ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արցախում ադրբեջանցիները պայթեցրել են գազատարն ու թույլ չեն տալիս վերանորոգել այն. մարդիկ մնացել են առանց ջեռուցման». Արցախի ԱԺ պատգամավոր 03/08/2022 23:03 | ԼՐԱՀՈՍ
«Երեկ գիշեր Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ լսվեցին, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվեց։ Հետո պարզեցինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար է պայթեցվել ու մինչ այս պահը թշնամին թույլ չի տալիս, անգամ ռուս խաղապահներին՝ մոտենալ ու հասկանալ ինչո՞ւմն է խնդիրրը։ Ամբողջ Արցախի բնակչությունը սառած նստած է տներում, որովհետև պատերազմից հետո արդեն նաև էլեկտրաէներգիայի խնդիր ունենք, ու հիմա չգիտենք ի՞նչ անենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ թշնամուն խիստ դուր չի եկել Արցախի կողմից Ուկրաինային տրամադրված 14 տոննա հումանիտար օգնության փաստը, որի մասին Ռուսաստանի կողմից հայտարարվելը Բաքվում գնահատել են որպես սադրանք ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ. «Պատերազմի օրերին էլ մի քանի անգամ գազատարը պայթեցվեց, հրադադարից հետո, նույնպես, նման դեպքեր եղան, բայց ռուս խաղաղապահներին հաջողվում էր հարցին արագ կերպով լուծում տալ։ Հիմա՝ երեկվանից, ադրբեջանական կողմն անգամ թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտ գնալ գազատարին, որպեսզի, գոնե, հասկանան՝ ի՞նչ ծավալի վթար է տեղի ունեցել, կամ ինչպե՞ս կարելի է արագ լուծել խնդիրը»։
Խոսելով ադրբեջանական կողմի դրսևորած նմանօրինակ վարքագծի մասին, Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ երեկ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործված Լեռնային Ղարաբաղ անվանումը խիստ բարկացրել է մեր թշնամուն, այն աստիճան, որ ադրբեջանական ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել, ընդհուպ մինչև՝ սպառնալիք հնչեցնելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հասցեին՝ասելով, թե մի մոռացեք, որ հենց այստեղ՝ Ադրբեջանի տարածքում են ծառայություն իրականացնում ռուս խաղաղապահ զորքերը. «Թե ի՞նչ է նշանակում այսօրինակ լկտի ձևակերպումը, հավանաբար թողնենք առանց մեկնաբանության, միայն ավելացնեմ, որ երեկվանից, ողջ Արցախը մնացել է առանց գազի, տներում ցուրտ է և հույս էլ չկա, որ հարցը շուտով լուծում կստանա»,- ասում է պատգամավորը։
Պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել ՀԷԿ -երի մեծ մասը, ինչը խիստ զգացնել է տալիս, որովհետև էլեկտրաէներգիան Արցախում չունի այն ծավալները, որով կարողանան այսպիսի դեպքերում, գոնե, կենցաղային ջեռուցման պարզունակ խնդիրները լուծել։ Հարցին՝ ինչո՞վ է զբաղված Արցախի օրվա իշխանությունը ստեղծված նման իրավիճակում, Մետաքսե Հակոբյանը պատասխանում է՝ ինչպես միշտ՝ ոչնչով։ Իշխանությունից որևէ կառուցողական քայլ սպասելն, Արցախում այլևս անհույս զբաղմունք է։
Հիշեցնենք, որ նախօրեից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից