակող արտադրատեսակ, սակայն ծխախոտային արտադրատեսակ չէ։
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը նաև տարանջատում է ծխել և տաքացնել հասկացությունները և ըստ դրա, այնպիսի արտադրատեսակները, որոնք չեն տաքացվում, այլ ծխում են, դուրս է թողնում իր կարգավորման շրջանակներից, պատկերը սակայն հակառակն է տեղական օրենսդրությունում։
Այսպիսով, տեղական օրենսդրությամբ ծխախոտային արտադրատեսակի և դրա փոխարինիչների համար տրված սահմանումներն իրենց շրջանակներն ընդգրկող արտադրատեսակների առումով շոշափելիորեն հակասում են ԵԱՏՄ իրավակարգավորումներին։ Սա իր հերթին նշանակում է, որ այսօր հնարավոր է վարչարարություն կիրառենք այնպիսի արտադրատեսակ կիրառող անձի նկատմամբ, հետևաբար նաև այն տարածքը տնօրինող տնտեսվարողի նկատմամբ, որի տարածքում կիրառվում է այդ արտադրատեսակը, ինչպիսի արտադրատեսակը ԵԱՏՄ մակարդակով հակածխախոտային քաղաքականության առարկա չի հանդիսանում»,- գրել է Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ