Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Աղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունն ունի որոշակի հետաքրքրություն. Երեք պաշտոնյա վրեժխնդիր են լինում. Ալեքսանյան (տեսանյութ) 03/08/2022   20:00  |  ԼՐԱՀՈՍ

Աղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունը նույնպես ունի որոշակի հետաքրքրություն։ Որոշակի պաշտոնատար անձինք, ինչու ոչ, որոնք զբաղեցնում են պաշտոններ ԲԴԽ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում, այո, հետաքրքրված են Աղվան Հովսեփյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը հիշեցրեց, որ քրեական գործը հարուցվել է 2020թ մարտի 31-ին և քրեական գործ հարուցելու մասին որոշումն ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ տրված են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են Աղվան Հովսեփյանին։

«Հարց է առաջանում՝ եթե այդ փաստական տվյալները պարունակում էին հանցագործության մասին հատկանիշներ, բավարար էին անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, ապա 2020թ մարտին Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում ինչու չիրականացվեց։ Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց 2021թ,երբ իրականացվում էր նախընտրական քարոզչություն և Աղվան Հովսեփյանն Ապարան քաղաքում որոշակի դիրքորոշում հայտնեց «Հայաստան« դաշինքի օգտին, սկսվեց այս քաղաքական խայտառակ հետապնդումը »,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ Աղվան Հովսեփյանը քաղաքականության հետ որևէ կապ չունի, մարդն ամբողջ կյանքում զբաղեցրել է իրավապահ համակարգերի ղեկավարի պաշտոնը, սակայն որպես քաղաքացի որոշակի դիրքորոշում հայտնելուց հետո, քաղաքացիական պարտքի դրսևորումից հետո սկսվել է այս քաղաքական հետապնդումը։

Հարցին ի պատասխան, թե ինչը դուր չեկավ քաղաքական իշխանությանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալեքսանյանը հիշեցրեց Աղվան Հովսեփյանի դիրքորոշում, կարծիքն առ այն, որ վերջինս տեսնում է Ռոբերտ Քոչարյանին՝ որպես այն անձի, որը կարող է այս անելանելի վիճակից դուրս հանելու, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ Նիկոլ Փաշինյանին և քաղաքական իշխանության մյուս ներկայացուցիչներին։

«Այդ դուր չգալուն հաջորդում է այս ապօրինի քրեական հետապնդումը, ընդհուպ՝ մինչև կալանավորումը»,- նշեց Ալեքսանյանը։

Փաստաբանը էական է համարում նաև Աղվան Հովսեփյանի դիրքորոշումը՝ հայ դատի վերաբերյալ, որն Աղվան Հովսեփյանը ներկայացրել է դեռևս 2013թ։

«Այնքանով է էական, որ մեր այսօրվա քաղաքական իշխանությունն այս հարցի համատեքստում կարծես թե ունի մի փոքր այնպիսի դիրքորոշում, որն առհասարակ չի բխում հայ ազգի շահերից, հետևաբար, պարոն Հովսեփյանի իրավական դիրքորոշումը չի կարող նրանց համար լինել դուրեկան, հակասում է նաև նրանց դիրքորոշմանը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ քաղաքական իշխանության նպատակն էլ հենց մարդկանց մեկուսացնելն է, կալանքի տակ պահելն է, որ չխոսեն։

Դիտարկմանը, որ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր մասնագիտական առաջխաղացումն ունեցել է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայիս նախագահը նախկինում փորձել է աշխատանքի անցնել ՔԿ-ում, սակայն Հովսեփյանն աշխատանքի չի ընդունել և վերջապես Գագիկ Ջհանգիրյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, հնարավո՞ր է, որ անձնական վրեժխնդրություն լինել՝ Ալեքսանյանն արձագանքեց. «Ոչ միայն կարող է, այլ՝ հենց այդպես էլ կա։ Մենք ի սկզբանե այս մեղադրանքները որակում էինք ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունեցող, այլև՝ անձնական վրեժխնդրության արդյունք է»։

Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Արթուր Դավթյանն իր մասնագիտական վերելքն ունեցել և ձեռք է բերել նաև Աղվան Հովսեփյանի շնորհիվ, ինչի մասին ոչ ոք չպետք է մոռանա, իսկ ինչ վերաբերում է մեղադրանքի պաշտպանությունը դատախազության կողմից, ապա, ըստ նրա, Արթուր Դավթյանի գործելաոճն ուղղված է նրան, որ վերջինս գոնե մի փոքր երկարացնի իր կյանքը, որովհետև, ըստ ասեկոսեների, սեպտեմբեր ամսին Դավթյանի ղեկավարման ժամկետը լրանալու։ Ալեքսանյանը հակված է կարծելու, որ Աղվան Հովսեփյանի գործն այն գործերից մեկն է, որով Արթուր Դավթյանը փորձում է ամրապնդել իր տեղը և մի փոքր երկարացնել իր կյանքը, ինչը, մեղմ ասած, արժանի պահվածք և գործելաոճ չէ։ Ինչ վերաբերում է Ջհանգիրյանին, փաստաբանը վերահաստատեց, որ Ջհանգիրյանն ազատվել է պաշտոնից՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու պատճառով, որովհետև դատախազն ի պաշտոնե չի կարող զբաղվել քաղաքականությամբ, իսկ պաշտոնից ազատվելուց հետո ենթարկվել է քրեական հետապնդման, հետևաբար, նման պայմաններում արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը չէր լցվի ատելությամբ, վրեժխնդրությամբ՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ, ում պաշտոնավարման տարիներին ազատվել է պաշտոնից՝ իրավացիորեն։

Անդրադառնալով Սասուն Խաչատրյանի գործոնին՝ Ալեքսանյանը նշեց, որ Սասուն Խաչատրյանն Աղվան Հովսեփյանի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, որոշ ժամանակ անց, երբ Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահն էր, Խաչատրյանը չի ընդունվել ՔԿ-ում՝ հենց Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ, որովհետև չի համապատասխանել չափանիշներին։

«Պատմությունը ցույց է տալիս, որ մեր ազգը շատ նեղացկոտ ազգ է։ Գուցե՝ վրեժխնդիր։ Տեսնում ենք, որ Սասուն Խաչատրյանի պարագայում ևս ամբիցիաները մնացել են, պահպանվել են և այս մեղադրանքները կապված են այդ անձանց ամբիցիաների վրա»,- եզրափակեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:16 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլև՝ անձնական հետապնդում է իրականացվում. փաստաբան
18:19 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենն արվում է Աղվան Հովսեփյանին երկարատև կալանքի տակ պահելու համար, ինչու ոչ նաև՝ մինչև Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը. Էրիկ Ալեքսանյան
17:15 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱյլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է. Էրիկ Ալեքսանյանը՝ Հովսեփյանի կալանքը երկարացնելու դատարանի որոշման մասին
20:58 02/03/2022  |  Դատական ռեպորտաժներԴավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հաղորդումը քննարկվում է դատախազությունում
11:01 28/02/2022  |  ՄեկնաբանությունԴավիթ Արղամանյանը և Արմեն Դանիելյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
10:35 09/02/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Մխիթարյան հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի. Էրիկ Ալեքսանյան
11:06 08/02/2022  |  Դատական ռեպորտաժներԱյսուհետ դատավորն այնպիսի որոշում է կայացնելու, որ հետագայում քաղաքական հետապնդման չենթարկվի․ Էրիկ Ալեքսանյան
11:29 02/02/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Բախշիյանի գործողությունները եւ կայացրած որոշումն իրավաչափ է. Ալեքսանյան
18:09 27/01/2022  |  ՄեկնաբանությունԱղվան Հովսեփյանի նկատմամբ տարբեր մակարդակներով ապօրինությունների շարքը շարունակվում է.հայտարարություն
21:49 26/01/2022  |  ԼՐԱՀՈՍՔննիչների և դատախազների մոտ հրճվանք է, երբ բողոքը մակագրվում է Արմեն Դանիելյանին, իսկ փաստաբանների, մեղադրյալների մոտ՝ սուգ. այդ մարդն ի վիճակի չէ՝ օբյեկտիվ որոշում կայացնելու. Սարգսյան

Արխիվ

[]